17:19
12/11/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ԼՐԱԳՐՈՂ

2016-01-19 08:02

 ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ


Շուտով կլրանա 4-րդ տարին, ինչ «Սուր անկյուն» հաղորդումը եթերում է: Այս ընթացքում հաղորդման ստեղծագործական թիմը հեռուստադիտողի դատին և ներկայացրել այս կամ այն ոլորտի խնդիրներին վերաբերող մոտ 1300 տեսանյութ: Ընդհանուր առմամբ հեռարձակվել է «Սուր անկյան» 180 թողարկում, որոնք դիտելիությամբ առաջնային հորիզոնականն են զբաղեցրել: Հաղորդումը փորձել է աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների, որոնց թիվը, ցավոք, նվազման միտում, չի արձանագրում:

Շնորհիվ գործընկերների, «Սուր անկյուն»-ն օգնել է մոտ 100 ընտանիքի՝ նրանց մի մասն ապահովվել է կացարանով, բարելավվել են մի մասի կենցաղային պայմանները: Ընտանիքները ստացել են նաև ֆինանսական խոշոր օգնություն, ապահովվել են աշխատատեղերով, վճարվել են ուսման վարձեր և պայմաններ են ստեղծվել՝ անապահով երեխաների ուսուցման արդյունավետ կազմակերպման համար: Հաղորդման հեղինակ-վարող Վահե Ղազարյանի կարծիքով՝ հաղորդման հաջողության գրավականն անկեղծությունն ու անաչառությունն է:

«Քանիցս եթերում առիթ եմ ունեցել ասելու, որ մեր հավատամքը ճշմարտացիությունն է, արդարամտությունն ու անկողմնակալությունը, ու հենց այդ չափանիշներով ենք փորձում հաղթահարել անօրինականությանը, ամենաթողությանն ու անհանդուրժողականությանը: Թե որքանով է ստացվում, թող դատի հեռուստադիտողը»,-ասում է Վահե Ղազարյանը:


Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց