09:47
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՄԱՌԼԵՆԿԱ Ինթերնեշընլ» ընկերության մասին

2016-06-08 12:45

Բոգումիլ Կլեպլ
դերասան


Հինգ տարի առաջ ես իմ թատրոնի հետ հյուրախաղերի էի Չեխիայի Ֆրիդեկ Միստեկ քաղաքում: Ինձ զանգահարեց մի տղամարդ և ցանկություն հայտնեց հանդիպել ինձ հետ: Խոստովանում եմ՝ ես չէի ուզում հանդիպել նրա հետ, սակայն մենք ժամանել էին ժամանակից շուտ և ես բան չունեի անելու: Ես զանգահարեցի նրան և ասացի, որ կարող եմ հանդիպել նրա հետ, սակայն չգիտեմ, թե ուր գամ: Եկավ վարորդը և տարավ ինձ նրա մոտ: Պարզվեց, որ դա մեծ, ժամանակակից գործարան է, որն ինձ հիշեցրեց ՆԱՍԱ-ի գործարանները:
Պարզվեց, որ այդ ահռելի գործարանում արտադրվում են հայկական քաղցրավենիքներ: Այնտեղ ես ծանոթացա Գևորգ Ավետիսյանի հետ՝ այդ գործարանի սեփականատիրոջ հետ:
Հայրս չեխ է, իսկ մայրս հայ ՝ ես շատ ջերմ եմ վերաբերվում Հայաստանին: Այդպես մենք Գևորգի հետ ընկերացանք: Գևորգը ծանոթացրեց ինձ Չեխիայում ապրող հայտնի հայերի հետ: Իմ մասին հայկական հեռուստաընկերություններից մեկը նկարահանեց վավերագրական ֆիլմ, որը ցուցադրվեց հեռուստացույցով: Եվ այդ ամենը նույնպես ի շնորհիվ Գևորգ Ավետիսյանի:
Այդպիսով, Գևորգի շնորհիվ ես դարձա իսկական հայ, ով ձեռք բերեց շատ հայ ընկերներ:
Ես հպարտ եմ Գևորգի համար, նրա ընկերության բազմաթիվ հաջողությունների համար: «Մառլենկա» ընկերության արտադրանքը արտահանվում է բազմաթիվ երկրներ:
Նա Չեխիայի ամենահայտնի գործարարներից մեկն է: Այստեղ նրա մասին վավերագրական ֆիլմ էր նկարահանվել, թե ինչպես է նա սկսել իր գործը և ինչ հաջողությունների հասել: Կատարվեց նրա ամերիկյան երազանքը:
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Գևորգը և նրա «Մառլենկա» ընկերությունը, ընկերություն, որին ճանաչում են ամբողջ աշխարհով մեկ:

Bogomil Klepl

Actor

Five years ago me and my theater were on a tour in the Czech city of Frydek Mistek. A man called me and told me that he wanted to meet me. To tell the truth I didn’t want to meet him, but we arrived earlier and I had nothing to do. I called him and said that I could meet him, but I didn’t know where to go. The driver came and took me to him. It turned out that it was a big, modern factory. It reminded me of the NASA factories.

It turned out that Armenian sweets were being produced in that big factory. There I got acquainted with Gevorg Avetisyan, the owner of that factory.

My father is a Czech, mother – Armenian. I have very warm attitude towards Armenia. We became friends with Gevorg. Gevorg introduced me to the Armenians living in the Czech Republic. One of the Armenian TV channels shot a documentary film about me, and it was aired. All that was thanks to Gevorg Avetisyan.

Thus, thanks to Gevorg I became a real Armenian who acquired a lot of Armenian friends.

I’m proud of Gevorg. I’m proud of the success his company achieved. The products of “Marlenka” are exported to many countries.

He is one of the most prominent businessmen of the Czech Republic. A film was shot about him here – how he started is business, what kind of achievements has had. His American dream came true.

Long live Armenia! Long live Gevorg and his company “Marlenka”! A company that is known all over the world.

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...