20:24
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ուկրաինայի հայերի միությունը, որպես հասարակական կազմակերպություն, չի զբաղվում քաղաքականությամբ

2015-07-15 11:09

                             «Դե Ֆակտո» N109 (2015թ.)


Դե Ֆակտո”  ամսագրի զրուցակիցն է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

-Պարո՛ն Շատվորյան, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Ուկրաինայում։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ հայ համայնքի վրա Ուկրաինայի իշխանափոխությունը, արդյո՞ք հայ համայնքը համագործակցում է Ուկրաինայի նոր իշխանությունների հետ։

-Չեմ  ուզում շատ խոսել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Զանգվածային լրատվական միջոցները  բավականաչափ լուսաբանում են այն, ինչ կատարվում է։ Իրավիճակն  Ուկրաինայում, ցավոք սրտի, ոչ այնքան բարվոք է և ազդում է հայերի վրա նույնքան, որքան ազդում է երկրում ապրող քաղաքացիների վրա՝  այդ թվում նաև այլազգի ներկայացուցիչների վրա։

Յուրաքանչյուր իշխանափոխություն նշանակություն ունի։ Ուզում եմ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հայկական համայնքը, որպես հասարակական կազմակերպություն, չի զբաղվում քաղաքականությամբ։ Մենք  քաղաքականությունից “վեր ենք”,  և դա մեր հիմնարար սկզբունքն է։ Իսկ նոր, հին կամ այլ  իշխանությունների  հետ համագործակցության  խնդիրը  յուրաքանչյուր մարդ  ինքն իր համար է լուծում։ Եթե խոսենք հայկական համայնքի մասին, ապա մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուր իշխանության հետ։ Հաշվի առնելով այն, որ մեր համայնքի առաջնահերթություններից է   համախմբումն  ու  Ուկրաինայում հայկական համայնքի զարգացումը  և ամրապնդումը՝ մենք համագործակցելու ենք յուրաքանչյուր իշխանության հետ, ով հասկանում  և կիսում է մեր խնդիրներն ու նպատակները։ Պետք է նաև նշել, որ ազգությամբ  հայ  ուկրաինական քաղաքական գործիչները ընդգրկված են Ուկրաինայի հայերի միության կազմում։ Նրանք ներկայացնում են տարբեր քաղաքական հայացքներ, և ես կարծում եմ, որ դրանում է մեր ուժը։ Ուկրաինան բազմազգ պետություն է, որտեղ միշտ ուշադրություն է դարձվել փոքրամասնության խնդիրներին։

Ուկրաինայի  հայերի միության կազմակերպության օրինակի վրա կարող եմ ասել, որ գրեթե բոլոր միջոցառումներին, անկախ տարածաշրջանից, որտեղ նրանք անցկացվում են, մասնակցում են տարբեր մակարդակի իշխանությունների ներկայացուցիչներ, ովքեր  նպաստում են  համայնքների առջև դրված խնդիրների իրականացմանը։

-Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ուկրաինայում տիրող լարված իրավիճակն Ուկրաինայում գործունեություն իրականացնող հայ գործարարների վրա։ Արդյո՞ք հայ գործարարներն այժմ համագործակցում են Ուկրաինայի նոր իշխանությունների հետ։

-Ներկա սուր իրավիճակն  Ուկրաինայում, իհարկե, ազդել է յուրաքանչյուր գործարարի վրա՝ անկախ ազգային պատկանելությունից։

Ես կարծում եմ, որ իշխանությունների հետ գործարարների  համագործակցության հարցը կոռեկտ  չէ, քանի որ  գործարարները  չէ, որ պետք է իրենց առջև իշխանությունների հետ համագործակցության խնդիր  դնեն, այլ պետությունն  է   պարտավոր  իր առջև նպատակ դնել  աջակցելու  ձեռնարկատերերին, ստեղծելու  բիզնեսը զարգացնելու պայմաններ, հնարավորություն տալ արդյունավետ աշխատել և  վաստակել։

-Հաշվի առնելով  Լուգանսկում և Դոնեցկում տիրող լարված իրավիճակը՝  կարողանու՞մ եք կապ պահպանել այնտեղ բնակվող հայերի հետ, ի՞նչ իրավիճակ է այնտեղ։

 -Մենք աջակցում  ենք Ուկրաինայում ապրող մեր բոլոր  հայրենակիցներին։ Ինչպես գիտեք, մենք  այդ շրջաններում բնակվող կարիքավորներին պարբերաբար մարդասիրական օգնություն  ենք ուղարկում, ինչի համար ուզում  եմ  իմ շնորհակալությունը հայտնել բոլորին։ Ուկրաինայի հայերի միությունը, եկեղեցականների և համայնքների աջակցությամբ, օգնություն է ցուցաբերում  կարիքավոր մարդկանց  բաժանվում է սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մենք արել և անում ենք ամենը, որպեսզի օգնենք կարիքավոր ընտանիքներին տեղափոխվել անհանգիստ շրջաններից։

Մենք լավատեղյակ ենք մեր հայրենակիցների տրամադրվածությունների մասին։ Այս առումով, հիմնական խնդիրներից մեկն այսօր Ուկրաինայում  բնակվող հայերի միասնությունը պահպանելն է։ Ըստ իս, մենք այդ խնդիրները վատ չենք լուծում։

-Ի՞նչ կարծիք ունեք Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի և իր ծավալած գործունեության մասին։

 -Նորիկ Գևորգյանին անձամբ ճանաչում եմ երկար տարիներ։ Շատ ուրախ եմ, որ Կիևի հայ համայնքը գլխավորում է հենց նման անձնավորություն։  Որպես ղեկավար նրա ձեռքբերումները բավականին մեծ են, Ուկրաինայի հայերի միության կողմից դրված խնդիրները լուծվում են։ Պետք է նշել, որ Կիևի հայ համայնքը, ի դեմս Նորիկ Գևորգյանի, զարգացման համար նոր հզոր լիցք է ստացել։ Հաշվի առնելով  ներկայումս Ուկրաինայի լարված  իրավիճակը, դա պահանջում է մեծ աշխատանք և ինչպես բարոյական, այնպես էլ նյութական մեծ ներդրումներ։

Դժվար է գերագնահատել Նորիկ Գևորգյանի և նրա թիմի համապարփակ ներդրումը Կիևի հայ համայնքի գործունեության մեջ, որն  ուղղված է հայերի,  Կիևի և նրա շրջանների հայ մշակույթի հանդեպ ոչ անտարբեր  բնակիչների միասնությանը։

Մաղթում եմ նրան քաջառողջություն,  հաջողություն  իր  բոլոր գործերում և ապագա ծրագրերում։

Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...