10:35
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արամ Դանիելյանը ընդառաջում է բոլորին՝ ցանկացած հարցում

2014-10-11 13:55

                                       «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)

Ռոմիկ  Ասատրյան
Անհատ Ձեռներեց 

Արամ    Դանիելյան  մարդուն  ճանաչում  եմ դեռ  90-ական թվականներից։  Դժվար է մի բառով    բնութագրել   նրան։  Ես նույնիսկ  մտածում  եմ՝ որտեղից  նրա  մեջ  այդքան  համբերություն, բարություն, որ  կարողանում է բոլորին  լսել և ընդառաջել, որտեղից նրան այդքան մեծ կամք, որ կարողանում է լուծել դժվար ու, կարելի է ասել,  անհաղթահարելի խնդիրներ։ Չեմ հիշում մեկին, կամ մի դեպք, որ դրական պատասխան ու լուծում չգտնի նրա կողմից։ Ընդառաջում է բոլորին՝ ցանկացած հարցում։ Լավ ղեկավար է։  Մի  քանի տարի առաջ  առաջարկությունով դիմեցի Արամ Դանիելյանին՝ Միկրոշրջան թաղամասի 59 շենքի տարածքում հիմնել տարեցների համար զբաղվածության կենտրոն։ Անմիջապես, նրա շնորհիվ  սկսեց գործել զբաղվածության   կենտրոնը ,  որը  գործում է մինչ օրս։ Կոմունալ բոլոր ծախսերը քաղաքապետարանը վերձրել է իր վրա ։ Որպես Հրազդանի քաղաքացի կարող եմ նշել քաղաքում կատարված բազմաթիվ աշխատանքներ։ Շատ գոհ եմ քաղաքի աղբահանման աշխատանքներից։ Տարիներ առաջ  քաղաքը աղբակույտերի մեջ էր, բարձրահարկ շենքերի բունկերների գարշահոտը անտանելի էր։ Իսկ հիմա՝  ման եկեք քաղաքի տարածքով, ինքներդ կհամոզվեք, որ քաղաքում աղբահանությունը շատ լավ է կատարվում։ Այն մարդու հետ ով երկար տարիներաշխատել ու արարել է հարազատ քաղաքի զարգացման համար՝ արժե ճանապարհ անցնել։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...