18:21
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է սրտացավորեն եւ պատասխանատվության մեծ զգացումով մոտենալ մեր առջեւ դրված յուրաքանչյուր խնդրի

2017-06-12 10:40

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս անգամ Նուբարաշեն վարչական շրջանի 

ղեկավար Արթուր Կիրակոսյանն է:

-Պարո՛ն Կիրակոսյան, 2013 թվականի հունիս ամսից զբաղեցնում եք Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, այս տարիների ընթացքում, ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել ի շահ Ձեր վարչական շրջանի:

-Իմ պաշտոնավարման օրվանից առ այսօր Նուբարաշեն վարչական շրջանում իրականացրել ենք ծավալուն աշխատանքներ, որոնց շնորհիվ մեր սիրելի և հարազատ Նուբարաշենն օրեցօր դառնում է էլ ավելի ներկայանալի և բարեկարգ: Կառուցել ենք խաղահրապարակներ, բարեկարգել ենք մի շարք բակեր: Վերանորոգել ենք շենքերի տանիքներ և շքամուտքեր, նորաստեղծ թաղամասերում իրականացրել ենք ասֆալտապատում, անցկացրել ջրագծեր: Մի շարք թաղամասերում անցկացրել ենք արտաքին լուսավորություն, ստեղծվել են ծաղկային տարածքներ, ընդլայնվել է կանաչ գոտիները:

-Ինչպիսի՞ն է կապը բնակիչների հետ, և որո՞նք են նուբարաշենցիներին հուզող խնդիրները:

-Նախ ասեմ, որ ամեն հինգշաբթի կազմակերպվում է բնակիչների ընդունելություն վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի կողմից, սակայն, բացի այդ օրվա ընդունելությունից, մեզ մոտ ցանկացած օր, ցանկացած պահի բնակիչը կարող է իրեն հուզող խնդրով դիմել մեզ: Նշեմ նաև, որ բնակիչների հետ պարբերաբար կազմակերպվում են նաև բակային հանդիպումներ, որի ժամանակ նրանք ներկայացնում են իրենց հուզող հարցերը: Որոշ հարցերի տեղում տրվում են լուծումներ, իսկ այն հարցերը, որոնք պահանջում են ժամանակ և ուսումնասիրություն, աշխատակազմը հետևողական է լինում դրանց լուծման հարցում: Նուբարաշենցիներին հուզող խնդիրները բազմազան են, հիմնականում՝ սոցիալական. բնակչությանը մեծապես անհանգստացնում են առողջապահական, կրթական և կոմունալ վճարումներին վերաբերող խնդիրները:

-Առջևում ավագանու ընտրություններն են և Դուք գլխավորում եք Նուբարաշեն վարչական շրջանի ավագանու ցուցակը, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի հաղթանակի հնարավորությունները:

-Անշուշտ, շատ բարձր եմ գնահատում ՀՀԿ-ի հաղթանակի հնարավորություններն առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ: Վստահ եմ, բնակիչը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ վարչական շրջանում կատարված հսկայածավալ աշխատանքներն ինքնին վկայում են այդ մասին:

 

-Նուբարաշեն վարչական շրջանը գտնվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում, տարածքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են կատարվել Նուբարաշենում և արդյո՞ք հեշտ է աշխատել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

-Տարածքների համաչափ զարգացման համատեքստում վերակառուցվել է կենտրոնական զբոսայգին՝ իր շատրվանային փոքրիկ համալիրով: Աշխատանքներ են իրականացվել վարչական շրջանի երաժշտական դպրոցի, մշակույթի տան, մանկապարտեզի, գրադարանի հիմնանորոգման ուղղությամբ: Կառուցվել է շախմատի նոր դպրոց: Բարեկարգվել և բարեկարգվում են մի շարք բակային տարածքներ, որտեղ հիմնովին քանդվել և ապամոնտաժվել են տարիներ շարունակ բնակիչների կողմից ապօրինի զավթված հողատարածքներն իրենց ավտոտնակներով: Բնակիչների հանգստի կազմակերպման համար բակերը համալրվել են նստարաններով, զրուցարաններով, մանկական խաղերով և մարզասարքերով, ապահովվել են գիշերային լուսավորությամբ: Բակային տարածքներին զուգահեռ ընդլայնվել են կանաչ գոտիները: Այս տարի լուծվել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող մոտ 4 կմ երկարությամբ Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության խնդիրը: Ասեմ, որ շուտով կունենանք ևս մեկ մանկապարտեզ, որի շենքային պայմաններն արդեն ապահովված են: Նոր մանկապարտեզը Խորհրդային Միության փլուզումից ի վեր գերակա խնդիր էր հանդիսանում մեր բնակչության համար:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հեշտ է աշխատել քաղաքապետի հետ՝ կասեմ, որ քաղաքապետի հետ աշխատելը միաժամանակ և՛ դյուրին է, և՛ դժվար, քանի որ նա շատ խստապահանջ է և հետևողական, ինչն էլ իր հերթին մեզ պարտավորեցնում է էլ ավելի սրտացավորեն և պատասխանատվության մեծ զգացումով մոտենալ մեր առջև դրված յուրաքանչյուր խնդրի:

-Ըստ Ձեզ, ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն են թե քաղաքային:

-Իմ կարծիքով այս ընտրությունները քաղաքային են:

-ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես է գալու «Հանուն Երևանի» կարգախոսով, Ձեզ համար ո՞րն է կարգախոսի գլխավոր նշանակությունը:

-Կարգախոսն ամեն ինչ ասում է: Ամեն ինչ արվել, արվում և արվելու է հանուն Երևանի և երևանցու:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...