14:20
09/16/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նոր Գեղի համայնքը` ապահով ձեռքերում

2013-01-15 10:51

Ֆրոնտիկ Թևոսյանը ղեկավարում է Նոր Գեղի համայնքը արդեն ավելի քան 26 տարի: Սկզբում նշանակվել է որպես գյուղսովետի ղեկավար, ապա ընտրվել գյուղապետ: Երկար տարիներ գյուղական համայնքը ղեկավարելու և ժողովրդի սերն ու վստահությունը արդարացնելու գրավականը նվիրված աշխատանքն է, գյուղացու հոգսերով ապրելը: Այս տարիների ընթացքում նրա գլխավորությամբ գյուղում բազում աշխատանքներ են կատարվել: Այսօր Նոր Գեղին ՀՀ ամենաառաջադեմ գյուղական համայնքներից մեկն է:

-Պարո՛ն Թևոսյան, Դուք արդեն երկար տարիներ է, ինչ զբաղեցնում եք համայնքապետի պաշտոնը, որքանո՞վ եք հասցրել իրականացրել Ձեր առջև դրված նպատակներն ու ծրագրերը:

- Կարող եմ ասել, որ մեծամասամբ իրականացրել եմ. համայնքի ամենակարևոր և հրատապ խնդիրները լուծված են. համայնքը գազաֆիկացված է, մարդիկ չունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, կատարվել է հիմնական ճանապարհների ասֆալտապատում, նորոգվել է պատերազմում զոհվածների հուշարձանը: Քանի որ Արտամետ, Մրգաշեն, Նոր Հաճն և Նոր Գեղի բնակավայրերի ընդհանուր տարածքում չկար եկեղեցի, 2009-ին որոշեցինք կառուցել նաև եկեղեցի: Եկեղեցու հիմքերը կառուցելու աշխատանքների մեկնարկը նշվեց մեծ հանդիսավորությամբ և միջոցառմամբ, որին ներկա էին մարզպետը, Գագիկ  Ծառուկյանը, ով նաև իր ներդրումն ունեցավ այդ շինության կառուցման մեջ, մարզի սրբազանը, պատգամավորներ: Ճգնաժամը, ցավոք, խոչընդոտեց շինարարական աշխատանքների ակտիվությանը, սակայն հույս ունենք հաջորդ տարի ավարտել շինարարությունը: Ամբողջովին ավարտին են հասցվել գյուղի 3 գերեզմանատների ցանկապատման աշխատանքները:

-Պարո՛ն Թևոսյան, իսկ հիմնականում ինչո±վ են զբաղվում համայնքի բնակիչները:

-Մեր համայնքից, ի ուրախություն մեզ, արտագաղթը քիչ է, քանի որ համեմատած մյուս համայնքների, այստեղ աշխատատեղեր կան: Այս տարածքում են գտնվում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան, թանկարժեք քարերի մշակման գործարաններ, ունենք գյուղատնտեսական քոլեջ և հանքավայրեր: Բացի դրանից` մեզ մոտ զարգացած է այգեգործությունը և մարդիկ զբաղվում են նաև  այգեգործությամբ: 400հա տարածք զբաղեցնող այգիների մեծ մասում աճեցվում է խնձոր` մեծամասամբ Գոլդեն տեսակի, որը մեծ պահանջարկ ունի շուկայում:

Նոր Գեղի համայնքի երաժշտական դպրոցը, որը միշտ եղել է Ֆրոնտիկ Թովմասյանի ուշադրության կենտրոնում, նրա 65-ամյակի կապակցությամբ կոչվեց վերջինիս անունով

-Ինչպիսի՞ վիճակում է գտնվում համայնքի կրթամշակութային օջախները:

-Նոր Գեղին ունի երեք դպրոց` 2 հանրակրթական և մեկ մասնավոր դպրոց: Կարելի է ասել, որ այս տարածքում միակ համայնքն է, որ ունի մասնավոր դպրոց, որտեղ սովորում են մոտ 150 աշակերտներ: Արցախյան հերոսամարտում զոհված մեր համագյուղացի  Յուրի Երիցյանի հիշատակին դպրոցներից մեկը կոչվում է նրա անունով: Համայնքում գործում է մանկապարտեզ, որտեղ երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է: Համայնքում ունենք մշակույթի տուն, որի կառուցումը ավարտվել է 2007-ին: Այն անվանվել է Ցոլակ Խաչատրյանի անունով, քանի որ նա է սկսել շենքի կառուցման աշխատանքները և նաև մեծ աշխատանքներ է կատարել Նոր Գեղի համայնքի համար: Համայնքում գործում է երաժշտական դպրոց, որը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում, և  վերջերս իմ 65 ամյակին, դպրոցի անձնակազմի և ավագանիների որոշմամբ այն կոչեցին  իմ անունով, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում նրանց: Սա իմ աշխատանքի ամենաբարձր գնահատականն է:

Հարցազրույցը` Թ. Ա.

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց