05:56
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աստծո ստեղծած աշխարհում ամենաարժեքավորը մարդն է, ով պետք է բարին գործի

2014-11-20 11:09

                            «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Մարդն անվերջ փնտրտուքի և կյանքն իմաստավորված ապրելու ճանապարհին ի վերջո հանգում է այն եզրակացության, որ չկա ավելի կարևոր և իմաստավորված ուղի, քան բարին գործելը, մարդկանց սեր և ժպիտներ պարգևելը։ Այդ լուսավոր մարդկանցից է Արտյոմ Մուրադյանը, ով 1998-2003թթ. “Երկիր Նաիրիբժշկական, բարեգործական ՀԿ հիմնադիրներից մեկն էր, ՀԿ փոխնախագահը, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում իրականացնում էր բժշկական, բարեգործական ծրագրեր։

Ներկայումս նա ղեկավարում էՀայաստանի էլեկտրական ցանցերՓԲԸ Արհեստակցական կազմակերպությունը` շարունակելով հավատարիմ մնալ իր դավանած արժեքներին, բարեգործական ծրագրեր իրականացնելու իր ընտրած ուղուն։

 

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ Արհեստակցական կազմակերպությունը  ստեղծվել է 2002թ. հուլիսի 7-ին։ 2003թ. սեպտեմբերի 25-ից առայսօր այն գլխավորում է  Արտյոմ Մուրադյանը։ Կազմակերպությունն իր մեջ միավորում է մոտ 8000 անդամների։

Արհեստակցական կազմակերպության առաջնահերթ խնդիրներից են աշխատակիցների շահերի պաշտպանությունը, անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը, սոցիալական վիճակի բարելավումը, աշխատակիցների ամառային հանգստի կազմակերպումը, նրանց առողջության պահպանումը, կուլտ-մասսայական և սպորտային միջոցառումների  անցկացումը, բարեգործական աշխատանքների իրականացումը և այլն։

2003թ.-ին Արհեստակցական կազմակերպության և ընկերության տնօրինության միջև կնքվել է առաջին Կոլեկտիվ  պայմանագիրը, որը վերակնքվել է 2005 և 2010 թվականներին։

Կոլեկտիվ  պայմանագրով սահմանվում են աշխատակիցների շահերի պաշտպանության երաշխիքները, աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը, անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը, սոցիալական վիճակի բարելավումը և այլն։

Համաձայն Կոլեկտիվ պայմանագրի` ընկերության աշխատակիցներին տրամադրվում են սոցիալական վճարներ՝ ամուսնության, երեխայի ծննդյան, աշխատակցի մահվան, աշխատակցի հարազատի մահվան, հաշմանդամության, հաշմանդամ երեխա ունենալու, վիրահատության դեպքերում, ինչպես նաև մոտ 200 նախկին աշխատակիցներ՝ էներգահամակարգում 40 և ավելի  տարիների աշխատանքային փորձ ունեցող և թոշակի անցած, ստանում են պետության կողմից նշանակված թոշակի 50%-ի չափով լրավճար։

Անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման նպատակով Արհկոմի աշխատակիցները լինում են տեղերում, հետևում բոլոր անհրաժեշտ հրահանգների կատարմանը, նշում թերությունները և ձգտում դրանց վերացմանը։

Արհկոմը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների  և նրանց  ընտանիքի անդամների ամառային հանգստի կազմակերպմանը։ Յուրաքանչյուր տարի ընկերության մոտ 3 հազար աշխատակիցներ իրենց ընտանիքներով հանգստանում են Ծաղկաձորի հանգստյան տներում և բուժվում Ջերմուկի և Արզնու առողջարաններում։ 3-օրյա անվճար հանգստի են մեկնում ընկերության բոլոր մասնաճյուղերից 100-ից ավելի  տնտեսական աշխատողներ, ինչպես նաև մոտ 100 լավագույն աշխատակիցներ։

Աշխատակիցների առողջական վիճակի բարելավման նպատակով Արհկոմը, բացի առողջարանների ուղեգրերի տրամադրումից, նաև վարչական շենքում իր միջոցներով բացել է բուժ. կաբինետ, որտեղ կարող են անվճար բուժզննում անցնել և դեղորայք ստանալ բոլոր աշխատակիցները։

