12:37
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, լինելու է նա¨ Երկրապահ կամավորականների միությունը

2014-12-11 16:50

                             «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Դե ֆակտո ամսագրի հարցազրույցը Երկարապահ կամավորականների միության փոխնախագահ Արա Կետիկյանի հետ։

1990թ. “Նիկոլ Դուման” կամավորական ջոկատի կազմում մասնակցել եմ ՀՀ ¨ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Պարգ¨ատրվել է ՀՀ “Մարտական ծառայություն”, ԼՂՀ “Մարտական ծառայություն” կառավարական մեդալներով, ինչպես նա¨ ՀՀ ՊՆ “Վազգեն Սարգսյան”, “Մարշալ Բաղրամյան”, “ՀՀ ԶՈՒ-20-ամյակ”, ԵԿՄ “Սպարապետ Վազգեն Սարգսյան”, “Հայաստանի երկրապահ”, “5-րդ բրիգադ”, “5-րդ բրիգադ-20 ամյակ”, “ԵԿՄ 20-ամյակ” ¨ այլ մեդալներով ու հուշամեդալներով։ Ունի պահեստազորի մայորի զինվորական կոչում։ 1994թ.-ից աշխատում է ԵԿՄ վարչությունում։ 1999թ. ընտրվել է, 2002, 2004, 2006, 2010, 2012, 2014 թվականներին՝վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ։ 1999-2003թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է  Եր¨անի ավագանու անդամ։

Համակարգում է պատանի ¨ երիտասարդ երկրապահների ակումբի սպորտի հետ տարվող աշխատանքները, կրթական խնդիրները ¨ արտաքին հարաբերությունները։ Հատկապես շատ է կար¨որում պատանիների ¨ երիտասարդների հետ տարվող աշխատանքները, որոնց արդյունքում այսօր հասել են նրան, որ վերջերս ՀՀ պաշտպանության, կրթության ¨ գիտության ¨ Երկրապահ կամավորականների միության միջ¨ ստորագրվեց համատեղ եռակողմ հուշագիր, համաձայն որի Հայաստանի բոլոր դպրոցներում պետք է ստեղծվեն պատանի երկրապահ ակումբի ստորաբաժանումներ։

- Պարո՛ն Կետիկյան, ի՞նչ դերակատարում ունի Երկրապահ կամավորականների միությունը մեր պետության կայացման ¨ առաջխաղացման գործում։

-ԵԿՄ-ն ստեղծվել է պատերազմի տարիներին։ 1993 թվականին, երբ անցկացվեց մեր հիմնադիր համագումարը, պատվիրակների մեծ մասն անմիջապես ռազմաճակատից եկավ մասնակցելու համագումարին ու վերադարձան ռազմաճակատ ։  Սա խոսում է այն մասին, որ ԵԿՄ-ն ստեղծվել է Հայաստանի ¨ Արցախի սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու,  հայկական հողերը  ազատագրելու, հաղթանակ կերտելու համար։ Երբ հասանք հաղթական զինադադարի, սկսեցինք զբաղվել զոհված կամ վիրավոր մարտական ընկերների ընտանիքների սոցիալական խնդիրներով, իսկ տարիների ընթացքում առաջնահերթ դարձան այնպիսի հարցեր, ինչպիսիք են պատանիներին ¨ երիտասարդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելը։ Երիտասարդ ¨ պատանի երկրապահների կորիզը հանդիսացել են ազատամարտիկների երեխաները ¨ այսօր նրանք իրենց լիարժեք երկրապահ են զգում։ Այդ երեխաները շատ կար¨որում ու հասկանում են այն նշանակալի դերը, որը կատարելու են  հետագայում։

-Այսօր երկրում ոչ բոլորի համար են ստեղծված բարենպաստ սոցիալական պայմաններ։ Ինչպե՞ս է հաջողվում սոցիալական անբարենպաստ պայմաններում ապրող ժողովրդի մեջ ձ¨ավորել ¨ պահպանել հայրենասիրությունը։

-Իհարկե, որ¨է մեկը չի ժխտում, որ երկրում սոցիալական վիճակը, մեղմ ասած, բարվոք վիճակում  չէ, սակայն 90 թվականին, երբ ես ընդամենը 21 տարեկան էի, նույնպես սոցիալական խնդիրներ կային։ Այդ տարիներին մենք մտածում էինք ոչ թե պարգ¨ներ ու մեդալներ ստանալու, այլ մեր երկիրը պաշտպանելու մասին։ Հայրենիքի պաշտպանությունը երբեք չի կարելի կապել երկրի սոցիալական վիճակի հետ,  որ մենք պետք է ամեն ինչ անենք մեր պետությունը զարգացնելու համար, այդ արդեն այլ հարց է։ Ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում, եթե մենք յուրաքանչյուրս խավարից բողոքելու փոխարեն մեկական մոմ վառենք, ամեն ինչ լավ կլինի։

-Այսօր ի՞նչ խնդիրներ է իր առջ¨ դրել Երկրապահ կամավորականների միությունը։

-Ստեղծման օրվանից հանդիսացել ենք հայոց բանակի անբաժան մասը։ Պատերազմի դեպքում երկրապահները ժամերի ընթացքում կգտնվեն առաջին գծում։ Չմոռանանք, որ հայոց բանակը ստեղծվել է երկրապահ ջոկատների հիմքի վրա։ Վերջերս  հհ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կնքվեց հուշագիր, համաձայն որի մենք սերտ համագործակցություն ենք ծավալելու այդ կառույցի հետ. բնական աղետների, պատերազմական իրավիճակներում մարդկանց տեղահանման, պաշտպանության ¨ մի շարք այլ դեպքերում մեր երկրապահ տարածքային բաժանմունքներն առաջիններից կլինեն, որ  ձեռք կմեկնեն ¨ կգտնվեն ԱԻՆ ստորաբաժանումների կողքին։

Կրթության ոլորտում պատանիների ¨ երիտասարդների ճիշտ դաստիարակությունը մեզ համար կար¨որ նպատակներից մեկն է։

-Ինչպիսի՞ն է գեներալ Մանվել Գրիգորյանի դերակատարումը Երկրապահ կամավորականների միության ներսում։

-Ես հպարտանում եմ, որ աշխատել եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի ¨ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։ ՄանվելԳրիգորյանն իր ողջ կյանքով է ապացուցել, որ կարող է անմնացորդ նվիրվել գործին։  Այսօր նրա զավակներն ու թոռները ¨ս երկրապահներ են։ Ողջ պատերազմի ընթացքում նա  միշտ եղել է  առաջին գծում։ Նա կարողանում է շատ  ճիշտ գնահատել իրավիճակն ու խնդիրները  և արագ ու կազմակերպված լուծում տալ դրանց։

-Ինքներդ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում ¨ աշխատանքում։

-Աշխատում եմ անել այն, ինչ գտնում եմ, որ պետք է անել, լինել անկեղծ։ Մենք` երկրապահներս, ի տաբերություն շատերի, սիրում ենք մեր աշխատանքը, զգում ենք դրա կար¨որությունը ¨ այն պարտավորությունները,  որ ունենք երկրի նկատմամբ։ Վտանգի դեպքում մենք անմնացորդ կկանգնենք սահմանի առաջին գծում գտնվող զինվորների կողքին։

-Այսօր Երկրապահ կամավորականների միությանը զուգահեռ ստեղծվում է Երդվյալ ազատամարտիկների միությունե-ը։ Արդյո՞ք տեսնում եք նմանատիպ կառույցների ստեղծման անհրաժեշտություն։

-Շուրջ 15 տարի է, ինչ տարբեր նմանատիպ հասարակական կազմակերպություններ են փորձել ստեղծվել։ 100-ից ավելին  ստեղծվել են, գործել  մի քանի ամիս, սակայն դրանից հետո բոլոր անդամները, բացառությամբ մի քանիսի, վերադարձել են ԵԿՄ շարքերը։ Մեր հիմնական սկզբունքն է երբեք մեր դռները չփակել նրանց առջ¨։ Նման կառույցները ստեղծվում են քաղաքական խաղերին զոհ գնալով, իսկ Վազգեն Սարգսյանի ¨ զորավար Մանվել Գրիգորյանի սկզբունքներից  մեկը՝ երկրապահը որպես ապաքաղաքական կառույց պահելն է։ ԵԿՄ-ն չի կարելի քաղաքականացնել, իսկ նմանատիպ կազմակերպությունները հետապնդում են քաղաքական նպատակներ, ուստի շատ կարճ կյանք են ունենալու ¨ դրանց անդամները վերադառնալու են մեր շարքերը։ Երկրապահ կամավորականների միությունն ունի  տասնյակ հազարի հասնող անդամներ ՀՀ-ում, հսկայական կառույցեր ունի նա¨ Սփյուռքում, իսկ այս նորաստեղծ կազմակերպությունները որքան էլ աշխատեն,  մեր ստեղծածի 1-2 տոկոսին հազիվ թե կարողանան հասնել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկրի ապագան։

-Վստահ եմ, որ մեր երկիրն ավելի է հզորանալու, ծաղկելու, բարգավաճելու. այսօրվա սոցիալական խնդիրները կլուծվեն ¨ կունենանք  ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ։ Քանի կա Հայաստանի Հանրապետությունը,  լինելու է նա¨ Երկրապահ կամավորականների միությունը։

Հարցազրույցը` Լուսինե Հովհաննիսյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...