06:30
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բոլոր ծրագրերի եւ կատարված աշխատանքների նպատակը մեկն է` ունենալ զարգացած եւ կայուն համայնք

2016-11-26 16:31

 «Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

Տաթեւ համայնքի ղեկավար ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆ

Տաթեւ համայնքը ձեւավորվել է վերջին վարչատարածքային բարեփոխումների արդյունքում եւ իր մեջ ընդգրկում է Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ, Քոշունի, Խոտ, Հարժիս բնակավայրերը:


Համայնքն ունի 1450 գյուղացիական տնտեսություն եւ 6500 բնակիչ:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կներկայացնենք Տաթեւ համայնքը վարչատարածքային բարեփոխումներից հետո, կատարված աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը:

-Պարո՛ն Սիմոնյան, կցանկանայինք իմանալ համայնքների խոշորացումից հետո ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Տաթևում:


-Համայնքի խոշորացումից հետո դրական փոփոխություններն ակնհայտ են: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Սյունիքի մարզպետարանի կողմից համայնքի նկատմամբ ուշադրությունն ու աջակցությունն առավել տեսանելի են դարձել: Այս հինգ ամիսների ընթացքում բոլոր բնակավայրերում լուծվել են մի շարք ընթացիկ խնդիրներ և հիմնահարցեր, որոնք հնարավոր է եղել իրականացնել համայնքի միջոցներով: Ասեմ, որ համայնքն իր միջոցներով իրականացնում է Շինուհայր, Տաթև և Հալիձոր բնակավայրերի, ինչպես նաև կենտրոնական մայրուղուց մինչև Տաթևի վանական համալիր տանող ճանապարհամերձ տարածքների աղբահանությունը: Դեռ շատ անավարտ ծրագրեր կան, որոնց իրագործումը ընթացքի մեջ է:

-Խոսեցինք կատարված աշխատանքներից, չենք կարող նաև չանդրադառնալ համայնքի հիմնախնդիրներին, այսօր ի՞նչ առաջնային խնդիրներ կան համայնքում:

-Նշված ծրագրերից և կատարված աշխատանքներից զատ, համայնքում առկա են մի շարք խնդիրներ և դրանցից շատերը բնակչության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր են:
Բնակավայրերը չունեն խմելու որակյալ ջուր, բացակայում են ջրահեռացման ցանցերը: Որոշ բնակավայրեր նույնիսկ գազաֆիկացված չեն: Գործող մանկապարտեզների շենքերն ունեն վերանորոգման կարիք: Հույս ունենք, որ մոտ ապագայում բոլոր վերոհիշյալ խնդիրները կունենան իրենց հանգուցալուծումները:

-Պարո՛ն Սիմոնյան, առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր կան:

-Մարզպետարանի աջակցությամբ մարզի հրատապ ծրագրերի շրջանակներում ընդգրկված են Շինուհայր բնակավայրի բազմաբնակարանային շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև Շինուհայրի մանկապարտեզի մասնակի վերանորոգումը:
Տարածքային զարգացման և կառավարման նախարարի ու Սյունիքի մարզպետի աջակցությամբ ընթացքի մեջ են նաև Հարժիս բնակավայրի գազաֆիկացման և դպրոցի վերանորոգման ծրագրերը: Նշեմ նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ, համաշխարհային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով մինչ տարվա վերջ ձեռք է բերվելու 6 միավոր տեխնիկա՝ էքսկավատոր, գրեյդեր, ինքնաթափ մեքենա, երկու կոմբայն և մեկ աղբատար մեքենա: Շինուհայր բնակավայրում կկառուցվի նաև տեխնիկայի համար կայանատեղի:
Բոլոր ծրագրերի և կատարված աշխատանքների նպատակը մեկն է. ունենալ զարգացած և կայուն համայնք:


Հարցազրույցը`

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...