20:00
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անչափ գնահատելի է, որ Սեյրան Օհանյանի ընտանիքը նրա պես հայրենասեր է, դրա վառ ապացույցն այն գործունեությունն է, որով զբաղվում է նրա կինը` Ռուզաննա Խաչատրյանը

2015-12-14 17:27

Հայաստանի Հանրապետության սահմանի լարվածությունն այսօր մտահոգում է բոլորիս` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ մեր հայրենիքը, մեր ընտանիքն է վտանգի մեջ, մեր հայորդիներն են կանգնած սահմանին: Եվ ուրախալի է, որ Հայոց բանակի ղեկավարը պատերազմի միջով անցած, հայրենի հողի համար պայքարած անձնավորություն է: Արցախյան պատերազմի հերոս Սեյրան Օհանյանն ունի հայրենասերի օրինակելի կերպար, որը, վստահ եմ, փոխանցվելու է նրա զավակներին: Անչափ գնահատելի է, որ նրա ընտանիքը նույնպես այդ արժեքների կրողն է, դրա վառ ապացույցն այն գործունեությունն է, որով զբաղվում է նրա կինը` Ռուզաննա Խաչատրյանը: Նրա նախաձեռնությամբ ստեղծված, շուրջ մեկ տարի գործող «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության արդիականացմանը միտված, որի հիմքում իրականացված եզակի հետազոտական աշխատանքներն ու եզրակացություններն են: Ռուզաննա Խաչատրյանի գաղափարական դաշտը ներծծված է հայրենասիրական գաղափարներով, որոնք զուգակցվելով բժշկի մասնագիտության հետ, այսօր որակապես նոր ուղի կարող են հարթել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ոլորտի համար:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանին, ում հետ ունեցանք անկեղծ և հետաքրքիր հարցազրույց:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...