10:40
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՄԱՌԼԵՆԿԱ Ինթերնեշընլ» ընկերության մասին

2016-06-08 12:43

Տիգրան Սեյրանյան
Չեխիայում և Սլովակիայում
ՀՀ դեսպան


20-րդ դարի 90-ականներին Հայաստանից Չեխիա ներգաղթած Գևորգ Ավետիսյանը և իր քույրը 2003 թվականին Չեխիայի Հանրապետության Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում ստեղծում են «Միկո Ինթերնեշընլ» ընկերությունը, գրանցում «Մառլենկա» ապրանքանիշը և սկսում մեղրով թխվածք արտադրել հայկական ավանդական բաղադրատոմսով։ Սկզբում մեղրով թխվածքը, իսկ հետագայում արդեն հանրահայտ դարձած տորթերը, թխում էին տանը և բաժանում Մորավո-Սիլեզյան երկրամասի այդ գողտրիկ քաղաքի սրճարաններում և փոքրիկ խանութներում։ Տարիների ընթացքում արտադրությունն ընդլայնվում է այն աստիճան, որ այսօր Չեխիայում այն հայտնի է որպես «Մեղրի թագավորություն»։ Ներկայումս «Մառլենկա»-ն վաճառվում է գրեթե 40 երկրներում, առևտրային աշխարհագրություն անշեղորեն ընդլայնվում է, ընկերությունում աշխատում է շուրջ 200 հոգի։ Այսպիսով, «Մառլենկա»-ն դարձել է աշխարհում հայտնի հայ-չեխական ապրանքանիշ։
2015թ. աշնանը ձեռնարկություն է այցելել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ընկերություն են գալիս Չեխիայի կառավարության անդամներ, օտարերկրյա, այդ թվում հայաստանյան, պատվիրակություններ։ Գործարանը դարձել է նաև զբոսաշրջության վայր։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Գևորգ Ավետիսյանը երկու տարի անընդմեջ ճանաչվել է Մորավո-Սիլեզյան երկրամասի լավագույն գործարար։
Դառնալով հանրահայտ չեխ գործարար, Գևորգը չի մոռանում նաև իր հայաստանյան արմատների մասին։ Նա բազմիցս օժանդակություն է ցուցաբերել Չեխիայում Հայաստանի դեսպանությանը, հովանավորում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Իր մասնակցությամբ և հովանավորությամբ նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը ներառվել է Չեխիայի դպրոցական ծրագրերում որպես ֆակուլտատիվ դասընթաց։
Նորանոր հաջողություններ եմ մաղթում Գևորգ Ավետիսյանին։

Tigran Seyranyan

RA Ambassador to the Czech Republic and Slovakia

Gevorg Avetisyan and his sister, who settled in the Czech Republic in the 90s of the 20th century, established the “Miko International” company in 2003, registered the “Marlenka” brand and started to produce honey cake according to the traditional Armenian recipe. At first, they were baking honey cakes at home and delivering them to the cafes and small shops of Moravian-Silesian region. During the years, the production was expanded, and now it is known in the Czech Republic as a “Kingdom of Honey”. Now “Marlenka” is sold in almost 40 countries, its commercial geography is expanding and more than 200 people work in the company. Thus, “Marlenka” has become a prominent Czech-Armenian brand in the world.

In autumn, 2015, President of the Czech Republic Miloš Zeman visited the company. The members of the Czech Government, foreign delegations, including Armenian, pay visits to the company. The factory has become also a tourist attraction. I want to proudly mention that Gevorg Avetisyan was twice recognized the best entrepreneur of Moravian-Silesian region.

Becoming a prominent Czech entrepreneur, Gevorg hasn’t also forgotten about his Armenian roots. He has supported the Armenian Embassy in the Czech Republic for many times. He also sponsors the Armenian Apostolic Church. A short documentary film on the Armenian Genocide has been shot with his participation and sponsorship.

I wish new achievements to Gevorg Avetisyan.

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...