16:55
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կյանքում անհնարին ոչինչ չկա, միայն պետք է ցանկություն եւ պատասխանատվություն ունենաս քո եւ քեզ շրջապատող մարդկանց նկատմամբ

2017-11-04 14:51

«Դե Ֆակտո» ամսագիրն այս համարում զրուցեց «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Առաքել Խաչատրյանի հետ, ով ներկայացրեց ընկերության կատարած բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները:

«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունը ձևավորվել է այս տարվա մարտ ամսին, միավորման արդյունքում այժմ «Կոտայք» ՋՕԸ-ի կազմի մեջ մտնում է հինգ ՋՕԸ՝ «Գառնի», «Հրազդան», «Եղվարդ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Նաիրի»:
«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է ամբողջ Կոտայքի մարզը, Գեղարքունիքի մարզի 4 համայնքներ և Երևան քաղաքի մի հատվածը:

«Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.) 

-Պարո՛ն Խաչատրյան, այս տարվա մարտ ամսից ղեկավարում եք «Կոտայք» ՋՕԸ, մինչ այդ աշխատանքային ի՞նչ գործունեություն եք ծավալել:


-Մինչ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատելը կառավարել եմ իմ սեփական բիզնեսը: Նախկինում պետական համակարգում չեմ աշխատել, աշխատելով այս բնագավառում հասկացա, որ այն շատ հոգեհարազատ է ինձ. շատ հետաքրքիր և պատասխանատու աշխատանք է՝ աշխատելով բնակիչների հետ ծանոթանում ես նրանց խնդիրներին և փորձում ես արդյունավետ լուծումներ առաջարկել: Ասեմ, որ համակարգին կարողացա տիրապետել շատ արագ՝ շնորհիվ բարեխիղճ և բանիմաց աշխատակազմի: Մեր աշխատանքը թիմային աշխատանք է և եթե մեր թիմը սխալ սկզբունքներ որդեգրեր և անպատասխանատու աշխատեր, ապա այսօր չէինք ունենա նման հաջողություններ:

Աշխատանքում հաջողության հասնելու համար, 


նախ եւ առաջ պետք է վստահես քեզ եւ քո ուժերին:


-Ձեր մարզում ե՞րբ է սկսվում ոռոգման սեզոնը և ի՞նչ եղանակով է կատարվում ոռոգումը:

-Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները սկսվում են մարտ ամսից, բացառությամբ բարձրադիր գոտիների, որտեղ ոռոգման սեզոնը սկսվում է մայիսից: Մեր տարածաշրջանում հիմնականում մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ, պտղատու այգիներ, տնամերձ հողամասեր և այլն: Այս տարի ավելացել են մոշի և մալինայի այգիներ, մոտավորապես 20 հեկտար:
Ոռոգումն իրականացնում ենք 70 տոկոս ինքնահոս և 30 տոկոս մեխանիկական եղանակով: Ունենք տարածքներ, որտեղ ոռոգումն իրականացնում ենք կաթիլային եղանակով, հստակ կարող եմ ասել, որ կաթիլային եղանակով ոռոգում իրականացնելը բավականին օգտակար է, քանի որ, նախ և առաջ տնտեսում ենք ջուրը և ջրի որակն էլ բարձր է լինում: Ապագայում, եթե հնարավոր լինի, կանցնենք կաթիլային եղանակի:

 

-Տարին բավականին չորային էր, հասցնո՞ւմ եք ժամանակին բնակիչներին ջուր մատակարարել, իսկ նրանք էլ իրենց հերթին արդյո՞ք վճարումները բարեխղճորեն կատարում են:

-Այո, տարին բավականին չորային էր, սակայն մեր ջրօգտագործողներին կարողացել ենք ժամանակին ապահովել ոռոգման ջրով և ի հաշիվ ջրաշրջանառության և ջրի կառավարման՝ ջրի բաշխման խնդիրներ հիմնականում չենք ունեցել:
Ինչ վերաբերում է վճարումներին, ապա եթե տոկոսային հարաբերակցությամբ ասեմ, քիչ տոկոս են կազմում այն բնակիչները, ովքեր չեն կատարում վճարումները, հիմնականում բնակիչների մեծամասնությունը պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վճարումները:

 

-Ջրի կորուստների տոկոսն այստեղ նվազագույնի է հասցված, ինչի՞ արդյունք է դա:

-Այո, կարողացել ենք մեզ մոտ ջրի կորուստները հասցնել նվազագույնի, կորուստները կազմում են 35-45 տոկոս: Այս արդյունքին հասել ենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ջրօգտագործողներից պահանջել ենք, որ գիշերը տրամադրված ջուրը օգտագործեն, քանի որ եթե այն չեն օգտագործում, դա նույնպես ջրի կորուստ է: Ջրբաշխների ճիշտ աշխատանքի և հսկողության շնորհիվ է, որ այսօր ջրի կորուստների տոկոսը հասցրել ենք նվազագույնի:
Ջուրը պետք է կարողանալ ճիշտ հերթականությամբ բաշխել, որպեսզի ջրի կորուստները քիչ լինեն:

 

-Ինչպիսի՞ համատեղ աշխատանքներ են իրագործվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ:

-Կոմիտեի հետ բավականին սերտ համագործակցության ուղիներ ունենք. հենց դա էլ մեզ պարտավորեցնում է էլ ավելի պատասխանատվությամբ աշխատել:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի ուշադրության ու անմիջական հսկողության ներքո է գտնվում յուրաքանչյուր խնդիր և սեղմ ժամանակում ցանկացած խնդիր իր լուծումն է ստանում:
Ասեմ, որ հենց կոմիտեի նախագահի ճիշտ և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ջրային ոլորտը գրանցում է բավականին բարձր արդյունքներ:

 

-Քանի որ մոտենում է ոռոգման սեզոնի ավարտը, ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն էր տարին Ձեզ համար:

-Ճիշտ աշխատաոճի և բանիմաց աշխատակազմի շնորհիվ այս տարի ունենք մոտավորապես, ոռոգման 15 տոկոսի չափով աճ և ջրի տնտեսում:
2018 թվականին Գեղարդալճից կշահագործվի ինքնահոս ոռոգման համակարգը, որի դեպքում կունենանք հոսանքի բավականին մեծ տնտեսում և, ամենակարևորը, կկարողանանք ջրօգտագործողներին ժամանակին ջուր տրամադրել:

 

-Պարո՛ն Խաչատրյան, կյանքում և աշխատանքում ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

-Աշխատանքում հաջողության հասնելու համար, նախ և առաջ պետք է վստահես քեզ և քո ուժերին: Կյանքում անհնարին ոչինչ չկա, միայն պետք է ցանկություն և պատասխանատվություն ունենաս քո և քեզ շրջապատող մարդկանց նկատմամբ:


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...