09:12
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Տարվա լավագույն վարկային կազմակերպություն»

2016-01-20 23:52

«Գլոբալ Կրեդիտ». առաջատարը ֆինանսական շուկայում


 

«Դե ֆակտո» ամսագրի կողմից «Տարվա լավագույն վարկային կազմակերպություն» է
ճանաչվել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝
առաջատարը ֆինանսական շուկայում.

 

Այսօր բազմազան են վարկային կազմակերպությունները, սակայն առաջատարի դիրքերում կարող են լինել միայն այն կազմակերպությունները, ովքեր ամբողջ տարի ջանք և եռանդ չեն խնայել լինելու հաճախորդների համար հուսալի գործընկեր և արժանանալու նրանց վստահությանը:
«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ կազմակերպության նպատակը ՀՀ ֆինանսական շուկայում առաջատարի դիրքեր զբաղեցնելը և հանրությանը վարկային գործառնությունների իրականացման լայն հնարավորություններով ներկայանալն է: Վարկային ընկերության հիմնական ռազմավարությունն ուղղված է ակտիվ վարկային քաղաքականությանը: Վերջինս իր դրսևորումներն է ստացել վարկային պրոդուկտների առավել լայն տեսականու ներկայացմամբ, ինչպես նաև վարկերի տրամադրման առավել մատչելի պայմանների առաջարկմամբ, վարկերի տրամադրման ու վարկային ծառայությունների մատուցման մասնագիտական մոտեցմամբ, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմամբ:
Ընկերության առաքելության կարևոր կողմերից է նաև բնակչության առավել խոցելի և համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող և տնտեսապես ակտիվ բնակչության համար փոխառու միջոցների հասանելի դարձնելը, ինչպես նաև վարկառուների կենսամակարդակի բարելավումը:

 

 

ԼՈՒԻԶԱ ԻԳՐԱՐՅԱՆ


«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

-Տիկի՛ն Իգրարյան, հաշվի առնելով «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ կազմակերպություն ՓԲԸ-ի առաջատար դերը շուկայում, ընկերության աշխատանքի հանդեպ սպառողների բարձր գնահատականն ու վստահությունը, «Դե Ֆակտո» ամսագիրը «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ կազմակերպությանը ճանաչում է «Տարվա լավագույն վարկային կազմակերպություն»:
Ամփոփելով 2015 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք և ի՞նչ ծրագրեր ունեք 2016թ. հետ կապված:


-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերությանը նման կոչման արժանացնելու համար: Ասեմ, որ այս տարի «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն աշխատում է նոր՝ ավելի ընդարձակ և հարմարավետ գրասենյակում, ինչը հնարավորություն է ընձեռում բարելավելու մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև մեծացնելու հաճախորդների քանակը:
Ինչպես գիտեք սույն թվականի նոյեմբերի 17-ին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի ունեցավ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ի դեպ, նշեմ, որ «Գլոբալ Կրեդիտ» կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայում գործող մասնավոր ընկերություններից առաջինն է, որն իրականացրել է պարտատոմսերի թողարկում: Ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, երկրի տնտեսության զարգացման համար առավել կարևոր ճյուղերի ֆինանսավորման, ինչպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ:
2016թ. կազմակերպությունը նախատեսում է ակտիվորեն իրականացնել միջոցառումներ՝ մեծացնելու վարկային պորտֆելը, պահպանելով դրա անհրաժեշտ որակը, բարելավելու վարկային գործիքները, շարունակելու որակյալ ֆինանսական ծառայությունների տրամադրումը և, դրանով պայմանավորված, ավելացնելու գործող հաճախորդների քանակը:

-Կխնդրեմ ներկայացնեք ընկերության ստեղծման և զարգացման պատմությունը:


-Ընկերությունը հանդիսանում է «Կրեդիտ Յունիոն», «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունների և «Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը:
Ընկերության հիմնադիր կազմակերպություններից «Կրեդիտ Յունիոն» կազմակերպությունն իր գործունեությունը ծավալել է հիմնականում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսավորման և սպառողական վարկավորման շուկայում, «Վաշինգթոն Քափիթալ» կազմակերպությունը մասնագիտացած է եղել հիփոթեքային վարկավորման շուկայում, «Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» կազմակերպությունը մասնագիտացած է եղել բացառապես գյուղատնտեսական վարկավորման և միկրոֆինանսական ծառայությունների մատուցման շուկայում:

-Տիկի՛ն Իգրարյան, վարկավորման ի՞նչ տեսակներ եք առաջարկում Ձեր հաճախորդներին, որքանո՞վ են առաջարկվող վարկային պայմանները շահավետ նրանց համար:


