23:11
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պատասխանատվությունը` ամեն ինչից վեր

2018-01-24 11:30

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  


Պատասխանատվությունը` (ընկերության) գերագույն արժեք:
Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկը` ռուսական «GeoProMining» հանքարդյունահանող ընկերությունների խումբը այս տարի նշեց մեր երկրում իր գործունեության
10-ամյա հոբելյանը: 2007 թվականին ընկերությունը ձեռք բերեց Հայաստանում առաջին խոշոր ակտիվը` GPM GOLD-ը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, իսկ մի փոքր ուշ` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ACMC):
«GeoProMining Gold» ընկերությունը, որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, թերևս, մարզի խոշորագույն հարկատուն և գործատուն է: Իսկ Արարատ քաղաքը և մի շարք հարևան համայնքներ, կարելի է ասել, ամբողջովին կախված են այս ձեռնարկության կայուն աշխատանքից: Սա ընկերության առջև լուրջ սոցիալական պատասխանատվություն է դնում: Այդ պատասխանատվության արդյունավետ իրականացման արդյունքում ընկերությունը ճանաչվել է 2017 թվականի տարածաշրջանի բարերար:
«GeoProMining»-ի սոցիալական ներդրումների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման մասին «Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց ընկերության Արտաքին քաղաքականության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանի հետ:

-Ռուզաննա, որքանով մեզ հայտնի է, ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում վերջին ձեռքբերումը Արարատ համայնքին ավտոբուսի նվիրատվությունն էր, համայնքի ուսանողների անճար երթևեկը մայրաքաղաքի բուհեր կազմակերպելու նպատակով, իսկ Արարատ քաղաքին` աղբատար մեքենայի նվիրաբերումը:


-Այո՛, Դուք իրավացի եք, բայց դա ընդամենը մեկ օրինակն է այն համալիր ծրագրի, որը մեր ընկերությունը` իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացնում է «Ռեսուրսները հանուն բարեկեցության» նշանաբանով: Այն իր մեջ ընդգրկում է բազմաշերտ և խորքային խնդիրների լուծում այն տեղերում, որտեղ մեր ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը: Դրանք են` Վարդենիս, Արարատ, Ագարակ և Մեղրի համայնքները:
Հայաստանում իր գործունեության առաջին իսկ տարվանից մենք ակտիվորեն աջակցում ենք համայնքներին լուծելու տրանսպորտի, կոմունալ տեխնիկայի, սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանման խնդիրները, ինչպես նաև իրականացնում ենք քաղաքների և գյուղերի գազաֆիկացման, էլեկտրաէներգիայի անցկացման, ջրամատակարարման կայուն ապահովման ծրագրեր, վերանորոգում կամ հիմնովին կառուցում ենք այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ, հիվանդանոցներ և դպրոցներ:
Մեր ուշադրության կենտրոնում են նաև կրթական ծրագրերը: Ամեն տարի կրթաթոշակային ծրագրեր ենք հովանավորում մեր ձեռնարկություններին կից տարածաշրջաններից բարձր առաջադիմությամբ ուսանողների հետագա ուսումը Ռուսաստանի Դաշնության և եվրոպական առաջատար համալսարաններում շարունակելու նպատակով, աջակցում ենք հանրագիտարանային, գիտական և ուսումնական գրականության զարգացմանն ուղղված ծրագրերին, հովանավորում ենք մշակութային միջոցառումներ: Աջակցություն է ցուցաբերվում հաշմանդամություն ունեցող երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին:

-Ինչպե՞ս է ընկերությունը որոշում այս կամ այն խնդրի առաջնահերթությունը: Կան արդյո՞ք որևէ չափանիշներ: 

-Ընդհանուր առմամբ, այս կամ այն համայնքի խնդիրները նման են, սակայն տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության ընթացքում ի հայտ են գալիս որոշակի նրբություններ: Ինչ վերաբերում է Արարատի մարզին, ապա մենք արդյունավետ համագործակցում ենք մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ: Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհավորել նրան «Դե Ֆակտո» ամսագրի կողմից տարվա լավագույն մարզպետ ճանաչվելու համար: Իրականում, մեզ համար շատ դժվար կլիներ, եթե տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը չլիներ ընկերության կողմից իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները որոշելու, դրանց արդյունավետությունը չափելու հարցերում:

-Ընդհանուր առմամբ ի՞նչ նպատակ է հետապնդում Ձեր ընկերության «Ռեսուրսները հանուն բարեկեցության» նշանաբանի իրագործումը:

