14:52
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատանքը ծրագրավորում ու կազմակերպում եմ այնպես, որ կարողանամ գյուղի ազգաբնակչության խնդիրները հնարավորինս նվազագույնի հասցնել

2014-10-24 11:11

        «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)

Ավետիս Ավետիսյան
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ղեկավար


Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը պաշտոնավարում է արդեն չորս տարի։ Հոկտեմբերին Դդմաշենում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Իրագործելու համար իր ապագա ծրագրերը, հաշվի առնելով նաև ազգաբնակչության պահանջը,   իր թեկնածությունը կրկին անգամ առաջադրելու է Ավետիս Ավետիսյանը։

Դե ֆակտոամսագրին տված հարցազրույցում Ավետիս Ավետիսյանը ներկայացրեց վերջին չորս տարիների ընթացքում Դդմաշենում իրականացրած աշխատանքները և պատմեց, թե վերընտրվելու դեպքում ինչ ծրագրեր է մտադիր իրականացնել։

-Ծնունդով Դդմաշենից եմ և ծնվածս օրից ապրում եմ գյուղում։ Պաշտոնավարմանս չորս տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով աշխատել եմ անել այնպես, որ գյուղացիները գոհ մնան` դա իմ աշխատելաոճն է։

Լայնամասշտաբ աշխատանքներից էր Դդմաշենի միջնակարգ  դպրոցի հիմնանորոգումը, որտեղ այժմ սովորում են շուրջ  240 աշակերտ։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է նաև Դդմաշեն գյուղից դեպի Հրազդան ձգվող հանրապետական նշանակության 5.5 կմ ճանապարհի շինարարությունը, որը մեծ հնարավորություն տվեց գյուղացիներին իրենց գյուղմթերքները ժամանակին իրացնելու Հրազդան և այլ քաղաքներում։

Գյուղում այս տարիների ընթացքում իրականացվել է նաև խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ։ Նշեմ, որ գյուղի խմելու ջրագիծը կառուցվել էր 1997թ։  Տարիների ընթացքում խողովակների մեծ մասի  սարի հատվածում շարքից դուրս գալու հետևանքով, 2012թ. 2.4 կմ երկարությամբ մետաղյա խողովակները փոխարինել ենք պլաստմասսե խողովակներով, ջրագիծն այժմ գործում է, որին զուգահեռ ընթացքի մեջ է և կատարվում է խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքները, որի ավարտից հետո բնակիչները ամբողջությամբ ապահովված կլինեն խմելու ջրով։ Վերոնշյալ աշխատանքներն ընդգրկված են ‚Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ-ի ծրագրում։ Հուսանք, որ նախատեսված ժամկետում շինարարությունը կավարտվի և բնակիչները կապահովվեն խմելու ջրով։ Բացի այդ, Դդմաշեն-Հրազդան ավտոճանապարհի շինարարության ժամանակ, իմ սեփական նախաձեռնությամբ, փոխվել է ջրագծի` 1300-1500 մ հատված ջրագիծ, որպեսզի հետագայում հին ջրագծի փոփոխման պատճառով կրկին չքանդվի նոր վերանորոգված ճանապարհահատվածը։

Մարզպետարանի միջոցներով ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որի վրա պետական բյուջեով ծախսվել է 53-58 մլն դրամ։ Ամբողջությամբ լուծված է մանկապարտեզի ջեռուցման խնդիրը։ Աշխատանքների ավարտից հետո  պատրաստակամ եմ մանկապարտեզի գույքը գնել սեփական միջոցներով։ Մանկապարտեզի բացումը հավանաբար տեղի կունենա 2015 թվականին։

-Որքա՞ն բնակիչ ունի գյուղը և ինչպե՞ս է լուծվում նրանց զբաղվածության խնդիրը։

-Գյուղում գրանցված է շուրջ 740 ընտանիք՝ 2780 բնակչով։ Գյուղացիների հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։  Ուրախությամբ պետք է նշեմ, որ  գյուղում աղքատության մակարդակը հասել է նվազագույնի, որը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։

