19:18
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հաջողության մեր բանաձեւը հաճախորդների բարձր գնահատականն է

2016-04-12 16:55

«Նաիրիշին» շինարարական ընկերության տնօրեն Եգոր Խերիմյան

«Դե Ֆակտո» N117 (2016թ.) 


1992 թվականից ի վեր գործում է «Նաիրիշին» ԲԲԸ-ն: Իր գործունեության ընթացքում ընկերությունն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ և դժվարություններ: Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր «Նաիրիշին» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում շինարարական ոլորտում:
 

-Պարո՛ն Խերիմյան, բավականին երկար տարիներ է, ինչ Ձեր ընկերությունը մուտք է գործել շինարարության ոլորտ, այս տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ եք գրանցել:
-Այս տարիների ընթացքում եղել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: Ընկերության աշխատանքը հիմնականում անկում ապրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո: Իմ կարծիքով՝ պետք է տենդերների ժամանակահատվածը փոխվի, քանի որ, եթե այն կազմակերպվում է մայիս-հունիս ամիսներին, ապա շահումից հետո շատ քիչ ժամանակ է մնում աշխատելու համար:
Եթե տենդերներն անցկացնեն ժամանակին, ապա ընկերությունում ամեն ինչ կլինի հրաշալի: Իսկ հաջողության մեր բանաձևը հաճախորդների բարձր գնահատականն է:

-Ընկերությունն իրականացնում է կապիտալ շինարարությունից մինչև ներքին ինժեներական ցանցերի իրականացման աշխատանքներ, առաջիկայում սպասվո՞ւմ է ծառայությունների համալրում:
- Ընկերությունը հիմնականում իրականացնում է կապիտալ շինարարություն, փայտյա, մետաղյա, բետոնից պատրաստվող շինարարական մասերի արտադրություն, քարհանքների և ավազահանքերի շահագործում, հողային աշխատանքներ, ջրատնտեսական կառույցների շինարարություն, ներքին ինժեներական ցանցերի իրականացման, հարդարման և վերանորոգման աշխատանքներ:
Այս տարիների ընթացքում շահագործման ենք հանձնել մի շարք շինություններ. Բաղրամյանի ալրաղացի գործարանը, Եղվարդի խտացրած կերերի գործարանը:


-Պարո՛ն Խերիմյան, այս պահին քանի՞ աշխատող ունի ընկերությունը:
-Ինչպես գիտեք մեր աշխատանքը սեզոնային է: Տարվա այս եղանակին ավելի քիչ աշխատողներ ենք ունենում: Մեր հիմնական աշխատակազմը 60 հոգի է, սակայն ամռանը՝ աշխատանքի սկսվելուն պես, այս ցուցանիշը բարձրանում է:


-Եվ վերջում, ինչպիսի՞ն եք տեսնում վարդագույն Երևանը հինգ տարի անց:
-Երևանը օրեցօր ծաղկող և գեղեցկացող քաղաք է: Եթե Հայաստանում տնտեսությունը զարգանա, ապա ամեն ինչ կլինի հրաշալի: Կանխատեսել՝ ինչպիսին կլինի Երևանը հինգ տարի անց, դժվարանում եմ, միայն կասեմ՝ եթե մուրճի ձայնը լսվի, ուրեմն մեր երկիրը ծաղկում է:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...