08:44
02/26/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՋՆՋԵԼԻ ԷՋԵՐԸ

2016-06-13 10:31

«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)

Մայիսը հայ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման ամիսն է:

Հայերիս համար մայիսի 9-ը եռատոն է, այդ օրը նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրերը:
1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսը հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 000 հազար հայ, կազմվել են 6 հայկական դիվիզիաներ:
Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խանփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով:


1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, քանի որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարել Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես է օպերացիան ստացել «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ: Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որ հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակոծում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ ժողովրդի հերոսները, ինչպես միշտ, արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրեցին:


Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառավոր հաղթանակներից մեկն է համարվում:
Հայ մարտիկների նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը ընդգրկվեց փառապանծ տոների ցանկում:


Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 9-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:
Հավերժ փա՛ռք այն հերոսներին, ովքեր հանուն Հայրենիքի, հանուն լուսավոր ու ապահով ապագայի նահատակվեցին:

 


Նյութը պատրաստեց
Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի...

Ավելի


Պահոց