-Տեղյակ եմ, որ այս տարի գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության արդյունքում ձեռք եք բերել գյուղտեխնիկա։ Պատմեք այդ մասին։

-Այս տարի Դդմաշենում գյուղատնտեսության նախարարության ծրագրով ստեղծվել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, որի շրջանակում ձեռք է բերվել որոշակի գյուղտեխնիկա, իսկ առաջիկայում ևս մեզ կտրամադրվի ծրագրով նախատեսված գյուղտեխնիկայի մյուս մասը, ինչը կօգնի գյուղացու հոգսը նվազեցնել մոտ 35 – 40 տոկոսով։

-Իսկ արդյո՞ք գյուղացիները ոգևորված են հողը մշակելու հարցում։ Ինչպե՞ս եք գյուղացիներին ոգևորում զբաղվել հողագործությամբ։

-Երբ գյուղացին տեսնի, որ հողից եկամուտ ունի, և իր կողքին ունի  մտահոգված աջակից, նա սիրով կմշակի այն։ Ես ինքս օրինակ կծառայեմ և կսկսեմ մշակել հողը՝ այդպիսով ոգևորելով նաև գյուղացիներին։ Այս տարի հողատարածքների 30 - 35 տոկոսն է մշակված, ամեն տարի նախատեսում ենք մշակված հողատարածքներն ավելացնել  20 - 30 տոկոսով։

-Ի՞նչն է Ձեզ ոգևորում աշխատանքում։

-Ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, գործի եմ դրել ուժերս ու հնարավորություններս` լուծելու գյուղի հիմնահարցերը։ Գյուղացիների հետ ունեցած հանդիպումներից տեղեկանում եմ նրանցից յուրաքանչյուրի խնդրին և հնարավորինս լուծում տալիս դրանց։ Աշխատանքը ծրագրավորում ու կազմակերպում եմ այնպես, որ  կարողանամ գյուղի ազգաբնակչության խնդիրները հնարավորինս նվազագույնի հասցնել։

-Առաջիկայում համայնքապետի ընտրություններն են, որում Դուք ևս առաջադրվելու եք։ Վերընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր եք մտադիր իրականացնել։

- Իմ նպատակն է՝ առաջնահերթ ավարտին հասցնել մանկապարտեզի հիմնանորոգումը,  հիմնանորոգել մշակույթի տունը, որի տանիքը վերանորոգվել էր 2008 թվականին։ Մշակույթի տան վերանորոգմամբ լուծում կստանա գյուղի երիտասարդության մշակութային զբաղվածության ու ժամանցի կազմակերպման կարևորագույն հարցը` կազմակերպելով մշակութային և սպորտային բազմաբովանդակ միջոցառումներ և աշխատանքներ։

Խորհրդային Միության փլուզումից հետո Սևան-Հրազդան կոյուղագիծը չէր աշխատում և վերջին տարիներին, Սևանի և Գագարինի կոյուղացանցի վերանորոգումից հետո, կոյուղաջրերը լցվում են Հրազդան գետը, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Այս տարի հարակից չորս համայնքների ղեկավարների մեծ ջանքերի շնորհիվ Հրազդան գետի հունով ջուր բաց թողնվեց` սանիտարական մաքրման նպատակով։ Այս խնդրահարույց հարցը քննարկվել է Գեղարքունիքի մարզպետի հետ, որին ներկա է գտնվել նաև ‚Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը։ Նախատեսվում է կառուցել զտման կայան, որպեսզի Հրազդան գետի հունը ազատվի կեղտաջրերից և ջուրն օգտագործվի ոռոգման նպատակով։

Բացի վերոնշյալ ծրագրերից, պետք է նշել, որ ունենք բազմաթիվ անելիքներ...

-Ինչպիսի՞ն է գյուղապետարան-մարզպետարան կապը։

-Համաձայն իր աշխատելաոճի մարզպետ պարոն Գրիգորյանը, ինչպես բոլոր համայնքների, մեր համայնքի հետ ևս սերտ կապ է պաշտպանում և իր յուրաքանչյուր այցի շրջանակում,  ըստ առաջնահերթության,  շատ ու շատ խնդիրներ իրենց դրական լուծումն են ստանում։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...