12:30
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Էրեբունի» թռչնամիս. «Որակ, որն իրոք երաշխավորված է»

2015-07-18 11:00

                                            «Դե Ֆակտո» N109 (2015թ.)


Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան, որպես առաջատար թռչնամսի շուկայում, իր գործունեությունը ծավալել է դեռևս ԽՍՀՄ տարիներից՝ ապահովելով հանրապետության թչնամսի պահանջարկի մեծ մասը։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ ձեռքից ձեռք անցնելով, այն լրիվ քայքայվել էր և մասնատվել։ Ընկերությունը նոր թափով իր գործունեությունը վերստին սկսել է ծավալել 2013 թվականից։  Թռչնաֆաբրիկայի արտադրանքը շուկայում ներկայացված է “Էրեբունի” ապրանքանիշով։ “Դե ֆակտո” ամսագիրը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի հետ։

-Պարո՛ն  Մակարյան, կպատմե՞ք,   ընկերությունն ինչպիսի գործունեություն է ծավալում։

-”Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան”  ՓԲԸ-ն այսօր զբաղվում է բազմապրոֆիլ գործունեությամբ, որից մեկն էլ նաև թռչնաբուծությունն է։ “Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան” ՓԲԸ-ն այսօր արտադրում է համակցված կերեր տարբեր խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, թռչունների համար։ Արտադրում է այլուր, օղի և վարձակալելով  Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի ամբողջ գույքն արտադրում է նաև թռչնամիս։ Թռչնամիսն արտադրում ենք ընդամենը մեկ տարի, սակայն այս մեկ տարվա ընթացքում բավականին մեծացրել ենք թռչնամսի արտադրանքի ծավալները։ Մենք շուտով կունենանք արդեն 12 -րդ թռչնանոցը, հիմա 11- ն է, և արդեն կարտադրվի տարեկան 2000 տոննայից ավելի թռչնամիս։ Առաջիկայում պլանավորել ենք ունենալ 50 թռչնանոցով ընկերություն  և 5-6 տարի հետո այն կլինի Հայաստանի ամենամեծ միս արտադրող ընկերությունը և տարեկան կտա 5-6 հազար տոննա արտադրանք։

-Որտեղի՞ց կարող է սպառողը ձեռք բերելԷրեբունի”  թռչնամիսը, կա՞ն ֆիրմային խանութներ։

 -Արտադրանքի  հիմնական   մասը  իրացվում է Երևանում ու մի մասը միայն շրջաններում, սակայն մենք նպատակ ունենք ավելի ընդլայնել շրջաններ առաքումը։ Թռչնամիսը կարող են ձեռք բերել հանրապետության գրեթե բոլոր սուպերմարկետներից։ Ունենք երկու ֆիրմային խանութներ, մեկը մեր ֆաբրիկային կից, մյուսը՝ Էրեբունի հիվանդանոցի մոտ։ Ցավոք պետք է նշեմ, որ առայժմ մանր խանութներին չենք հասցնում արտադրանքով ապահովել։

-Քանի որ, ինչպես նշեցիք, մանր խանութներին չեք հասցնում արտադրանքով ապահովել, կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի տարածքից դուրս ևս չեք արտահանում։ Արդյո՞ք  չունեք արտահանման ծրագրեր։

-Արտահանման հետ կապված նպատակներ, իհարկե, կան, ավելին,  աշխատում ենք նաև այդ ուղղությամբ, իրադարձություններից առաջ չընկնենք, բայց այդպիսի նպատակներ ունենք, սակայն առաջնայինը ցանկանում ենք արտադրանքով ապահովել  Երևանի և հանրապետության բոլոր մարզերի  խանութները։

-Որտեղից ե՞ք  ներկրում թռչունները։

 -Մինչև ապրիլի վերջերը մեր ընկերությունը թռչուն ներկրում էր Իրանից և Վրաստանից, իսկ ապրիլի վերջից արդեն  ունեցանք մեր  կողմից բազմացրած թռչուններ՝ վարձակալելով Ստեփանավանի  “Փյունիկ”  թռչնաֆաբրիկան։ Մայր թռչուններին   ներկրել ենք Գերմանիաից, և՛ վերջ, դրսից այլևս ոչինչ չենք ներմուծում։

-Պարո՛ն  Մակարյան, ինչպես սպառողը տարբերի Ձեր ընկերության թռչնամիսն այլ ընկությունների արտադրանքից։

-Այն հավերը, որոնք  ափսեի մեջ են ու գրված է “էրեբունի”, կամ հավի ոտքին կա օղակ, որի վրա ևս գրաված է “էրեբունի”։

-Իսկ համային առումով արդյո՞ք տարբերվում էԷրեբունիթռչնամիսը։

-Այո, բնականաբար համային առումով ևս տարբերվում է մյուսներից։ Մի շատ կարևոր հանգամանք. կերը պատրաստվում է մեր կողմից,բուսական է որի մեջ կենդանական   հավելումներ չկան և ամենակարևորը, թռչունը խմում է Գառնու ջուր։

-Խոսենք նաև ընկերության սարքավորումներից, նկատեցի, որ սարքավորումներն ավտոմատացված են և մարդկային գործոնը հասցված է նվազագույնի։

- Թռչնանոցի  կառավարման ամբողջ համակարգը  կատարվում է ավտոմատացված եղանակով.  համապատասխան մասնագետը միայն մուտքագրում է թռչունների քանակը և վերջ, տեխնիկան ինքն է որոշում, որքան օդ, որքան խոնավություն։ Ունենք միայն մեկ թռչնապահ մեկ թռչնանոցում։

-Քանի՞ օրականից է սկսվում մորթը։

-Նախ նշեմ, որ թռչնաֆաբրիկայի մորթի արտադրամասը հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրագույն տեխնոլոգիաներով, որտեղ թռչնամիսն անցնելով համապատասխան մշակումները՝ հանձնվում է սպառողի դատին, իսկ մորթը սկսվում է 37 օրեկանից, նայած թե շուկայում ինչ քաշի հավի պահանջարկ կա։ Հինգ օրը մեկ հսկիչ կշռումներ է կատարվում  և դա էլ օգնում է հասկանալ թռչնի մորթի օրը։

-Պարո՛ն Մակարյան, Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան  ունի՞ կարգախոս։

-”Երաշխավորված որակ. որակ, որն իրոք երաշխավորված է”։

 

Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...