02:53
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռոբերտ Սահակյան

2015-03-20 15:09

                            «Դե Ֆակտո» N105 (2015թ.)

-Պարո՛ն Սահակյան, “Հրազդանի  բժշկական կենտրոնՓԲԸ-ի  վերակառուցումից հետո անցել է 5 տարի. ինչպիսի՞ն է այսօր կենտրոնն արդիականացումից հետո։

-‚Հրազդանի բժշկական կենտրոնե ՓԲԸ-ն հիմնանորոգումից և բուժսարքավորումների հագեցվածությունից հետո արդեն 5 տարի է, ինչ գործում է։ Բժշկական կենտրոնն ունի 400 աշխատակից, որից 97-ը բժիշկներ են։ Հիվանդանոցում գործում է թերապևտիկ, վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկաբարձական, վերակենդանացման, ինֆեկցիոն բաժանմունքներ՝ ընդհանուր թվով  80 մահճակալով։ Կենտրոնում գործում է նաև շտապ և անհետաձգելի օգնության բաժինը, անհրաժեշտ աշխատակիցներով, հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով, և արտահիվանդանոցային ծառայությունը՝  առողջության առաջնային պահպանման,  նեղ մասնագիտական, դիսպանսեր  կաբինետներով։ “Հրազդանի բժշկական կենտրոն” ՓԲԸ  սպասարկում է 41 000  քաղաքային բնակչի, 15-20000՝ գյուղական։ Կենտրոնն ամեն տարի բարձրացնում է իր ցուցանիշներն ինչպես հիվանդների ընդունելության, այնպես էլ կատարված միջամտությունների քանակով,  և պետք է ասել, որ տարեկան այդ աճը կազմում է 5-10 տոկոս, ի հաշիվ նաև հարակից շրջանների բնակչության այցելության թվի աճի, որովհետև կենտրոն դիմում են ոչ միայն Հրազդանի տարածաշրջանի ազգաբնակչությունը, այլ նաև Գեղարքունիքի մարզից և այլ շրջաններից։ Այսօր մեծ հաջողությամբ մեր կենտրոնում կատարվում են քիթ-կոկորդ-ականջի վիրահատություններ,   ուռոլոգիական վիրահատություններ։  Մանկաբարձական բաժնում ևս լավ ցուցանիշներ ունենք,վերջին տարիների միջին ցուցանիշով տարեկան ունենում ենք 1000 ծնունդ, որից մոտ 20%-ը կեսարյան հատումով։ Մանկաբարձական բաժնում աշխատում են բանիմաց և փորձառու մասնագետներ,  կատարվում են մանկաբարձական և գինեկոլոգիական լուրջ միջամտություններ։ Մեզ համար այսօր ամենակարևորը կենտրոնի առաջընթացն ապահովելն է, և այդ նպատակով մենք փորձում ենք ձեռք բերել ժամանակակից տեխնիկական միջոցներ, բժշկական սարքավորումներ, որոնք մեր աշխատանքը կդարձնեն ավելի նպատակային, կնվազեցնեն տարածաշրջանի բնակիչների այցերը մայրաքաղաքի բուժկենտրոններ, մարդիկ կկարողանան տեղում ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը և ախտորոշիչ հետազոտությունները։ Այս ընթացքում VivaCell MTS-ը կենտրոնի նորածնային բաժնին նվիրել է շատ կարևոր և արժեքավոր սարքավորում՝ անհաս մանուկների կյանքի առաջին ժամերի ընթացքում նրանց օգնությունը կազմակերպելու համար։

-Այս 5 տարիների  ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել, ո՞րն եք համարում ամենամեծ հաջողությունը։

-Այս տարիներին մեր կողմից ձեռք բերված ամենամեծ հաջողությունը համարում եմ հասարակության վստահությունը, որն ամենաառաջնայինն է մեզ համար։ Հետահայաց նայելով այդ տարիներին, պետք է նշել, որ բժշկական կենտրոնը լուրջ բացթողումներ և սխալներ չի ունեցել։ Ներկայումս ‚Հրազդանի բժշկական կենտրոնե  ՓԲԸ-ն իր ցուցանիշներով հավակնում է լինել լավագույն մարզային բժշկական կենտրոն։ Կենտրոնն ունի աշխատանքային լուրջ պոտենցիալ, բավականին բանիմաց և մասնագիտական բարձր որակներով օժտված բժիշկներ, որոնք մշտապես անցնում են վերապատրաստումներ, ավելի են կատարելագործվում։   Բացի այդ, մենք մշտապես ընդլայնում ենք կենտրոնում գործող ծառայությունների ցանկը։ Նպատակ ունենք ներդնել լապորասկոպիկ վիրաբուժություն։ Այժմ մեր խնդիրն է կենտրոնում ներդնել ավելի լուրջ ծառայություններ, ինչպիսին նեղ մասնագիտացված անոթային վիրաբուժությունն է. ունենք անոթներն ուսումնասիրելու  հնարավորություններ, անհրաժեշտ տեխնիկա, սակայն կա մասնագետի խնդիր՝ տեղում վիրահատութուններ կատարելու համար, համապատասխան մասնագետի կարիք ունենք նաև ուռուցքաբանական վիրահատություններ կատարելու համար։

-Պարո՛ն Սահակյան, ունենալով Քաջարանի բժշկական կենտրոնի նախադեպը, երբ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումը դարձավ մեծ վարակի պատճառ, այս առումով,  ինչպիսի՞ մոտեցում  է ցուցաբերվում անձամբ Ձեր կողմից,  նմանատիպ դեպքերը բացառելու համար։