-Նշանաբանի իրագործումը, ընդհանուր առմամբ, ուղղված է այն համայնքների կայուն զարգացմանը, որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը: Առաջին հերթին, դա համայնքների բնակիչներն են, բայց կարևոր է նաև նպաստավոր միջավայրը, հարմարավետությունը, ենթակառուցվածքների զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը: Նշանաբանի շատ կարևոր բաղադրիչը` արտադրության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույնի հասցնելն է: Քաղաքականությունն այն է, որ ներդրված ռեսուրսները պետք է հանգեցնեն զարգացման, դրանք պետք է ծառայեն ի բարօրություն ընկերության աշխատակիցների և համայնքների բնակչության: Եվ զարմանալի չէ, որ մեր սոցիալական ներդրումների պորտֆելը արդեն գերազանցել է 8 միլիոն ԱՄՆ դոլարը: Համոզված ենք, որ այդ միջոցներն արդյունավետ ներդրվում են այդ համայնքների զարգացման համար և ծառայում ի նպաստ նրանց բարեկեցության:

-Ինչպիսի՞ քաղաքականություն է վարում ընկերությունն իր աշխատակիցների նկատմամբ:

-Այս առումով ընկերության քաղաքականության հիմքում դրված է պատասխանատու գործատուի համբավը բարձր պահելը: Պետք է նշեմ, որ ընկերությանը պատկանող ձեռնարկություններում 2 հազար մարդ է աշխատում: Աշխատանքի վարձատրությունն ամենաբարձրն է մեր երկրում գործող այս ոլորտի ձեռնարկությունների համեմատ: Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատավարձը բարձրացել է միջինը` 56%-ով: Պարբերաբար դասընթացներ են անցկացվում տարբեր մասնագիտությունների ուղղությամբ աշխատողների մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչն էլ, իր հերթին, նպաստում է աշխատակազմի մասնագիտական աճին: Աշխատակիցներին տրվում է արժանապատիվ սոցիալական փաթեթ` ընկերության ձեռնարկությունների աշխատակիցներն ամեն տարի բժշկական պրոֆիլակտիկ զննում են անցնում հանրապետության լավագույն բժշկական կենտրոններում: Ընկերության աշխատակիցների երեխաների համար ավանդաբար կազմակերպվում են գունագեղ Ամանորյա տոներ, սպորտային ու մշակութային միջոցառումներ:
Պետք է նշեմ, որ Մեղրի, Ագարակ, Վարդենիս և Արարատ քաղաքների աշխատունակ բնակչության 70%-ը ընդգրկված է մեր ընկերության ձեռնարկությունների աշխատանքում: Իրականում, այդ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական իրավիճակն անմիջականորեն կապված է մեր գործունեության հետ: Եվ սա լուրջ պատասխանատվություն է մեզ վրա: 2008 թվականի գլոբալ տնտեսական ճգնաժամը համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում զանգվածային կրճատումների հանգեցրեց, սակայն դրա հետևանքով մեր ընկերության համակարգում որևէ աշխատակից չի կրճատվել և, չնայած աշխատելով վնասով` ընկերության որևէ ձեռնարկություն չի դադարեցրել իր աշխատանքը: Մեզ համար ամենակարևորը աշխատատեղերի պահպանումը և ընկերության ձեռնարկությունների կայուն գործունեությունն է: Այնպես որ, պատասխանատվությունը ընկերության գերագույն արժեքն է:

-Ընկերությունն ունի՞ ձևավորված ավանդույթներ:

-Այո, մեր մեծ կոլեկտիվն ունի իր սիրելի ավանդույթները: Մեր ընկերության երկարամյա ավանդույթներից է նշել մեր մասնագիտական տոնը` Հանքագործի և մետաղագործի օրը: Ի դեպ, այս տարի այն համընկավ Հայաստանում մեր ընկերության գործունեության 10-ամյա հոբելյանի հետ և նշանավորվեց մի շարք մասշտաբային միջոցառումներով:
Եվ, իհարկե, Ամանորը: Սա մեր լավ ավանդույթներից մեկն է: Ամանորյա տոները մեր ընկերությունում լայնորեն նշվում են: Ամեն տարի մենք ոչ միայն շնորհավորում ենք մեր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, այլև փորձում ենք ուշադրություն դարձնել ընկերության ձեռնարկություններին կից համայնքների կարիքավորներին:
Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհավորել իմ կոլեգաներին, գործընկերներին և Ձեր ընթերցողներին գալիք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ 2018 թվականին բարին ու հաջողությունը թակեն մեր բոլորի դռները: Խաղաղությու՛ն և բարգավաճու՛մ մեր երկրին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...