03:16
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ծառուկյան դաշինքի» գաղափարախոսությունն ու քաղաքական ուղին ուրվագծում են մեր երկրի եւ հասարակության զարգացման ուղին

2017-03-29 11:06

Հրանտ Դավթյան, Աժ պատգամավոր

« Դե Ֆակտո» N 130 (2017թ.)

«Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հրանտ Դավթյանն

այն քաղաքական գործիչներից է,ում մշտապես մտահոգում է

մայրաքաղաքից դուրս բնակիչների բարեկեցիկ ապագան, մարդ, ում համար առաջնայինը հասարակության խնդիրների լուծումն է,

ով ցանկանում է իր երկիրը տեսնել ավելի հզոր և զարգացած:


«Դե Ֆակտո» ամսագրի հարցերին այս անգամ կպատասխանի «Ծառուկյան դաշինքի»

վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հրանտ Դավթյանը:

 

-Պարո՛ն Դավթյան, երկար տարիներ աշխատել եք որպես գործարար, ինչպե՞ս եղավ որոշումը զբաղվել հենց քաղաքականությամբ:


-Մինչ քաղաքականությամբ զբաղվելը, 1995-2001 թվականներին, մասնավոր գործունեություն եմ իրականացրել: Աշխատել եմ տարբեր ոլորտներում, զբաղվել եմ գործարարությամբ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր եմ նախաձեռնել և իրականացրել: 2012 թվականն էր, երբ որոշեցի զբաղվել քաղաքականությամբ, լուրջ գործունեություն ծավալել երկրի զարգացման գործընթացում, քանի որ տարիների ընթացքում աշխատելով տնտեսության կարևորագույն ոլորտներում հասցրել էի մեծ փորձ ձեռք բերել, ծանոթանալ այդ ոլորտներում առկա խնդիրներին ու բացթողումներին և ցանկությունս մեծ էր հանրօգուտ գործունեություն ծավալել: Ընտրելով քաղաքական դժվարին, և միևնույն ժամանակ հետաքրքիր ուղին, կարողանում եմ իմ երկրի և բնակիչների համար ազգօգուտ աշխատանք կատարել:

-Այս տարի լրանում է Ձեր պաշտոնավարման 5 տարին, որը բավականին երկար ժամանակահատված է, ինչպե՞ս կգնահատեք այս տարիների ընթացքում Ձեր կատարած աշխատանքը:

-Ասեմ, որ այս տարիները բավականին արդյունավետ և նպատակաուղղված տարիներ էին, որոնք ծավալել եմ իմ շահ իմ ժողովրդի և հայրենիքի բարեկեցության համար: Եթե գնահատական տալու լինեմ, ապա կգնահատեմ լավ, անհամեստ թող չհնչի, բայց ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, որի մեջ իրենց ներդրումն ունեն այն բնակիչները, ովքեր, իրենց սիրով և իմ կատարած աշխատանքի հանդեպ հավատով, կարողացան ինձ ուժ տալ՝ դիմակայելու յուրաքանչյուր փորձության:

-Դուք Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, ըստ Ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այդ ուղղությամբ:

-Բնակվելով գյուղական վայրում` մայրաքաղաքից հեռու, քաջատեղյակ եմ հեռավոր շրջանների բնակչության խնդիրներին և մտահոգված դրանցով: Շատ եմ կարևորում հանձնաժողովի դերը ԱԺ-ում, քանի որ մեր կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի ՏԻՄ ինստիտուտների զարգացումը, ըստ իս, դա ամենակարևորն է:
Անձամբ ես շատ եմ կարևորում մայրաքաղաքից դուրս` մարզերում ու հեռավոր գյուղերում երկրի համաչափ զարգացման անհրաժեշտությունը, պետք է կարողանանք մարզերում կյանքի որակը և սոցիալական խնդիրները բարելավել:
Իմ և «Ծառուկյան դաշինքի» գործունեությունն ու նախաձեռնություններն ուղղված են հենց այդ խնդիրների կարգավորմանն ու լուծմանը:

-Պարո՛ն Դավթյան, Դուք բավականին սիրված եք էջմիածնի բնակիչների կողմից, դրա վառ ապացույցն այն է, որ 2009 թվականին Էջմիածնի քաղաքապետարանի կողից արժանացաք «Էջմիածնի բարեկամ» կոչմանը, կմանրամասնե՞ք:

-Այդ կոչմանն արժանացա իմ քաղաքին ծառայելու, ցանկացած հարցում բնակիչների կողքին լինելու համար, ես մշտապես համայնքի բնակիչների խնդիրներն իմն եմ համարել:
Ինձ համար այդ կոչումը շատ պարտավորեցնող էր, որն էլ ինձ ուժ տվեց էլ ավելի եռանդով աշխատել ի շահ իմ ժողովրդի:

-Հաճա՞խ եք հանդիպումներ ունենում բնակիչների հետ:

-Այո՛, շատ հաճախ ենք հանդիպումներ ունենում: Էջմիածնի բնակիչների հետ կապը առաջնային է ինձ համար: Ունենք գրասենյակ, որի դռները միշտ բաց են բոլորի համար, որի նպատակն է մշտապես կապի մեջ լինել բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող բոլոր հարցերին:
Պարբերաբար օգնություն ենք ցուցաբերում անապահով ընտանիքներին, երիտասարդներին, ուսանողներին, իսկ ամեն տարի մարտի 8-ին, արդեն ավանդույթ դարձած, շքեղ միջոցառում ենք կազմակերպում, որպեսզի այդ օրը փոքր-ինչ տոն դարձնենք կանանց համար:

-Առջևում խորհրդարանական ընտրություններն են, Դուք առաջադրվելու եք «Ծառուկյան դաշինքի» համամասնական ընտրակարգով: Ինչպիսի՞ն է լինելու առաջիկա Ձեր ծրագրերը:

-Ես և «Ծառուկյան դաշինքը» տեղյակ լինելով հեռավոր շրջանների բնակչությանը մտահոգող խնդիրներին շատ ենք կարևորում մայրաքաղաքից դուրս՝ մարզերում և հեռավոր գյուղերում կյանքի որակի բարելավմանը, առողջապահական և սոցիալական ոլորտի սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը, այս իսկ պատճառով մեր գործունեությունն ու ծրագրերն ուղղված են լինելու այդ խնդիրների կարգավորմանն ու լուծմանը նպաստող օրենքների ընդունմանը:
Մեր կուսակցությունը մշտապես իր գործունեությամբ ապացուցել է, որ իր խոսքը գործ է և ցանկացած պարագայում կանգնած է բնակիչների կողքին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ուղին ուրվագծում են մեր երկրի ու հասարակության զարգացման ուղին:

-Պարո՛ն Դավթյան, ի՞նչ սկզբունքներով եք աշխատելու ընտրվելուց հետո:

-Ինձ համար կյանքում կարևոր սկզբունքներն են անկողմնակալությունն ու օբյեկտիվությունը: Փորձում եմ մշտապես չդավաճանել իմ սկզբունքներին: Ընտրվելուց հետո էլ աշխատելու եմ ամեն բան անել հանուն իմ ժողովրդի, հանուն երկրի բարեկեցիկ ապագայի:
Իմ կարծիքով ցանկացած քաղաքական գործիչ պետք է անկողմնակալության և օբյեկտիվության հետևորդը լինի և կարողանա իր շահը ստորադասել ժողովրդի պայծառ ապագայի համար:

 

     Շատ եմ կարեւորում մայրաքաղաքից դուրս` մարզերում

                                     ու

    հեռավոր գյուղերում, երկրի համաչափ զարգացման անհրաժեշտությունը:


-Ձեր կարծիքով, ի՞նչ սպասելիքներ ունի հասարակությունը գալիք ընտրություններից:

-Հստակ որևէ բան չեմ կարող ասել թե ինչպիսին է հասարակության սպասելիքները: Սպասվող խորհրդարանական ընտրություններին մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ և խաղաղ մթնոլորտում: Մենք պետք է պայքարենք հանուն մեր ժողովրդի բարեկեցիկ և լուսավոր ապագայի համար:
Խորհուրդ կտամ մեր ժողովրդին լինել աչալուրջ և կատարել գիտակցված ընտրություն, որպեսզի հետո չզղջան իրենց քվեի համար: Ցանկացած փոփոխություն պետք է ուղղված լինի ի շահ մեր պետության, մեր ժողովրդի:

-Պարո՛ն Դավթյան, խոսեցինք Ձեր գործնական հաջողություններից, առաջիկա ծրագրերից, այժմ կցանկանանք մի փոքր խոսել Ձեր ընտանիքի մասին, կարողանո՞ւմ եք այսքան հագեցած և ծանր գրաֆիկով աշխատելուց հետո ժամանակ հատկացնել Ձեր ընտանիքին:

-Սիրով, ամուսնացած եմ ունեմ հայկական ավանդական ընտանիք, սիրելի կին և երկու երեխա: Երեխաներիս միշտ հորդորել եմ լինել արդարամիտ, անձնվեր, մարդասեր. պետք է կյանքում այս արժեքներով առաջնորդվել, որը, ըստ իս, ամենակարևորն է:
Իսկ այն հարցին թե արդյո՞ք կարողանում եմ ժամանակ հատկացնել իմ ընտանիքի համար, ապա ասեմ, որ ինչքան էլ աշխատանքային հագեցած օր ունենամ, միևնույն է, նրանց համար միշտ էլ ժամանակ ունենում եմ. երբ երեկոյան հոգնած տուն եմ վերադառնում, գրկում թոռնիկներիս, կարծես մոռանում եմ ամբողջ աշխարհը:

-Ամփոփելով մեր զրույցը կցանկանայինք Ձեր բարեմաղթանքն ուղղեք հայ կանանց, քանի որ ամենագեղեցիկ տոներն առջևում են:

-Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց և աղջիկներին գարնանային տոների կապակցությամբ, ցանկանում եմ, որ նրանք մշտապես իրենց զգան գնահատված և սիրված, պետք է սիրենք և գնահատենք հայ կնոջը, հայ մորը, ովքեր մեր ապագա զինվորների դաստիարակողներն ու կրթողներն են:
Սիրենք և գնահատենք մեր կանանց, ոչ թե տարին մեկ օր, այլ ամբողջ տարի:

-Շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար Ձեզ, ցանկանում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...