-Վարկատեսակները մեզ մոտ բազմազան են և կազմակերպությունն ակտիվ վարկավորում է իրականացնում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Կազմակերպությունն իրականացնում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց վարկավորում:
Կցանկանայի հատկապես անդրադառնալ շվեյցարական ընկերություններից մեկի հետ իրականացվող «Աշխատատեղերի ստեղծման» վարկավորման ծրագրին, որի շրջանակում վերջնական վարկառուները կարող են ստանալ առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով դրամային վարկեր, առնվազն մեկ աշխատատեղ ստեղծելու պայմանով: Այս ծրագրի իրականացմամբ, կազմակերպությունը ձգտում է մայրաքաղաքից դուրս քաղաքային և գյուղական վայրերում ստեղծել աշխատատեղեր, ինչը որոշակիորեն կզսպի նաև արտագաղթը:
Կազմակերպությունը տրամադրում է հիփոթեքային վարկեր բնակարանների ձեռքբերման և վերանորոգման նպատակով, միկրո, փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով՝ ձեռնարկատիրական վարկեր, ինչպես նաև հաճախորդների տարբեր կարիքներին ծառայող սպառողական վարկեր:
Վերջին շրջանում գործարկվել է առցանց վարկերի տրամադրման մեխանիզմը, ինչը հետապնդում է հաճախորդներին առավել հարմար և արագ ծառայություններ մատուցելու նպատակ:
Կարևորելով բնապահպանական խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով էներգիայի աղբյուրների գնի շարունակական աճը, ինչն անմիջականորեն ազդում է նաև բնակչության խնայողությունների վրա, կազմակերպությունը սկսել է «Արևային էներգիայի օգտագործման» ծրագրային վարկերի տրամադրումը:

-Ովքե՞ր են Ձեր մշտական հաճախորդները, ունե՞ք մշտական համագործակցության շրջանակներ:


-Ինչպես արդեն նշել եմ, կազմակերպությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց: Մշտապես փորձում ենք ֆինանսապես աջակցել մեզ դիմած հաճախորդներին՝ իրականացնելու իրենց մտահղացումները: Ձգտում ենք հաստատել երկարաժամկետ համագործակցություն յուրաքանչյուր հաճախորդի հետ:

-Այսօր ո՞ր վարկատեսակներն առավել մեծ պահանջարկ ունեն:


-Ներկայում մեծ պահանջարկ են վայելում գյուղատնտեսական վարկերը: Մասնավորապես, կազմակերպությունը տրամադրում է վարկեր ինչպես անասնապահության, այնպես էլ այգեգործության, ջերմոցային տնտեսությունների հիմնման, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, սառնարանների կառուցման և այլ նպատակներով և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը:
Մեծ պահանջարկ ունեն նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերը: Վարկերը տրամադրվում են 15 տարի մարման ժամկետով, 9-10 % տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

-Միջազգային համագործակցության ինչպիսի՞ շրջանակ ունի ընկերությունը:


-«Գլոբալ Կրեդիտ» կազմակերպությունն արդեն իսկ համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: Մշտապես ձգտում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը, որի արդյունքում կմշակվեն և կիրականացվեն նոր նախագծեր ու ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը:

-Ինչպե՞ս կգնահատեք պետական քաղաքականությունը՝ ուղղված վարկային կազմակերպությունների գործունեությանը:


-Երկար տարիներ գործունեություն ծավալելով ՀՀ ֆինանսական շուկայում մշտապես զգացել ենք ՀՀ կենտրոնական բանկի աջակցությունը:
Հատկանշական է, որ կազմակերպության կողմից առաջին անգամ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման և իրականացման ողջ ընթացքում Կենտրոնական բանկը, ինչպես նաև «Նասդաք Օէմէքս Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությունը միշտ մեր կողքին էին, աջակցելով գործընթացի սահուն իրականացմանը:

- Ո՞րն է այսօր Ձեր հաջողության գրավականը, ինչն օգնում է արժանանալ հաճախորդների վստահությանը:


-Այսօր մեր հաջողության գաղտնիքը պայմանավորված է մեր թիմի համախմբված աշխատանքով: Կազմակերպությունը միշտ կարևորում է իր հաճախորդների շահերը, լինելով նրանց համար ֆինանսական շուկայում վստահելի և կայուն գործընկեր: Հավատարիմ լինելով մեր որդեգրած աշխատելաոճին, ձգտում ենք միշտ բարձր պահել կազմակերպության անունը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին և հաճախորդներին, ովքեր ամբողջ տարի մեր կողքին էին և աջակցում էին մեզ իրականացնել մեր ծրագրերը:

-Տիկի՛ն Իգրարյան, մոտենում է Ամանորը, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար և ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:


-Ամանորը թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար ամենաուրախ և ամենաբարի տոներից մեկն է: Նոր տարին իր հետ բերում է բազում սպասումներ ու անակնկալներ:
Ցանկանում եմ, որ ոչ ոքի ընտանիքում չլինեն կորուստներ, դժբախտություններ:
Թող տարին լինի ուրախ պահերով և անակնկալներով լեցուն:

 


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ ք. Երևան,
Սասնա Ծռեր 2
Հեռախոս՝ +374 10 70 70 10
+374 10 70 70 11



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...