00:25
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«AVAmed», տարեցների խնամքն ու առողջությունն ապահով ձեռքերում

2015-03-13 13:01

                           «Դե Ֆակտո» N105 (2015թ.)


Արդեն երկու տարի է՝ Երևանի Է. Հասրաթյան 9/1 հասցեում (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում) գործում է “AVAmed” տարեցների խնամքի և հոգեկան առողջության կենտրոնը, որն առաջինն ու միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Տարեցների խնամքի կենտրոնն ընտանեկան ջերմ ու հոգատար միջավայր է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը։ “Դե ֆակտո” ամսագրի զրուցակիցն է “AVAmed” տարեցների խնամքի և հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր տնօրեն,բժշկական գիտությունների թեկնածու,  հոգեբույժ Վահագն Դիլոյանը։

-Պարո՛ն Դիլոյան, ինչպե՞ս ծագեց տարեցների խնամքի և հոգեկան առողջության կենտրոն հիմնելու գաղափարը և ինչու՞մն է կայանում այս կենտրոնի եզակիությունը։

- Հայաստանում փաստացի չկար մի վայր, որտեղ տարեցների առողջությանն ու խնամքին համալիր մոտեցում ցուցաբերվեր. մի վայրում շեշտը դրվում էր նրան բժշկական օգնություն ցուցաբերելու, մյուսում՝ առանձին խնամքի վրա, ուստի ստեղծվեց մի այնպիսի կենտրոն, որտեղ  բժշկական օգնությունը և հիվանդի խնամքը համատեղվում են։ Այս կենտրոնը հիմնել ենք գերմանական մոդելով, սակայն, միանշանակ, հաշվի ենք առել մեր ազգի մենթալիտետը, ժողովրդի կենսավիճակն ու առանձնահատկությունները։

-Ի՞նչ ծառայություններ են մատուցվում “AVAmed” տարեցների խնամքի և հոգեկան առողջության կենտրոնում։

-Կենտրոնում հմուտ մասնագետների կողմից մատուցվում է պատշաճ որակով խնամք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական ծառայություններ, որոնց թվում` թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական, վնասվածքաբանական և հոգեբուժական։Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժանձնակազմով, հագեցած է բուժսարքավորումներով, լաբորատորիայով, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ պատրաստված սենյակներով և բանիմաց ու հմուտ խոհարարների թիմով։Մենք խնամարկյալի հոգսը վերցնում ենք մեզ վրա և յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում ենք անհատական հարգալից մոտեցում ու պատասխանատվություն։Մենք մեզ չենք համարում տարեցի հարազատին փոխարինող, այլ գտնում ենք, որ հարազատի կողքին ենք դժվարին պահին։ Շատ դեպքերում կենտրոնը միակ լուծումն է տարեցի և հարազատի համար, որովհետև այստեղ տարեցը ստանում է մասնագիտացված օգնություն թե՛ խնամքի, թե՛ առողջական խնդիրների և թե՛ հասարակ շփման իմաստով։Մեր կենտրոն ընդունվելով՝ տարեցը ենթարկվում է հանձնաժողովային բժշկական դիտարկման, որի արդյունքում գտնում է իր բժշկին, խնամակալին, իր մասին ամբողջությամբ հոգ տանողին։ Բացի դրանից, իրականացվում են բազմաթիվ աշխատանքներ խնամարկյալի առօրյան լիարժեք հագեցնելու ուղղությամբ։

-Արդյո՞ք խնամարկյալները հենց կենտրոնում պիտի գիշերեն, թե՞ հնարավորություն կա գիշերել տանը, իսկ օրվա մեծ մասն անցկացնել այստեղ։

-Հաշվի առնելով այն, որ մեր խնամարկյալների մեծ մասի հարազատները Հայաստանում չեն, ֆիզիկապես հնարավոր չէ կազմակերպել նրանց տեղափոխումը տուն, մեզ մոտ տարեցները մնում են 24-ժամյա ռեժիմով։Նշեմ նաև, որ կենտրոնի տարածքում գործում է անվճար ինտերնետ և խնամարկյալները հնարավորություն են ունենում մշտական կապ պահել արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։

-Խոսենք նաև խնամարկյալների սննդակարգի մասին։Ի՞նչ է այն իր մեջ ներառում։

-Տարեցներին մատուցվում է 3-անգամյա սնունդ, որն իր մեջ ներառում է միս, ձուկ, կաթնամթերք և այլն։ Ճաշացանկը որոշվում է խնամարկյալների հետ միասին, որովհետև յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունը։Նշեմ, որ անհրաժեշտության դեպքում, եթե խնամարկյալները չեն կարողանում ինքնուրույն սնունդ ընդունել, նրանց կերակրում են։

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում։

-Ես համարում եմ,որ աստվածահաճո  գործ ենք կատարում և առաջնորդվում ենք՝ “Մատուցել ոչ թե հնարավորը, այլ անհրաժեշտը” կարգախոսով։ Մեր կոլեկտիվում յուրաքանչյուրը գիտակցում է, որ պիտանի ու բարի գործ է կատարում։ Այստեղ մեկը հետաքրքրված է մյուսի խնդրով և լուծումներ է փնտրում։ Շատ հաճախ ինքս եմ ականատես լինում, որ թեպետ խնամողի աշխատանքային ժամը վաղուց ավարտվել է, սակայն նա շարունակում է մնալ կենտրոնում ու հոգատարությամբ աջակցել տարեցին։ Սա խոսում է այն մասին, թե նա որքան սրտացավ ու նվիրված է իր աշխատանքին։

Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...