18:54
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վարդուհի Մարոնյան

2014-12-20 15:33

                  «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Լեյտենանտ Վարդուհի Մարոնյանը “Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբը ղեկավարում է արդեն 7 տարի։  Հայրենասիրական ոգով դաստիարակող այս կառույցի շարքերն օրեցօր համալրվում են նոր պատանիներով. այսօր ակումբն ունի շուրջ 3500 անդամ, 72  տարածքային ստորաբաժանում Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում։

“Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբում տարվող աշխատանքների մասին “Դե ֆակտո” ամսագիրը զրուցեց ակումբի նախագահ Վարդուհի Մարոնյանի հետ։

-Նշեմ, որ Երկրապահ կամավորականների միությանն անդամագրվեցի 2004 թվականին,  երբ հրավեր ստացա թղթակցել “Երիտասարդ հայ” պաշտոնաթերթին, այնուհետև դարձա այդ պաշտոնաթերթի խմբագիրը, որից հետո  նշանակվեցի “Պատանի երկրապահ”-ի փոխնախագահ, իսկ արդեն 2007-ից հանդիսանում եմ ակումբի նախագահը։

“Պատանի երկրապահ” ակումբը խորացնում է պատանիների շրջանում ռազմահայրենասիրական գաղափարախոսությունը, Հայոց բանակի և հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը։ Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ, երկժամյա գրաֆիկով՝  չհաշված լրացուցիչ պարապմունքները։ Դասավանդվում է հայրենասիրական դաստիարակություն, ընդհանուր ֆիզիկական պատրաստություն, մարտարվեստ, շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն և մարտավարություն։  Ուսումն ակումբում անվճար է, երեք և ավելի տարի ակումբում սովորելուց և ավարտելուց հետո տրվում է ավարտական վկայագիր, որը ստանալու համար երեխաները հանձնում են քննություն։  Ակումբի անդամները  դասընթացների և միջոցառումների ժամանակ կրում են զինվորական համազգեստ։

-Ի՞նչ միջոցառումներ են անցկացվումՊատանի երկրապահակումբում։

- Յուրաքանչյուր տարի մենք անց ենք կացնում ուսումնամարզական ճամբարային հավաքներ, որոնց ընթացքում կառույցի սաները ձեռք են բերում նոր գիտելիքներ։ Այս տարի ուսումնամարզական ճամբարային հավաքը, որին մասնակցեց 1500-ից ավել պատանի երկրապահ Հայաստանի բոլոր մարզերից, սկսեցինք հունիսի 1-ին և ավարտեցինք օգոստոսի 18-ին։ Հավաքը կազմակերպվեց Երկրապահ կամավորականների միության, ՀՀ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ։ Այս տարի հավաքին ընդգրկված էին մասնագետներ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ովքեր առաջին բուժօգնության թեմայով իրենց գիտելիքներն էին փոխանցում պատանի երկրապահներին։

Բացի այդ, ինչպես հայտնի է, ամեն տարի ԵԿՄ-ն կազմակերպում է ուխտագնացություն, որը սկսվում է Սպարապետ Վազգեն Սագսյանի ծննդյան օրից՝ մարտի 5-ից։ Հենց այդ օրը տեղի է ունենում “Պատանի երկրապահ” ակումբի  նոր համալրված անդամների հանդիսավոր երդման արարողությունը։ Իսկապես շատ հուզիչ ու կարևոր է տեսնել, թե ինչպես է Եռաբլուրում 3500 սան սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծնկի իջած երդում տալիս հավատարիմ մնալ ԵԿՄ սկզբունքներին։   ԵԿՄ ուխտագնացությունը, որին մասնակցում են նաև  “Պատանի երկրապահ” ակումբի անդամները, ամփոփվում է Արցախում։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպությունը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել “Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբներ։      

-Ինչու՞մն է կայանում այս հուշագրի կարևորությունը։

-Ըստ իս, եռակողմ հուշագրի կնքումը  անհրաժեշտություն էր և հնարավորություն կտա մատաղ սերնդին դաստիարակվել հայրենասիրական ոգով։ Ինչպես գիտեք՝ այժմ աղանդավորական կառույցները մեծ տարածում ունեն, իսկ երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելը զերծ կպահի նրանց նման կառույցներից։

-Տարիների ընթացքում կատարված աշխատանքի դիմաց ի՞նչ պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացելՊատանի երկրապահակումբը։

- Իսկապես հպարտությամբ պետք է նշեմ, որ “Պատանի երկրապահ” ակումբը շատ հաջողություններ է գրանցել։ Ունենք պատվոգրեր ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների կողմից,  շնորհակալագրեր Արցախից, ՀՀ մարզպետարաններից ու քաղաքապետարաններից։

-Արդյո՞ք դժվար չէ կին լինելով՝ ղեկավարել այս կառույցը։

-Դժվար է,  սակայն ցանկացած խորհրդակցության ժամանակ, ի դեմս զորավար ՄանվելԳրիգորյանի, զգում ես, որ քո թիկունքում կանգնած է այնպիսի մարդ, ով ցանկացած հարցի շուրջ ասում է՝ եթե խնդիր լինի, պատրաստ եմ աջակցելու։

Ինքս տիրապետում եմ մեր բոլոր ստորաբաժանումների աշխատանքներին, ճանաչում եմ ակումբի բոլոր սաներին, պարբերաբար շփվում նրանց հետ։ Ի դեպ “Պատանի երկրապահ”-ը նպատակադրվել է երեխաներ ներգրավել մանկատներից և զբաղվել նրանց դաստիարակչական աշխատանքներով ու ապագայով։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...