22:37
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սամվել Արշակյան

2015-06-29 13:38

                                «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

Միսը կարևորագույն  սննդամթերքն է։ Մսի արժեքավոր և քանակապես գերակշռող մասը կենդանու մկանային հյուսվածքն է, որը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր, վիտամիններ։ Մսի կալորիականությունը պայմանավորված է ճարպերի պարունակությամբ, որը կախված է կենդանու տեսակից, տարիքից  ու բտման  աստիճանից։  Ի տարբերություն բուսական ծագման սպիտակուցների` մսինը  լրիվ յուրացվում  է մարդու օրգանիզմի կողմից։ Մսամթերքի  արտադրությունը բարդ  ու պատասխանատու  գործընթաց է,  որը պահանջում  է բարձրորակ հումք, նորագույն տեխնոլոգիաներ, բարեխիղճ  և հետևողական աշխատանք։ Մեր երկրում մսամթերքի  արտադրության ոլորտի առաջատարներից է “Моя Семья “ ընկերությունը,  որն իր գործունեության տարիների ընթացքում   մշտապես  թողարկել  է միայն որակյալ արտադրանք  և աչքի է ընկել  առաջարկվող լայն տեսականիով։  “Դե Ֆակտո” ամսագիրը զրուցել է ընկերության արտադրության ղեկավար` Սամվել Արշակյանի հետ։

-Պարո՛ն Արշակյան  “Моя Семьяմսամթերքն աչքի է ընկնում իր բարձր որակով և տեսականու բազմազանությամբ, ինչի շնորհիվ  դարձել է հայկական սեղանների անբաժան մասը; Կարո՞ղ եք նշել, որն է Ձեր ընկերության հաջողության գրավականը։

-Ընկերության հաջողության գրավականը, ըստ իս, ընկերության արդի մեխանիզմների կիրառումն է և  բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակիցների թիմային աշխատանքի  արդյունքը։ Ընկերությունը հիմնադրվելով 2008 թվականին անցել է բավականին  բարդ ու աշխատատար ճանապարհ։ Ներմուծվել են  ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ Գերմանիայից,  հիմնվել է լաբորատորիա, ընկերության մասնագետները անցել են վերապատրաստում արտասահմանում։  Այս ամենի շնորհիվ մենք ունենք բազում տեսականի, ինչպես նրբերշիկների ու երշիկների, այնպես էլ բաստուրմայի, սուջուխի ու խոզապուխտի ։  

-Խոսեցիք հմուտ մասնագետների մասին, հետաքրքիր է, որքա՞ն աշխատող կա արտադրամասում

 -Աշխատակիցներն այդքան էլ շատ չեն,   քանի որ արտադրամասում առկա նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի։    Ընկերությունում այժմ աշխատում են   շուրջ    72

աշխատակիցներ, որոնք,  հավատացեք ինձ, իրենց գործի գիտակներն են,   անցել են  համապատասխան   վերապատրաստման  կուրսեր ոլորտի առաջատար երկրներում։     

-Պարո՛ն Արշակյան,  “Моя Семья”  մսամթերքն արտահանվո՞ւմ է այլ երկրներ։

-Պետք է նշեմ, որ շատ են լինում արտասահմանյան երկրներ արտահանման  առաջարկներ։ Այս պահին ևս ընթանում են բանակցություններ։ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր դռներ բացեց մեր ընկերության առջև, այժմ  աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնություն արտահանելու ուղղությամբ։

 -”Моя Семья”   մսամթերքի արտադրամասում մսամթերքի հումքը  ո՞ր երկրներից է ներմուծվում։

-Հիմնական տոկոսը կազմում է տեղական թարմ միսը, սակայն ներմուծում ենք  նաև Իտալիայից, Իսպանիայից,  Կանադայից, Բրազիլիայից։ Ունենք մսամթերքի տեսականի որոնք պատրաստված են բացառապես տեղական մսից, որն էլ անպայմանորեն նշված է պիտակի վրա։

-Ինչպիսի՞ որակական հատկանիշներով  են աչքի ընկնում ու տարբերվում շուկայում առկա տեսականուցМоя Семья”-ի  տեսականին։

-Մսամթերքի արտադրության ընթացքին   մենք  հետևում ենք շատ մանրակրկիտ. պահպանում ենք տեխնոլոգիական բոլոր նորմերը և շուկային ներկայացնում ենք երշիկի իրական բաղադրությունը։ Այս նրբություններն են, որ արտադրանքը դարձնում  են տարբերվող, որը մսամթերքի համար առաջին հերթին նշանակում է որակ։

-Արդյո՞ք    “Моя Семья”  մսամթերքի արտադրատեսականին հասու է սպառողների գրպանին։

-Ունենալով բազմապիսի  արտադրատեսականի,   ես կարող եմ ասել, այո՛,  մեր տեսականին հասու է սպառողի գրպանին։ Լայն տեսականին  թույլ է տալիս կառուցել ճկուն գնային քաղաքականություն, ուստի     ներկայացված  երշիկների, բաստուրմայի և սուջուխի տեսականիները հասանելի են բոլորի համար։

-Ընկերությունը ունի՞ կարգախոս

-“Моя Семья”  ինչը կարող է լինել ավելի սիրելի   . . .”։

 

 Հարցազրույցը՝  Օվսաննա Մնացականյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...