04:58
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միքայել Գրիգորյան

2014-11-25 12:52

                                    «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

-Պարո՛ն Գրիգորյան, որքա՞ն ժամանակ է ինչ գործում է Արենի վայն ընկերությունը։

-”Արենի վայն” ընկերությունը գործում է 2013թ-ից։ Ինքս, շուրջ 20 տարի աշխատելով գինեգործության բնագավառում, ձեռք եմ բերել գինու պատրաստման տեխնոլոգիական բոլոր հմտությունները, որն էլ օգնել է ինձ մշտապես հաջողություններ գրանցել այս ոլորտում։ Նախկինում ունեցել եմ ևս երկու գինու արտադրամաս։ Այդ ժամանակ մեր արտադրական ծավալները բավականին փոքր էին, բայց տարիների ընթացքում, մեր ընկերության գինիներն իրենց համային և որակական հատկանիշներով արժանանալով հավանության, հանգեցրին նաև արտադրական ծավալների աճին։  Այժմ “Արենի վայն” ընկերությունն ունի 10 հա խաղողի այգի, որտեղ աճեցված բերքը ապահովում է մեր հումքի հիմնական մասը։ Ուզում եմ նշել, որ սեփական այգիների առավելությունը կայանում է նրանում,  որ ինքներս կարողանում ենք հետևել խաղողի մշակման և զարգացման գործընթացին՝ ժամանակին իրականացնելով որակի պահպանման համար նախատեսված բոլոր միջոցառումները,  քանի որ որակյալ խաղողը   բարձրորակ գինի ստանալու առաջին նախապայմանն է։

-Ինչպիսի՞ տեսականի ունեք։

-Ներկայումս ‚Արենի վայնե ընկերությունն ունի 4 տեսակ գինի։ Բացի ավանդական տեսակներից ունենք նաև մրգային գինիներ պատրաստված նռից, բալից, դեղձից և ծիրանից։ Ունենք նաև սպիտակ գինի, որի ծավալները մյուսների համեմատ փոքր են, քանի որ  մեր տարածաշրջանում սպիտակ խաղողի քանակը սահմանափակ է։ Այժմ ամսեկան արտադրում ենք մոտ 10 000 շիշ գինի, որը հետագայում նախատեսում ենք կրկնապատկել։ Ուզում եմ շեշտել, որ մեր ընկերության գինիները շշալցվում են մեկ տարի հնեցնելուց հետո։ Ճիշտ է, ընկերության բացման պահից մեր գինիների տեսականին արդեն կար շուկայում, բայց այդ հումքը  ևս ուներ մեկ տարվա հնեցում։ 

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, Եվրասիական տնտեսկաան միությունը ի՞նչ հեռանկարներ կարող է ստեղծել տեղական արտադրողների համար կապված արտահանման ծավալների հետ։

-Ես կարծում եմ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կստեղծի բավականին լայն հնարավորություններ մեզ՝ տեղական արտադրողներիս համար։  Արդեն նկատելի են արդյունքները, քանի որ հատկապես վերջին շրջանում մեծացել են ԵՏՄ-ին անդամակցող երկրների հետաքրքրվածությունը Հայաստանի արտադրողների հանդեպ։ Համոզված եմ, որ առաջիկայում կստեղծվեն համագործակցության եզրեր, և նախկին Խորհրդային Միության երկրների, հատկապես ՌԴ-ի հետ կմեծանան արտադրանքի արտահանման ծավալները։

-Դուք արդեն 20 տարի է այս ոլորտում եքև տիրապետում եք գինու արտադրության բոլոր գաղտնիքներին. ինքներդ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում գինու ավանդույթների և որակի պահպանման մեջ։

-Այսօր ամբողջ աշխարհում, գինեգործության բնագավառում ոչ թե պատրաստման գաղտնիքներն են արդարացվում, այլ զարգացումները՝ ժամանակակից, նոր տեխնոլոգիական պրոցեսները։  Պետք է նշեմ, որ գինին միակ խմիչքն է, որն ամբողջովին արհեստականի չի վերածվել, կարելի է ասել, գինեգործության ավանդույթները, ոչ ամբողջովին, բայց դեռևս պահպանվում են որոշ երկրներում, և  հուրախություն մեզ՝ Հայաստանը այդ քիչ երկրներից մեկն է։ Մեր գինին մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում, հենց իր որակական հատկանիշների շնորհիվ։ Մեզ համար այսօր առաջնայինը որակն է, որի պահպանման համար մեր ընկերությունը կիրառում է մեզ համար արդեն փորձված տեխնոլոգիան։ Դրանցից մեկը ֆիլտրացիան է, որը մեզ մոտ մեկ անգամ պակաս է իրականացվում։ Բնական նստեցումով գինեքարը, ինչպես նաև վնասակար նյութերը անջատվում են գինուց և այն դառնում է ավելի կայուն և բնական։

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։

-Այժմ զբաղված ենք արտահանման հետ կապված խնդիրներով։ Մինչև նոյեմբեր ամսվա վերջ նախատեսում ենք գինու առաջին խմբաքանակը ուղարկել ՌԴ։ Ծրագրեր ունենք մեր արտադրամասը հագեցնել եվրոպական նոր սարքավորումներով։ Առաջիկայում նախատեսում ենք ավելացնել մեր արտադրանքի ոչ միայն ծավալները այլև տեսականին՝  արտադրելով մրգային օղիներ։  Այժմ մեր ընկերության կողմից, քիչ քանակությամբ, արտադրվում են այդ օղիները, բայց ծավալները մեծացնելուն պես մենք արդեն կկարողանանք մուտք գործել շուկա նաև այս խմիչքներով։

-Պարո՛ն Գրիգորյան, ինչ եք կարծում, այսօր մեր երկրում ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված տեղական արտադրողների համար։

-Նկատելի է, որ վերջին տարիներին կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում տեղական արտադրողներին, հատկապես արտահանման ոլորտում։ Այդ աջակցության արդյունքում մեզ համար նվազագույնի է հասցվում ռիսկայնությունը  ֆինանսական կորուստների առումով. պայմաններ են ստեղծվում ոչ միայն արտահանման, այլև  նոր սարքավորումների ներմուծման ուղղությամբ։  Ամեն դեպքում, եթե համեմատենք նախկին տարիների հետ, ապա այսօր առաջընթաց քայլեր են արվում և՛ պետության, և՛ տեղական արտադրողներին աջակցող տարբեր կազմակերպությունների կողմից։

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...