19:42
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բեմում ամենակարեւորը ժպիտն է

2016-07-15 11:41

2010 թվականին հայկական մշակութային իրականության մեջ գրանցվեց մեծ հաղթանակ` «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի շնորհիվ հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ը եկավ Հայաստան:


Այսօր նախկին փոքրիկ երգիչը փնտրում է իր հաջորդ մեծ բեմը:


«Դե Ֆակտո» N121 (2016թ.)

 

-Կյանքի տարբեր փուլերում հաղթանակին, հայտնիությանը մարդիկ տարբեր կերպ են նայում: Ինչպե՞ս ես հիմա նայում քո հաղթանակին:


-Այն ժամանակ դա ուղղակի հաղթանակ էր, բայց հիմա ավելի եմ հասկանում այդ ամենի լրջությունը: Տարեցտարի Եվրատեսիլի մասշտաբները մեծանում են և գնալով ցանկություն է առաջանում ևս մեկ անգամ մասնակցել ու հաղթել այս մրցույթում:


-Որպես հաղթող, ըստ քեզ, ո՞րն է հաջողության գրավականը Եվրատեսիլում:


-Ամենակարևորն աշխատասիրությունն ու հանդիսատեսի հետ ճիշտ կոնտակտնի մեջ մտնելն է: Մինչ մրցույթի մեկնելը, ես 3-4 ամիս խիստ գրաֆիկով էի ապրում: Մեծ կամքի ուժ է հարկավոր ունենալ, որպեսզի կարողանաս քեզ զրկել քո սիրած զբաղմունքներից, սիրելի պաղպաղակից և սառը ըմպելիքներից, որոնք երգչին չի կարելի: Ամեն օր ունեինք 3 փորձ, որոնցից յուրաքանչյուրը տևում էր 3 ժամ: Ինձ խնայելով կարողացա հասնել հաղթանակի: Բացի այդ ամենը, բեմում կարևոր է ժպիտը:

-Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Հոպա-Հոպա» երգի տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակի բաց տեսարանները միանգամից թեժ քննարկումների ալիք բարձրացրին: Ի՞նչ կասես այս մասին:

-Ինձ համար բոլոր կարծիքները կարևոր են: Կարծում եմ քննարկումների և բացասական մեկնաբանությունների ալիքը կայանում է նրանում, որ հայ արտիստները հաճախ չեն նկարահանում նման բաց և համարձակ տեսահոլովակներ:

-Երկարատև ստեղծագործական դադարից հետո դժվար չէ՞ վերադառնալ և ձգտել հին կարգավիճակին:

-Իհարկե դժվար է և շատ բարդ: Դադարը պայմանավորված էր անցումային տարիքի հետ, քանի որ ձայնս մուտացիոն շրջանի մեջ էր: Հիմա հաճախում եմ վոկալի դասերի և փորձում եմ վերականգնել ձայնս: Տարիների աշխատանք կպահանջվի նույն մակարդակին հասնելու համար, բայց վստահ եմ, որ ինձ դա կհաջողվի:

-Երբ դու հայտնի ես, քո շուրջն անթիվ մարդիկ են պտտվում, բոլորը փորձում են քեզ հաճոյանալ, և այդքանից հետո դժվար է դառնում քեզ շրջապատել իրական ընկերներով: Ո՞ւմ հետ ես ընկերություն անում դու:

-Ընկերներիցս շատերի հետ շփվում էի դեռ մինչև հայտնի դառնալս: Իհարկե, կան նաև ընկերներ, որոնց Եվրատեսիլն ու հայտնիությունը բերեցին իմ կյանք, բայց նրանց հետ որոշակի փուլեր անցնելուց հետո, ստուգվելուց հետո, նոր սկսեցի ընկերություն անել: Եղան նաև մարդիկ, ովքեր նախանձեցին ինձ և ես դա շատ շուտ զգացի ու հեռու մնացի նրանցից:

-Ի՞նչ պլաններ ունես ապագայում:

-Այս տարի ավարտեցի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը: Այժմ ցանկանում եմ տեղափոխվել Երևան և ընդունվել Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի Ժողովրդական երգեցողության բաժին:

 

 

Լրագրող` Էդգար Մադոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...