09:14
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՄԱՌԼԵՆԿԱ Ինթերնեշընլ» ընկերության մասին

2016-06-08 12:40

Պյոտոր Միկիսկա
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան


Պարոն Գևորգ Ավետիսյանը, կարելի է ասել, Չեխիայի Հանրապետությունում ապրող և աշխատող ամենահայտնի հայ գործարարն է: Սկսելով ամեն ինչ զրոյից` (նրա գործունեության ամենասկզբից օգտագործված պարագաները ցուցադրված են Ֆրիդեկ Միստեկում գտնվող իր գեղեցիկ վարչական շենքի նախամուտքում) նա կարողացել է ստեղծել առաջին համազգային, իսկ ավելի ուշ, հաջողակ եվրոպական ընկերությունը` հայկական ավանդական մեղրով տորթը ներկայացնելով չեխերին և այլազգիներին: Ընդլայնման նրա իմաստուն ռազմավարությունը բրենդին հնարավորություն է տվել գրավել մոտ և հեռու օտարերկրյա շուկաները` աշխարհին ներկայացնելով հայ-չեխական միասնության հրաշալի օրինակը:
Նրա հաստատակամությունը թույլ է տվել իրեն կառուցել ոչ միայն ժամանակակից ընկերություն, այլ նաև մեծ ճանաչման հասնել հանրության և իշխանությունների շրջանում: Նա մի քանի անգամ ճանաչվել է Մորավո-Սիլեզյան երկրամասի լավագույն գործարար: Նրա ընկերություն են այցելել նախագահներ Վացլավ Կլաուսը և Միլոշ Զեմանը, ինչպես նաև անթիվ նախարարներ և այլ պաշտոնատար անձինք:
Ես հիանում եմ պարոն Ավետիսյանի ձեռքբերումներով, նրա ընտանիքով: Հիանում եմ, որ նա այսքան օրինակելի քաղաքացի և համայնքի առաջնորդ է, ով շատ հայերի ու չեխերի ճանապարհ է ցույց տալիս: Ես մի քանի անգամ այցելել եմ ,Մառլենկաե ընկերություն և հպարտ եմ, որ պարոն Ավետիսյանին կարող եմ ինձ ընկեր կոչել: Ես նրա մեղրով տորթերի, փախլավայի մեծ երկրպագուն եմ:

Ես պարոն Ավետիսյանին մաղթում եմ բիզնեսի ընդլայնում և հաջողություններ, առողջություն և երջանկություն նրան ու իր ընտանիքին:

 

Petr Mikyska

Ambassador of the Czech Republic to the Republic of Armenia

Mr. Gevorg Avetisyan is probably the most prominent Armenian entrepreneur living and working in the Czech Republic. Starting from zero (the very first basic utensils used in the beginning of his activities are on display in the entrance hall of his beautiful administrative building in Frýdek-Místek) he managed to establish first nation-wide and later successful European company, bringing traditional Armenian honey cake to Czech and foreign customers. His wise expansion strategy permitted the brand to conquer near and far foreign markets, presenting to the world marvelous example of Armenian - Czech unity.

His perseverance allowed him not only to build the state of the art company, but also to reach high recognition by the public, as well as by the authorities - several times he was declared the Best Entrepreneur of the Moravian-Silesian region and his company was visited by Presidents Václav Klaus and Miloš Zeman, as well as countless ministers and other dignitaries.


I feel admiration for Mr. Avetisyan´s achievements, for his great family, for being such an exemplary citizen and community leader, showing the path to many, both Armenians and Czechs. I visited Marlenka factory several times and I am proud to call Mr. Avetisyan my friend. Needless to say, I am a big fan of his honey cakes, nuggets and especially baklava!


I wish Mr. Avetisyan further expansion and success in business, health and happiness for him and his family.

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...