Ամեն տարի Արհկոմի նախաձեռնությամբ տարբեր մասնագետներից կազմված բուժանձնակազմը, մեկնում է բոլոր մասնաճյուղեր և զննում բոլոր աշխատակիցներին, տալիս խորհուրդներ հետագա բուժման համար։

Արհկոմի շնորհիվ` աշխատակիցների մեջ մեծ սեր է վայելում սպորտը։ 2007թ-ին Արհկոմը 1-ին անգամ Հայաստանում կազմակերպեց և բարձր մակարդակով անցկացրեց Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ-ի ֆուտբոլի միջազգային մրցաշար, որը հետագայում դարձավ ավանդական և այս տարի Մոսկվայում անցկացվեց արդեն 8-րդ անգամ։

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի ֆուտբոլային թիմը Արհկոմի գլխավորությամբ 2 անգամ դարձել է չեմպիոն, (Կալինինգրադում և Տիրասպոլում) 1-ական անգամ գրավել է 2-րդ և 3-րդ տեղերը, իսկ Արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, 1-ին մրցաշարից սկսած մինչ այսօր, հանդիսանում է մրցաշարի կազմկոմիտեի համանախագահ։

Արդեն 9 տարի է ՀՀ անկախության տոնի կամակցությամբ Արհկոմը  Ծաղկաձորում անց է կացնում  շախմատի եզրափակիչ մրցաշար, իսկ 2011թ.-ից 4-րդ  սպարտակիադան անցկացվում է  ընկերության աշխատակիցների միջև որին մասնակցում են 5 մարզաձևերից (շախմատ, նարդի, բադմինտոն, սեղանի թենիս` կանայք և տղամարդիկ, դարթս` կանայք և տղամարդիկ), մոտ 250 աշխատակիցներ։

Բոլոր մրցանակակիրները Արհկոմի կողմից պարգևատրվում են պատվոգրերով և դրամական պարգևներով։

Արհկոմի նախաձեռնությամբ ամեն տարի աշխատակիցների համար Երևանի ճանաչված հանգստյան վայրերից մեկում կազմակերպվում են ճոխ տոնակատարություններ` նվիրված Մարտի 8-ին, Դեկտեմբերի 22-ին և Ամանորին։

Ամանորի կապակցությամբ ընկերության աշխատակիցների  մոտ 8000 երեխաների բաժանվում են նվերներ և ամանորյա հանդեսի տոմսեր։

Արհկոմը մշտապես աջակցում է Երևանի ճանաչված թատրոններին, գուսանական և ազգագրական երգի համույթներին։

Արհկոմը իր գործունեությունում մեծ տեղ է հատկացնում բարեգործությանը։ Ամեն տարի նրա կողմից աջակցություն են ստանում Երևանի Նորքի տարեցների տան, Նուբարաշենի 11 օժանդակ դպրոցի, Վանաձորի մանկատան բնակիչները, Երևանի և Սպիտակի Մայր Թերեզայի անվան ՀԿ-ը, հաշմանդամ երեխաների “Աստղաթև” ՀԿ-ն, ինչպես նաև “Լուսինե”, “Վահան”, “Փրկություն” ՀԿ-ները։

Բարեգործությունը պետք է բոլորիս կյանքում տեղ ունենա, յուրաքանչյուր ոք կարող է իր հնարավորությունների չափով օգտակար լինել կարիքավոր մարդկանց և վայելել հոգեկան այն անսահման հանգստությունը, որն ամեն անգամ ապրում եմ որևէ բարեգործական ծրագիր  իրականացնելիս,-մեզ հետ զրույցում նշեց Արտյոմ Մուրադյանը։

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ Արհեստակցական կազմակերպությունը  իր գործունեությամբ մեծ ճանաչում է ստացել և դրվատանքի արժանացել թե՛ հանրապետությունում, թե՛ նրա սահմաններից դուրս և համարվում է Հանրապետությունում գործող լավագույն արհեստակցական կազմակերպություններից մեկը։

Պատահական չէ, որ  2014  հոկտեմբերի 5-ին Համազգային վստահությունխորհրդի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀայաստանիԷլեկտրական ցանցերՓԲԸ արհմիութենական կազմակերպությունը` նախագահ Արտյոմ Մուրադյանի գլխավորությամբ, համաժողովրդական քվեարկության, փորձագիտական գնահատման և ԶԼՄ-ների կոնտենտ անալիզի արդյունքում արժանացել էԱշխատողների սոցիալ-իրավական շահերի լավագույն պաշտպանանվանակոչմանը։

Անչափ շնորհակալ եմ նման բարձր գնահատականի համար,  մրցանակն  ինձ համար անչափ հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող է։ Պետք է շեշտեմ, որ այն կոլեկտիվ նվիրված աշխատանքի արդյունք է, որը ոգևորության մեծ ալիք բարձրացրեց մեր կազմակերպության բոլոր անդամների շրջանում։ Մենք շարունակելու ենք աշխատել նույն ոգով և տարեց տարի կատարելագործել և ընդլայնել մեր գործունեությունը”,-իր տպավորությունների մասին խոսեց Ա. Մուրադյանը։

Իր աշխատանքի ընթացքում Արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, պարգևատրվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի բարձգագույն պարգևով՝ Պատվո նշան ոսկե մեդալով, Արհմիությունների միջազգային կազմակերպության արծաթե մեդալով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով` ստացված ՀՀ էներգետիկայի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Արհմիությունների միջազգային կազմակերպության Էլեկտրաարհմիություն ճյուղային միության, Ինտեռ ՌԱՕ ԵԷՍԻ գլխավոր տնօրենի, Հայաստանի “էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրենի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և այլոց կողմից։

Անցյալ տարի,  Երևանում անցկացվող միջազգային կոնֆերանսին մասնակցող Աշխատանքի միջազգային կազմակերպության և Գերմանիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից ժամանած արհմիությունների ներկայացուցիչները այցելել են “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ Արհեստակցական կազմակերպություն, ծանոթացել կազմակերպության աշխատանքներին և տվել իրենց բարձր գնահատականը։ 

2014թ. սեպտեմբերի 17-20-ը ՀՀ անկախության տոնին նվիրված Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում Արհկոմի նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի “Էլեկտրական ցանցեր” ՓԲԸ շախմատի 9-րդ եզրափակիչ մրցաշարը և IV սպարտակիադան, որին 5 մարզաձևերից (շախմատ, նարդի, բադմինտոն, սեղանի թենիս՝ կանայք և տղամարդիկ, դարթս՝ կանայք և տղամարդիկ), մասնակցեցին վարչապարատի և բոլոր 11 մասնաճյուղերի  200-ից ավելի աշխատակիցներ։ Մասնակիցները անվճար հանգստացան, հետաքրքիր ժամանակ անցկացրեցին, ձեռք բերեցին նոր ընկերներ և մտերիմներ։

Երեք օր տևած լարված և անզիջում պայքարից հետո որոշվեցին սպարտակիադայի հաղթողներն ու մրցանակակիրները՝ ըստ մարզաձևերի։

Մրցումների ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակակիրների պարգևատրման և սպարտակիադայի փակման հանդիսավոր արարողությունը։ Դրան ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ու հաղթողներին մրցանակները հանձնեցին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոստմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի հաղթող Սմբատ Լպուտյանը, Համաշխարհային Օլիմպիադաների, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, Միջազգային գրոստմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը, Հայաստանի  սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսայնը, Միջազգային կարգի սպորտի վարպետ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր Արկադի Անդրեասյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը, “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ  Վիկտոր Նիկոլաևիչ Զոլոտուխինը, “ՀԷՑ”  ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Ռազմիկ Խաչատրյանը, մասնաճյուղերի տնօրեններ և այլք։

Բոլոր մրցանակակիրները Արհկոմի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով, իսկ շախմատի թիմային մրցաշարի մրցանակակիրները և նրանց ընտանիքի անդամները ստացան Ծաղկաձորի հանգստյան տան անվճար ուղեգրեր։

Պարգևատրումից հետո գրոստմայստեր Ռաֆայել Վահանյանը միաժամանակյա խաղի սեանս տվեց շախմատի մրցաշարին մասնակցած ուժեղագույն 10 մասնակիցներին։

Ի հպարտություն մեզ` նրանցից 4-ին հաջողվեց ոչ-ոքի խաղալ անվանի գրոսմայստերի հետ։

Վերջում ազգային հիմնի հնչյունների տակ հանդիսավորությամբ  իջեցվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Բոլոր մասնակիցները մեծ ջերմությամբ հրաժեշտ տվեցին միմյանց՝ մյուս տարի նորից հանդիպելու ակնկալիքով։

Նյութը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...