12:37
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2015թ. մեզ համար կնշանավորվի կապարի վերամշակման գործարանի գործարկմամբ

2014-11-26 11:36

                               «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Թիմային աշխատանքը  գերազանց արդյունքի հասնելու ամենակարևոր գործոնն է։ Չորս տարի առաջԷլբատթիմը որոշում կայացրեց համատեղ արդյունավետ աշխատելու, տեղական որակյալ արտադրություն հիմնելու, որն այսօր իրականություն  է. “Էլբատբրենդն իր  բարձր որակով հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։  

Սամվել Աբրահամյան, “Էլբատ” ՓԲԸ նախագահ

-Պարո՛ն Աբրահամյան, արդեն չորս տարի է` հայ-գերմանականԷլբատընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանում` արտադրելով կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցներ։ Ի՞նչ արդյունքների եք հասել մինչև այսօր, զարգացման ինչպիսի՞ տեմպեր են առկա։

-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ գլխավոր արդյունքն այն է, որ “Էլբատն” այսօր  ճանաչված է ինչպես Հայաստանի Հանրապետությունում,  այնպես էլ ՀՀ-ից դուրս։ Մեր արտադրանքն իր ուրույն տեղն է գրավել համանման ապրանքների շարքում։ Կցանկանայի նշել, որ համաձայն մեր ուսումնասիրությունների, սպառողի կողմից այն դիտվում է որպես որակյալ ապրանք։ Բնականաբար, դա տեղի է ունեցել “Էլբատ” թիմի այս վերջին տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Զարգացման տեմպերը, ցանկացած նոր ստեղծված արտադրությունում, սկզբնական ժամանակաշրջանում լինում են դանդաղ։ Դա պայմանավորված է արտադրանքի վերջնական յուրացման ավարտի, ինչպես նաև շուկայում ճանաչելիության ապահովման աշխատանքների բարդությամբ։ “Էլբատի” զարգացման տեմպերը բարձր չեն, սակայն տարեց տարի ունենք կայուն աճ։ Կարծում ենք, որ մենք հասել ենք մի կետի, որից հետո աճի տեմպերը կլինեն շատ ավելի բարձր, քանի որ մենք ավարտին ենք հասցրել վերը նշված աշխատանքները։

-Ամեն տարիԷլբատըշուկայում հանդես է գալիս նոր տեսականիով։ Այս տարի ի՞նչ նոր արտադրատեսակներ են ստեղծվել։

-Ըստ էության, մարտկոցների շուկայում արտադրատեսակի բազմազանությունը շատ մեծ չէ։ Մենք ի սկզբանե արտադրում ենք ստանդարտ, ավելի ճիշտ կլինի ասել, դասական մարտկոցներ։ Այս տեսակը կազմում է աշխարհում արտադրվող մարտկոցների 70%-ից ավելին։ Դրան զուգահեռ մենք յուրացրել ենք նաև հիբրիդային մարտկոցների և “Կալցիում-կալցիում” տեսակի չսպասարկվող մարտկոցների արտադրությունը։ Տեսականու փոփոխությունները և թարմացումները  հաճախ թելադրվում են հաճախորդի պահանջներով։ Այսպես,  հարավային  և արևելյան երկրներ  արտահանվող  մարտկոցները այլ պահանջների պետք է համապատասխանեն, իսկ ցրտաշունչ Ռուսաստանի կլիմայի համար անհրաժեշտ է արտադրել այլ մարտկոցներ։

-Ինչպիսի՞ որակական հատկանիշներով են աչքի ընկնում և տարբերվում շուկայի առաջարկիցԷլբատիարտադրատեսակները։

-Ինչպես քիչ առաջ նշեցի, աշխարհում արտադրվող մարտկոցները շատ քիչ են տարբերվում միմյանցից իրենց արտադրության տեխնոլոգիաներով։  Այլ կերպ ասած, “Էլբատը” հեղափոխություն չի արել մարտկոցների արտադրության ոլորտում. պարզապես մեր մարտկոցների արտադրության գործընթացում մենք շատ մանրակրկիտ ենք մոտենում արտադրության ընթացքին, պահպանում ենք տեխնոլոգիական բոլոր նորմերը, շուկայում ներկայացնում ենք մարտկոցի իրական  ունակությունը, ինչը հաճախ չի պահպանվում որոշ արտադրողների կողմից։ Այս նրբություններն են, որ արտադրանքը դարձնում են որակյալ, որը մարտկոցների համար առաջին հերթին նշանակում է օգտագործման  երկար ժամկետ։

