16:46
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կատարված աշխատանքների գնահատականը թողնենք որ բնակիչները տան, քանի որ հենց իրենց գոհունակությունն է մեզ համար ամենակարեւորը.

2017-06-06 11:26

Իրականացված աշխատանքների, վարչական շրջանի
խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին կզրուցենք
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար
Վաղինակ Մկրտչյանի հետ:

 «Դե Ֆակտո » N 131(04/2017թ.)  

-Պարո՛ն Մկրտչյան, արդեն երկու տարի է, ինչ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն եք, մինչ այդ բավականին քաջատեղյակ եք եղել վարչական շրջանում առկա խնդիրներին, քանի որ աշխատել եք հենց վարչական շրջանում, մի փոքր կցանկանայինք ներկայացնեք ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:


-Դուք ճիշտ եք, մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելն աշխատել եմ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմում, քաջատեղյակ եմ եղել առկա խնդիրներին և տիրապետել եմ վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների բոլոր ոլորտներին:
Նորք- Մարաշ վարչական շրջանում աշխատանքային գործունեությունս սկսել եմ կոմունալ բաժնից` աշխատելով որպես առաջատար մասնագետ, այնուհետև, ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2013թ. նշանակվել եմ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այնուհետև, երկու տարի անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով զբաղեցրել եմ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

-Ի՞նչ պատկեր ուներ Նորք-Մարաշ վարչական շրջանը երբ ընդունեցիք և որպես ղեկավար ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացնել այս տարիների ընթացքում:

-Պատկերը հետևյալն էր. կային կատարված աշխատանքներ և կային անավարտ աշխատանքներ, որոնք պետք է հասցնեինք ավարտին:
Այս տարիների ընթացքում վարչական շրջանում պարբերաբար իրականացվել են տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ. կատարել ենք փողոցների և մայթերի շուրջ 18750քմ ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ:
Շարունակական իրականացվում են մարզադպրոցի նորոգման աշխատանքները, կառուցվել է շախմատի դպրոց:
Մշտապես վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են մանկապարտեզները, դպրոցները, երաժշտական դպրոցը: Իրականացվում են սոցիալապես անապահով բնակիչներին տարատեսակ օգնությունների տրամադրմանն ուղղված ծրագրեր, տրամադրվում են անվճար բուժօգնության միջնորդագրեր, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման և սահմանամերձ շրջաններում ու ԼՂՀ-ում ծառայող երևանաբնակ զինծառայողների և ծնողների տեսակցության ծրագրեր:
Դեռ մի շարք ծրագրեր էլ պետք է կյանքի կոչենք` ի շահ մեր համայնքի բարօրության և զարգացման, իսկ կատարված աշխատանքների գնահատականը թողնենք, որ բնակիչները տան, քանի որ հենց իրենց գոհունակությունն է մեզ համար ամենակարևորը:

-Ինչպիսի՞ն է կապը բնակիչների հետ և որո՞նք են այն խնդիրները, որոնք նրանք բարձրաձայնում են:

-Վարչական շրջանի աշխատանքի գլխավոր նախապայմանը բնակիչների հետ շփումն է և ես ինձ համարում է նրանցից մեկը:
Իսկ խնդիրների վերաբերյալ ասեմ, որ դրանք տարաբնույթ են, փորձում ենք յուրաքանչյուրի խնդրին տալ համապատասխան լուծում: Որպես Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ սրտացավորեն աշխատում եմ և փորձում եմ հնարավորինս նպաստել վարչական շրջանի զարգացմանն ու բարելավմանը:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչպիսի՞ն է համայնքի կրթամշակութային կյանքը:

-Մեր վարչական շրջանում պարբերաբար իրականացվում են մշակութային բազմաթիվ միջոցառումներ:Կարող եմ հպարտությամբ նշել, որ մեր վարչական շրջանը ավանդապաշտ շրջան է, ուր տոնում ենք բոլոր նշված ազգային-ավանդական տոները: Ամեն տարի սեպտեմբերին նշում ենք Մարաշի Վերածնության տոնը: Մարաշ թաղամասը հիմնադրվել է 1947 թվականին, երբ Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքից մարաշցիները եկել են և բնակություն են հաստատել այս թաղամասում: Այս տարի մեծ շուքով նշելու ենք Մարաշ թաղամասի հիմնադրման 70-ամյակը:

-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունի Նորք Մարաշ վարչական շրջանը:

-Ակտիվ համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: Ամեն տարի կազմակերպում ենք կրթական և մշակութային տարբեր միջոցառումներ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
2016թ ապրիլին իրականացրել ենք շատ բարի մի ծրագիր` զոհված ազատամարտիկների 11 երեխաներ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից եկան և մկրտվեցին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում և քառօրյա հանգիստը վայելեցին մայրաքաղաք Երևանում:

-Առաջիկայում ի՞նչ նախանշված ծրագրեր կան` ուղղված Ձեր վարչական շրջանի ծաղկմանն ու բարգավաճմանը:

-Այս տարի նախատեսվում է իրականացնել 20000 քմ փողոցների և մայթերի ընթացիկ նորոգման աշխատանքներ: Կանաչապատ տարածքների մակերեսը պիտի հասցնենք 1.1հա` կանաչապատելով անբարեկարգ տարածքները:
Ներկայումս Նորքի 2-րդ փողոցի վերջնամասում կառուցում ենք մինի ֆուտբոլի դաշտ, հիմնովին նորոգվում է հարակից տարածքը:
Ցանկություն ունենք վերանորոգելու նախկինում կառուցված բակային տարածքները և խաղահրապարակները:

-Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, Ձեր թեկնածությունը նույնպես առաջադրվել է, ըստ Ձեզ այս ընտրությունները քաղաքայի՞ն են, թե՞ քաղաքական:

-Կպատասխանեմ, որ միանշանակ քաղաքային են:

-ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես է գալու «Հանուն Երևանի» կարգախոսով, Ձեզ համար ո՞րն է կարգախոսի գլխավոր նշանակությունը:

-Բոլոր աշխատանքներն ուղղորդել Հանուն Երևանի և երևանցիների:

-Ինչպե՞ս է հաջողվում համատեղ աշխատել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջկոտ և սկզբունքային ղեկավար է, որը, հավատացնում եմ, շատ է նպաստում ճիշտ աշխատանքի կազմակերպմանը և վստահ կարող եմ ասել, որ նա շատ լավ ղեկավար է: Մեր վարչական շրջանն այն վարչական շրջաններից է, որն ամբողջովին վերանորոգվել է Տարոն Մարգարյանի կառավարման տարիներին` մանկապարտեզները, մարզադպրոցը, երաժշտական դպրոցը վերանորոգվել են և հարստացվել գույքով, հիմնվել է շախմատի դպրոց ու գեղեցիկ մանկական զբոսայգի: Այս ամենի համար ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել պարոն Մարգարյանին:


-Պարո՛ն Մկրտչյան, ո՞րն է Ձեզ համար կյանքում կարևորագույն արժեքը:


-Ինձ համար կյանքում ամենակարևոր արժեքը՝ ամեն իրավիճակում մնալ մարդ, և երբեք չկորցնել մարդկային այն տեսակը, որն ունես:

 

 


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...