20:47
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՇԽԱՀՐՈ ՈՏՔԻԴ ՏԱԿ ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

2017-10-13 12:31

 «Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.)  

Ջոկոնդան առաջին կենդանի մարդկային դեմքն է կերպարվեստի պատմության մեջ: Լեոնարդոյից հետո այդպիսիները շատ էին, բայց տեխնիկան նա՛ է մշակել: Իսկ հանելուկային ժպիտը արտասահմանյան արվեստաբաններն են հորինել: Իտալացի բարեկամների համար այստեղ ոչ մի հանելուկ չկա և չի եղել:


Ինչու՞ այն ամենը, ինչի մեջ նրանք ապրում են, սուրճ կամ ապուր են եփում, այն ամենն, ինչի վրա քնում կամ նստում են հեռուստացույցի առաջ,

ինչով լուսավորում են տներն ու փողոցները, ինչով երթևեկում են ճանապարհներով, այն ամենը, ինչ նրանք խմում են, ուտում և հագնում` այդքան գեղեցիկ է:


Իտալիայի գեղեցկությունն այն է, ինչ դուք շնչում եք իտալական օդի հետ: Այդ օդը շնչել են հին հռոմեացիները կամ Վերածննդի ժամանակաշրջանի հանճարները: Իհարկե, հիմա օդը շատ է կեղտոտվել, բայց միևնույն է, իտալական օդում կա էներգիա, որը երբեք չի անհետանում:


Երիտասարդ դիզայներ


- Իմ կարծիքով ամեն ինչ ֆեոդալիզմից է սկսվել: Այն ժամանակ յուրաքանչյուրն ուզեցել է ամենագեղեցիկ պալատը կառուցել, զարդարել լավագույն նկարներով: Երևի այդ ավանդույթներն իտալացիները դարից դար են փոխանցել, իսկ այսօր դրանք մարմնավորվել են մեր արդյունաբերական դիզայնում: Տեսեք այս մեքենան: Ես ու վարպետը երկու տարի շարունակ, հանգստյան օրերին վերանորոգում էինք այն, մենք` երեքս, մի ընտանիք էինք դարձել. ես, վարպետն ու Ալֆա Ռոմեոն: Այսօր առաջին անգամ ես նրան դուրս բերեցի ավտոտնակից և ցույց տվեցի ընկերներիս: Այսօր արտասովոր օր է:


Վարսավիր


- Ես այլևս չեմ զբոսնում Հռոմում, որովհետև ուզում եմ մեռնել` նրան ճանաչելու ցանկությամբ: Նրան հնարավոր չէ՛ մինչև վերջ ճանաչել: Իտալիայի ցանկացած անկյունն էլ այդպիսին է. Իսկեն, Կապրին, Պոզիտանան: Բնությունը... չգիտեմ, թե մեր նախնիներն ինչպես են կարողացել ստեղծել այս ամենը, բայց ինձ թվում է, որ մենք ապրում ենք... պետք է ապրենք սրանով:


Իտալացիներն ունեն ճաշակ, որը հնարավոր չէ թաքցնել հարստության հետևում, դրա համար էլ նրանք գեղեցիկ քաղաքներում են ապրում: Համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցները նրանց համար ընտանեկան ալբոմի էջեր են: Գեղեցկությունը գնահատելու համար իտալացիներին էքսկուրսավար պետք չէ: Նրանց երևակայությունը կհերիքեր ամբողջ համաշխարհային նորաձևությանը, բայց նրանք հագուստը պաշտամունք չեն դարձնում, նախընտրելով բնական ձևվածքը, և ամուր աստառը: Իտալական ուտելիքը գեղեցիկ է, որովհետև իտալացիները սիրում են այն... ուտել:


Նրանք չեն թաքցնում իրենց ուժեղ զգացմունքները: Ընդհակառակը, կիսում են դրանք շուկայի հրապարակում` յուրաքանչյուր ցանկացողի հետ: Մինչ ամբողջ աշխարհը շտապում է ձեռք բերել նրանց Ֆեռարին, նրանք, առանց շտապելու, աշխատանքի են գնում իրենց մոտորոլլերով: Հին հռոմեացիների սերունդները ծնված օրից հասկանում են «դասական» բառի իմաստը: Երևի իտալական գեղեցկությունը իտալացի արհեստավորի սերն է` փայտի, ներկի, մետաղի, քարի, կտորեղենի և այն ամենի նկատմամբ, ինչին նա դիպչում է:


Վարսավիր


-Ես պատիվ եմ ունեցել հիշատակվելու Կլաուդիո Անջելինիի ստեղծագործության մեջ: Նա ապրում է Նյու Յորքում և մի վեպ է գրել, որտեղ ասում է. «Հռոմ, ես այլևս չեմ կարոտում քեզ: Թերևս միայն իմ վարսավիրին, ով երիտասարդացնում է խամրած մազերի փունջը` կերպարանափոխելով դրանք իր արվեստով, ներկելով իր շնչով: Դու և՛ հայր ես, և՛ մայր: Ես քեզ երբեք չեմ դավաճանել: Սպասիր ինձ: Եթե նույնիսկ մնամ մեկ հատիկ մազով, ես գիտեմ, քո հրաշագործ ածելին կվերածի այն ալեկոծվող մտքերի փնջի: Կանայք` նրանցով հիացած, կհնազանդվեն ինձ: Բարի գիշեր, Պյեռո»:


Իտալացի արհեստավորը համեստ մարդ է, բայց հրաշալի է տիրապետում իր գործին: Նա աշխատում է ոչ թանգարանի և ոչ էլ նորաձևության ցուցադրության համար, այլ այն սենյորի կամ սենյորայի, ում շատ լավ է ճանաչում: Այդ արհեստավորը մի ամբողջ երկիր վերածել է արվեստի ստեղծագործության: Շնորհակալություն, Լեոնարդո:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...