-Արդյո՞քԷլբատիարտադրած  մարտկոցները նախատեսված են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար (մարդատար, բեռնատար)։

-Հիմնականում` այո։ Մենք արտադրում ենք 36-240 AM/H  ունակությամբ մարտկոցներ։ Սա ընդգրկում է ավտոմեքենաների բոլոր տեսակները։ Սակայն մենք դեռևս չենք արտադրում ճապոնական ստանդարտով մարտկոցներ, որոնք նախատեսված են ճապոնական արտադրության մեքենաների որոշ տեսակների  համար։ Այս մարտկոցները կազմում են սպառման շուկայի մոտ 15-20 %-ը։ Առաջիկայում մտադիր ենք հոսքագիծ գնել նաև այս մարտկոցների արտադրության համար։

-Գո՞հ եք սպառման քանակներից։

-Վերևում նշեցի, որ “Էլբատն” ունի ոչ բարձր, բայց կայուն աճ։ Իհարկե, գոհ ենք, որ կա աճ, բայց կարծում եմ, որ միշտ էլ կարելի է ավելին անել։

-Արտադրատեսակները նաև արտահանվո՞ւմ են։

-Իհարկե, այո։ Մեր գործարանի հզորությունը կազմում է տարեկան 260.000-300 000 մարտկոց։  Ներքին շուկայի սպառումը կազմում է տարեկան մոտ 150.000 մարտկոց։ Ակնհայտ է արտահանում չունենալու պարագայում մենք ստիպված կլինենք աշխատել կես հզորությամբ, որը կբերի գերնորմատիվային բարձր ծախսերի։

-Ինչպե՞ս կբնութագրեք տեղական արտադրողի համար ստեղծված պայմանները ՀՀ-ում։ Արդյո՞ք պետության կողմից արվում են քայլեր տեղական արտադրությունը զարգացնելու ուղղությամբ։

-Կարևորը այստեղ ոչ թե տեղական արտադրողն է, այլ մրցակցությունը։ Եթե մենք չկարողանանք ներկրվող ապրանքի հետ մրցակցել մեր որակական ցուցանիշներով, ապա պետությունը ինչքան էլ ջանք թափի, մեզ, որպես տեղական արտադրողի, խրախուսելու համար, միևնույն է դա կունենա խիստ ժամանակավոր բնույթ։ Ուստի`  մենք ավելի շատ հակված ենք գլոբալ մրցակցության առումով ուժեղանալու, քան թե ներքին արտադրողի արտոնություններով տեղական շուկայում գերիշխող դիրք ստանալուն։

-Արդյո՞ք գոհ են գերմանացի գործընկերները  “Էլբատի”  զարգացման տեմպերից և ինչպիսի՞ հեռանկար են նրանք ակնկալում։

-Կարծում եմ` այո, սակայն երևի թե պետք է հարցը ուղղել գերմանացի գործընկերներին։

-Տարին մոտենում է ավարտին, եթե ամփոփեք 2014թ., ինչպե՞ս կգնահատեք այն։

-Արաջին հերթին որպես նոր ծրագրերի նախապատրաստման տարի։ Ակնկալում եմ, որ կհարցնեք ինչ ծրագրեր ունեմ, որին կանդրադառնամ։ 2014 նաև կարևորվեց մեզ  համար արտահանման շրջանակը ընդլայնելու և նոր գործընկերներ ձեռք բերելու առումով։

-Ի՞նչ ծրագրեր ունեք 2015թ. հետ կապված։

-Ունենք մի շատ կարևոր և գլոբալ ծրագիր, որն ինչ-որ առումով նաև ուշացրել ենք։  Խոսքը վերաբերում է օգտագործված մարտկոցներից կորզվող  կապարի վերամշակման գործարանի մասին։ Այսօր ՀՀ-ում օգտագործված  մարտկոցների կապարն ամբողջությամբ արտահանվում է և, որ ամենավատն է, արտահանվում է նախապես մարտկոցում ծծմբական թթուն դատարկելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրում։ Ծծմբական թթվի քանակը կազմում է տարեկան  1000 տոննա։ Սա էկոլոգիական լուրջ  խնդիր է։ Վերամշակման գործարան կառուցելու պարագայում նախ կունենանք լուրջ տնտեսական օգուտներ գլխավոր հումքի` կապարի էժանացման հաշվին և երկրորդ` էական քայլ կկատարենք ՀՀ շրջակա միջավայրի հետագա ախտոտումը կանխելու ուղղությամբ։

 Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...