-Ցանկացած բուժհաստատություն, որտեղ կատարվում են միջամտություններ, որով խախտվում է մարդու մաշկի ամբողջականությունը, այն իր մեջ պարունակում է բավականին ռիսկեր։  Սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումն ամենօրյա մանրակրկիտ աշխատանք է, և ցանկացած բուժաշխատող պետք է իմանա իր պարտականությունները ու պետք է սրբորեն կատարի դրանք։   Մեզ մոտ այդ հարցը դրված է շատ խիստ, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում նրանց, ովքեր չեն պահպանի սանիտարահիգիենիկ նորմերը։ Կենտրոնն ապահովված է սանիտարահիգիենիկ պայմանների պատշաճ ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցների բավարար քանակությամբ։ Վերջապես այդ բուժաշխատողը պետք է գիտակցի, որ  ինքն է առաջինը վտանգում իր առողջությունը։  Դրա համար կարևոր նախապայման է նաև կոլեկտիվի համախմբված աշխատանքը և միջավայրի բայրացակամ մթնոլորտը, որը թույլ չի տալիս թերացումներ. կարծում եմ, միմյանց հետ միջանձնային դրական փոխհարաբերությունները կարող են անդրադառնալ նաև աշխատանքի որակի վրա։

-Որպես բժշկական կենտրոնի ղեկավար, ի՞նչն եք կարևորում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում։

-Բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններն ինձ համար շատ կարևոր են, և հուրախություն ինձ, այն մեր կենտրոնում դրված է բարձր հիմքերի վրա։ Երբեմն լինում են դեպքեր, երբ որոշ միջադեպեր խախտում են այդ հարաբերությունները՝ երկուստեք դժգոհություն է առաջանում,  բայց այդպիսիք մեր պրակտիկայում եզակի են։ Ես մշտապես հորդորում եմ բժիշկներին և բուժհաստատության աշխատակազմին,  որ  հիվանդի հետ լինեն շատ ջերմ, մտերմիկ, քանի որ առաջին բուժող միջոցը խոսքն է։ Յուրաքանչյուր հիվանդ գալիս է այստեղ, որպեսզի լսի այդ սփոփիչխոսքը և  շնորհակալություն հայտնի։  Այն մարդը, ով եկել էվիճելու բժշկիհետ, նա պետք է վերջում գրկախառնվի բժշկին և գոհ հեռանա.  բժիշկըպետք է օժտված լինի ոչ միայն մարդկային բարձր հատկանիշներով, այլ նաև լինի լավ  հոգեբան։

-Հաշվի առնելով վերջին տարիների ցուցանիշները հիմնականում առողջական ի՞նչպիսի խնդիրներով են Ձեզ դիմում հիվանդները, և ի՞նչ ցուցանիշ է կազմում մահացության դեպքերը։

-2014թ-ի ցուցանիշներով   մեծ տոկոս կազմում են քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունները և  նյարդային համակարգի ու սրտի խնդիրներ ունեցող հիվանդների թիվն է գերակշռում։

Այո, ցավոք ունենում ենք նաև մահացության դեպքեր, որոնցից խուսափելն անհնար է, քանի որ երբեմն ցանկացած բժշկական միջամտություն անզոր է լինում մարդուն հետ վերադարձնել կյանքի։  Բուժվող հիվանդների մոտ 1,0%-ը մահանում է հիվանդանոցում։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

-Առաջիկա 2-3 ամսվա ընթացքում բժշկական կենտրոնը կունենա համակարգչային տոմոգրաֆիայի սարք, որի գործարկման համար գրեթե բոլոր պայմաններն առկա են։  Արդեն մոտ 4 ամիս է, մեր երիտասարդ բժիշկներից մեկին, ով մասնագիտությամբ ռադիոլոգ է,  ուղարկել ենք վերապատրաստման՝ համակարգչային տոմոգրաֆիայի սարքով աշխատելու համար։ Նախատեսում ենք պայմանագիր կնքել նաև ոլորտում առաջատար մասնագետներից մեկի հետ, ով անհրաժեշտության դեպքում կայցելի բժշկական կենտրոն և տեղում կաջակցի մեզ։ Առաջիկայում կենտրոնում կգործեն նաև հեռուստաբժշկության սաքեր, որոնց օգնությամբ մենք կկարողանանք  կապ հաստատել  տարբեր կլինիկաների հետ, ներկայացնել հիվանդներին, նրանց հետազոտությունների արդյունքները և լավագույն մասնագետների հետ կքննարկենք հիվանդի բուժման ընթացքը։

-Ի ՞նչ եք կարծում, կարևո՞ր է, որ բժշկական կենտրոնի տնօրենը լինի մասնագիտությամբ բժիշկ։

-Միանշանակ՝ այո։ Ես կարծում եմ,  այլ մասնագիտություն ունեցող մարդը չի կարող բժշկական հաստատությունում իր պարտականությունները լիարժեք կատարել, և խնդիրը ոչ միայն մասնագիտական  տերմիններն են, այլ պարզապես նա հոգեբանորեն, որպես բժիշկ, պետք է պատրաստ լինի աշխատել բժիշկների և հիվանդների հետ. սա արդեն զուտ մասնագիտական է, և ադմինիստրատիվ որևէ լծակ չի կարող այն դերը ունենալ որքան բժշկական կրթությունը։

-Ո՞րն է Ձեր աշխատանքային սկզբունքը։

-Մոտավորապես 36 տարի է՝ ես աշխատում եմ առողջապահության համակարգում, և այս տարիների ընթացքում որդեգրել եմ մի սկզբունք, որով առաջնորդվում եմ՝ աշխատել անմնացորդ և նվիրումով։

Հարցազրույցը՝ Գայանե Սողոմոնյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...