10:21
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ծաղկահովիտ խոշորացված համայնքում կան բազում խնդիրներ, որոնք պետք է հասցվեն նվազագույնի

2017-12-23 13:28

Նոյեմբերի 5-ին կայացան ՏԻՄ ընտրությունները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որին, համաձայն համայնքների խոշորացման հայեցակարգի, միացել են Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ եւ Վարդաբլուր համայնքները:

Կայացած ընտրությունների, համայնքում առկա խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Ծաղկահովիտ համայնքի նորընտիր ղեկավար Նորաին Հակոբյանի հետ:

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Հակոբյան, շնորհավորում ենք ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, ինչպե՞ս անցան Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները:


-Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար:Համայնքի բնակիչները մասնակցեցին ընտրություններին, արդեն իսկ կողմնորոշված, թե ում են տալու իրենց ձայնը, ուստի ընտրություններն անցան բավականին հանգիստ մթնոլորտում:ՏԻՄ ընտրությանը մասնակցում էին 4934 ընտրող, որից 2467 բնակիչ իրենց վստահության քվեն ինձ էին տվել:Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց իսկ ձայնով, հնարավորություն տվեցին ինձ շարունակելու համայնքում իմ գործունեությունը, որպես համայնքապետ: 

-Առաջնային ի՞նչ խնդիրներ կան համայնքներում, որոնց առաջիկայում պետք է անդրադառնաք:

-Ինչպես բոլոր հեռավոր համայնքներում, այնպես էլ մեզ մոտ կան բազում չլուծված խնդիրներ` տարբեր ոլորտներում:
Ինձ համար ամենագլխավորը, թերևս, երիտասարդների կեցության խնդիրն է, շատ երիտասարդներ չեն կարողանում ամուսնանալ բնակարան չունենալու պատճառով, դա արդեն ցավոտ խնդիր է:
Առաջիկայում անելու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք բնակարանների կառուցման ծրագիրը կյանքի կոչել:

-Տասը տարի է ինչ ղեկավարում եք համայնքը, ինչպե՞ս ընդունեցիք այն և այսօր, տարիներ անց, ի՞նչ տեսք ունի Ծաղկահովիտը:

-Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրվել եմ այն ժամանակ, երբ համայնքը բավականին վատ վիճակում էր. չկար ջուր, տները քանդված էին` տանիքներ չունեին. այս տարիների ընթացքում կարողացել ենք այդ բոլոր խնդիրները կարգավորել: Կառուցել ենք բնակելի շենք` 40 ընտանիքի համար, համայնքում չկար մանկապարտեզ, այդ հարցը նույնպես կարգավորվել է: Այս պահին իրականացվում են տանիքների շինարարական աշխատանքներ: Ցանկացած համայնքում կան բազում խնդիրներ և անավարտ աշխատանքներ, փորձելու ենք բոլոր նախանշված խնդիրները հասցնել նվազագույնի, իսկ սկսված աշխատանքները հասցնել ավարտին:

-Բնակիչներին ընդունելության օրեր ունե՞ք:

-Ցանկացած օր ինձ մոտ ընդունելության օր է, իմ դռները միշտ բաց են բնակիչների համար:
Ժողովրդի հանդեպ ես միշտ ազնիվ և նվիրված եմ եղել, նրանք գիտեն, որ կարող են ցանկացած խնդրով ինձ դիմել, իսկ ես միշտ պատրաստակամ եմ նրանց օգնելու և անելու ամեն ինչ իրենց բարեկեցիկ կյանքի և համայնքի բարգավաճման համար:

-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ կարծիք ունեք համայնքների խոշորացման վերաբերյալ:

-Ասեմ, որ ես միայն դրական կարծիք ունեմ: Համայնքների խոշորացումն ինքնին դրական գաղափար էր, սրանից հետո գումարները կկուտակվեն մեկ տեղում, և ամեն տարի կկարողանանք մի համայնքի համար կարևոր ծրագիր իրականացնել:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք համայնքի բնակիչներին:

-Իմ հարազատ ժողովրդին մաղթում եմ առաջին հերթին առողջություն, ուժ և համբերություն, որպեսզի կարողանան դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...