02:51
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մուշեղ Ավետիսյան

2015-12-24 10:01

«Ավետիսյան Քոնսթրաքշըն» ընկերությունը աշխատում է նորարարական մեթոդներով ստեղծել հարմարավետ և ապահով շինություններ


  «Դե Ֆակտո» N114 (2015թ.)

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս անգամ  «Ավետիսյան Քոնսթրաքշըն» շինարարական ընկերության տնօրեն Մուշեղ Ավետիսյանն է:

-Պարո՛ն Ավետիսյան, ներկայացրեք խնդրեմ, ինչպե՞ս ստեղծվեց «Ավետիսյան Քոնսթրաքշըն» շինարարական ընկերությունը և ի՞նչ աշխատանքներ է կատարում ընկերությունն այժմ:


Մասնագիտությամբ լինելով ինժեներ-շինարար և երկար տարիներ աշխատելով շինարարական կազմակերպությունում, ինձ համար ակներև էին շինարարական ոլորտի բացթողումները: Միութենական վարչակարգերի տապալումից հետո, այնուամենայնիվ, դեռևս շատ մասնագետներ, շինարարներ, մնալով անցյալում՝ չէին կարող ապահովել ժամանակին համընթաց զարգացում, չէին կարող ստեղծել շինարարական գործունեության ժամանակակից մշակույթ, որտեղ չէր լինի անցյալի բարքերը, գաղափարներն ու կարծրատիպերը: Այդ նպատակով ես որոշեցի ստեղծել մի շինարարական ընկերություն, որը լիովին նոր խոսք կասեր շինարարության ոլորտում: Դասավանդելով Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ընկերությունը միշտ համալրում եմ այն ուսանողներով, ովքեր աչքի են ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ:
Արդեն չորս տարուց ավելի է ինչ գործում է շինարարական ընկերությունը և այս կարճ ժամանակամիջոցում մենք հասցրել ենք շուկայում զգալի տեղ զբաղեցեցնել, ձեռք բերել մեր հանրության վստահությունն ու հավատը, արժանանալ մեր հաճախորդների բարձր գնահատականին և դրվատանքի խոսքերին: Եվ դա է ապացուցում նաև այն հանգամանքը, որ այս տարի ընկերությունը ,Համազգային վստահությունե խորհրդի կողմից կազմակերպված ,Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշե ամենամյա ազգային մրցանակաբաշխությանը արժանացավ ,սեփական արտադրության շինանյութով, որակյալ և ժամանակակից շինարարական աշխատանքներ իրականացնող տարվա շինարարական ընկերությունե մրցանակին:

Մեր նպատակն է դառնալ ապագայի կազմակերպություն: Մենք չենք ցանկանում միայն շահույթ ունենալ: Պետք է ստեղծել այնպիսի կազմակերպություն, որն ապագայում իր ուրույն տեղը կունենա ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև արտերկրում:


Նշեմ, որ սկզբնական շրջանում կատարում էինք միայն վերանորոգման աշխատանքներ, այնուհետև ավելի հմտացանք շինությունների ուժեղացման և համալիր շինարարության աշխատանքներում: Եվ այժմ ունենք նախագծային խումբ, ովքեր իրականացնում են կոնստրուկտիվ, ճարտարապետական նախագծումներ, ներքին ինտերիերի և ինժեներական ցանցերի աշխատանքներ:
Մեր ցանկություններից մեկն այն է, որ ինքներս արտադրենք մեծածավալ օգտագործվող շինարարական նյութերը: Այսօր արդեն ունենք եվրո դռների և պատուհանների, բետոնի, պեմզաբլոկի, մետաղական կաղապարների արտադրություններ: Մեր աշխատանքների նպատակն այն է, որ շուկա մուտք գործենք որպես արտադրական շինարարական կազմակերպություն:

-Կայուն տեղ զբաղեցնելով շինարարական ոլորտում, կխնդրեի մի փոքր խոսեք ձեր համագոծակցությունների և ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին:


- «Գրանդ Տոբակո» ընկերության հետ համագործակցությամբ կատարել ենք մի շարք աշխատանքներ. մի քանի ադմինիստրատիվ շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, վերելակի հորաններ: Այժմ իրականացնում ենք բնակելի շենքի կառուցման աշխատանքները:
Նոր դիզայնով իրականացրել ենք նաև Ռադիոտան վերանորոգման աշխատանքները:
Ապագայի ծրագրերից խոսելիս, ուզում եմ նշել, որ այս տարի ընկերության մասնաճյուղ հիմնեցինք Ղրիմի Հանրապետությունում, որը տեղի գործընկերների հետ համագործակցությամբ, միանշանակ, շատ արագ իր ուրույն տեղն է հաստատելու շուկայում:
Պետք նշեմ նաև, որ ,Ավետիսյան Քոնսթաքշնե ընկերությունը նախատեսում է նոր պրոյեկտների փաթեթ, այդ թվում նաև բնակելի ջերմամեկուսիչ շենքերի կառուցման աշխատանքներ՝ նորարական մոտեցումներով և կառուցման աշխատանքների ինտերակտիվ լուծումներով, որը շատ շուտով կներկայացնի հանրությանը:


-Տարեց տարի զարգացող շուկայում, ո՞րն է այսօր «Ավետիսյան Քոնսթրաքշըն» շինարարական ընկերության հաջողության գաղտնիքը:


- Մենք նախևառաջ սիրում ենք մեր գործը և այդ դիտարկում ենք ոչ միայն որպես բիզնես և զուտ գումար աշխատելու միջոց, այլ որպես աշխատանք, որի միջոցով մենք փոխում ենք մեր շրջակա միջավայրը, շենացնում ենք մեր երկիրը: Կարծում եմ, որ մեր հաջողության գործում դա առաջնային նշանակություն ունի:

 Օրեցօր զարգացող շուկայում իր ուրույն տեղն ու դերը ունեցող «Ավետիսյան Քոնսթրաքշըն»  շինարարական ընկերությունը  որդեգրել է  որակ  գնից բարձր կարգախոսը:


Մենք մեծ բավականություն ենք մենք ստանում, երբ ավարտին ենք հասցնում ևս մի շենք, վերանորոգում ենք ևս մի հնացած կառույց: Պետք է նշեմ, որ մեր ընկերությունն ունի անվճար խորհրդատվական ծառայություն: Այդպես մենք փորձում ենք օգնել մարդկանց ճիշտ կողմնորոշվելու, իրենց բնակարանը ճիշտ կառուցելու կամ վերանորոգելու համար: Հայաստանը, գտնվելով խոշոր երկրաշարժային գոտում, պետք է միշտ պատրաստ լինի դիմագրավելու աղետներին: Դեռ թարմ են մեր հիշողությունները, դեռևս չեն սիպացել մեր վերքերը 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որին զոհ գնացին բազմահազար մարդիկ: Մարդիկ դեռ փորձում են սովորել կանխագուշակել երկրաշարժները, սակայն դա դեռևս մնում է անհնար: Երկրաշարժերից պաշտպանվելու համար անչափ կարևոր է ճիշտ նախագծել և կառուցել սեյսմակայուն շենքեր, որպեսզի,Աստված մի արասցե, հաջորդ աղետի դեպքում մենք պատրաստ լինենք և կարողանանք հազարավոր մարդկանց կյանքեր փրկել: Այսօր Երևանում էլ շատ են վթարային շենքերը, որոնք վերակառուցման կարիք ունեն և մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին:

-Պարո՛ն Ավետիսյան, այսօր որ ոճն է նախընտրում պատվիրատուն:


- Յուրաքանչյուր ոք ունի իր ուրույն և ընդգծված ճաշակը, սակայն այսօր նկատում եմ, որ տարեց տարի մարդիկ ավելի նախընտրում են մոդեռն ոճը, քանի որ մեծամասնությունը ձգտում է նորարարության:


-Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ նոր շինություն կցանկանայիք իրականացնել, որը նոր շունչ կհաղորդեր մեր քաղաքին:
- Շատ կցանկանայի կառուցել մի թաղամաս, որտեղ ամբողջությամբ կլինեին ցածրահարկ շենքեր, կլինեին խաղահրապարակներ, երեկոյան ժամանցի վայրեր, դա է ինձ համար
իդեալական անկյունը:

-Դուք հանդիսանում եք «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» խորհրդի նախագահ, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Միությունը հիմնադրվել է 2012 թ.- ին: Հիմնական նպատակներն են նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, բարելավել գործարար միջավայրը: Կառուցվածքային առումով միությունը բաժանված է երեք աստիճանակարգային խմբերի: «Ուզում եմ դառնալ գործարար»,«Սկսնակ ձեռներեցություն, և ,Ես գործարար եմ»: Առաջին խմբի շրջանակներում մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են երիտասարդության շրջանում բիզնես մտածողության ձևավորմանը, սովորեցնում են բիզնեսմենին անհրաժեշտ հատկությունները և կոտրում են կարծրացած գաղափարները ՝ ձևավորելով համարձակ և նախաձեռնողական մթնոլորտ: Երկրորդ խումբը միավորում է այն երիտասարդներին, ովքեր նոր են սկսել զբաղվել բիզնեսով եվ դեռևս անփորձ են շուկայում: Մենք այդ երիտասարդներին նույնպես ցուցաբերում ենք աջակցություն ճիշտ կառավարելու իրենց բիզնեսը: Անցկացնում ենք տարբեր սեմինար-պարապմունքներ, թրեյնինգներ, որոնք ուղեցույց են ծառայում գործարար ոլորտում հաջողության հասնելու համար: Երրորդ խումբը միավորում է այն երիտասարդ բիզնեսմեններին, ովքեր 3 տարուց ավել է ինչ զբաղվում են բիզնեսով: Համագործակցելով եվրոպական և միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների հետ՝ մենք նպատակ ունենք նաև օգնել տեղական արտադրողին իր արտադրանքի արտահանմանը ծավալների մեծացման, միջազգային գործընկերների ձեռքբերման և նոր շուկաների գրավման համար: Ինչպես նաև ցանկանում ենք մեր երիտասարդ գործատուներին մասնակից դարձնել միջազգային գործարար ֆորումների և կոնֆերանսների, դրանով նաև նպաստելով մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը:

«Ավետիսյան Քոնսթրաքշըն» շինարարական ընկերությունը իրականացնում է բազմաբնույթ շինարարական աշխատանքներ. համալիր շինարարությունից մինչև ուժեղացման և հարդարման աշխատանքներ:


-Պարո՛ն Ավետիսյան, և վերջում, ի՞նչ կցանկանայիք ավելացնել այսօրվա վարդագույն Երևանին:
- Ցավով կարող եմ նշել, որ այսօր մեր քաղաքից հնությունն է պակասել: Պետք է պահպանենք հինը, իհարկե նոր կառույցներ ավելացնելով:
Շատ կցանկայի լիներ մի փողոց, որը կհիշեցներ մեր Հին Երևանը:

 

Հարցազրույցը՝

Սյուզաննա Ղուկասյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...