01:39
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՑԵՆ

2019-02-08 14:43

 «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.) 

Առողջությունը կյանքի որակի պահպանման ամենակարևոր գրավականն է: Այն մշտական ուշադրության և հոգատարության կարիք ունի, ինչը մղում է լավագույն բուժկենտրոնի փնտրտուքի: Թվում է` ընտրությունը մեծ է, կարելի է հեշտությամբ կողմնորոշվել, սակայն իրականում դա բավականին բարդ գործընթաց է` պայմանավորված մի շարք գործոններով:
Հայաստանի առողջապահության ոլորտը փորձում է հաջողությամբ քայլել ժամանակին համընթաց, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժսպասարկում, ինչը ցայտուն նկատվում է վերակառուցված և ամբողջովին վերանորոգված «Աստղիկ» բժշկական կենտրոնի օրինակով: Բուժկենտրոնը զարգացման ակտիվ և ձեռքբերումներով լի փուլ է ապրում, այստեղ ներդրված են նորագույն տեխնոլոգիաներ, բացառիկ սարքավորումներ, որոնց շնորհիվ իրականացվում է տարածված հիվանդությունների կանխարգելում, բուժում` եվրոպական լավագույն բուժկենտրոններում վերապատրաստված բուժանձնակազմի կողմից, իսկ նրանց ջերմ և հոգատար վերաբերմունքն առավել արդյունավետ է դարձնում հիվանդության հաղթահարման գործընթացը: Եվ ամենակարևորը` «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժսպասարկման որակը ոչնչով չի զիջում եվրոպական առաջատար բուժկենտրոնների ծառայությունների որակին:

Միայն 2018թ. ընթացքում «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ի թիվս այլ ձեռքբերումների, ներդրվեց և զարգացվեց երեք նոր ուղղություն, որոնք բացառիկ են Հայաստանում.

• ստեղծվեց հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունքը,

• ստեղծվեց հայ-գերմանական ակնաբուժական բաժանմունքը,

• բուժկենտրոնը ստացավ ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկատը` գերմանական TՆV Rheinland ընկերության կողմից:

Ակնաբուժական բաժանմունքի բացառիկությունը

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքը հանդիսանում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի մասնաճյուղը Հայաստանում: Բուժկենտրոնի ակնաբուժական բաժանմունքը գլխավորում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գերդ Աուֆորթը, ով անմիջականորեն մասնակցել է բաժանմունքի տեխնիկական հագեցվածության գործին և, ինչպես ինքն է խոստովանում, նույնիսկ ընտրել է այնպիսի նորագույն սարքավորումներ, որոնք դեռ Հայդելբերգի համալսարանական կլինիկան ձեռք չի բերել: Այստեղ ստեղծված են բոլոր պայմաններն ակնաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:
Բաժանմունքը հագեցված է Canon OCT Angiography ախտորոշման եզակի եվ նորագույն սարքավորումով, որը թույլ է տալիս ստանալ ակնահատակի մանրակրկիտ պատկեր` առանց կոնտրաստավորման:
Արդի եվրոպական բժշկական փորձի կիրառմամբ` յուրաքանչյուր այցելու ստանում է բուժման գերազանց արդյունք, իսկ բարձրակարգ որակավորում ունեցող, պրոֆեսիոնալ բուժանձնակազմի ցուցաբերած անհատական մոտեցումը, սրտացավ վերաբերմունքն ու բարձրակարգ բուժօգնությունը ստիպում է մոռանալ երբևէ գոյություն ունեցած հիվանդության մասին:
Բաժանմունքի կլինիկական ղեկավարն է բ.գ.թ. ակնաբույժ Թադևոս Հովհաննիսյանը, ով բաժանմունքի ողջ թիմի հետ միասին ջանք ու եռանդ չի խնայում բուժման բարձր արդյունավետություն ապահովելու համար: Ակնաբուժական բաժանմունքի աշխատանքները Գերդ Աուֆորթի մշտական վերահսկողության ներքո են, նա նաև պարբերաբար այցելում է կլինիկա և անձամբ ընդունում հիվանդներին: Մեկ խոսքով ասած` այսօր Գերմանիայի ակնաբուժության ոլորտի ձեռքբերումները, մեկտեղվելով հայ հմուտ ակնաբույժների փորձի և գիտելիքների հետ, ստեղծում են ակնաբուժական ծառայության նոր որակ Հայաստանում, որը հասանելի է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում:

Գերդ Աուֆորթը ակնաբույժների եվրոպական խորհրդի անդամ է: Նա լավագույն 100 ակնաբույժների ցուցակում զբաղացնում է 2-րդ պատվավոր տեղը:
Պրոֆեսորի նեղ մասնագիտացումներից են կատարակտայի, ներակնային ոսպնյակների իմպլանտացիաների վիրահատությունները, ռեֆրակցիայի շտկման վիրահատությունները, աչքի տարբեր պաթոլոգիաները, գլաուկոմայի մինիմալ ինվազիվ վիրահատությունները:


Վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքի գործունեության կարճ ժամանակահատվածի մեծ ձեռքբերումները

Արտամարմնային բեղմնավորումն անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդի մեթոդներից է, որը կիրառվում է անպտղության այնպիսի դեպքերում, երբ հնարավոր չէ վերացնել բեղմնավորմանը խոչընդոտող պատճառները:
Վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ստեղծվել է 2018թ. մարտ ամսին Իսրայելի «Շեբա» կլինիկայի, մասնավորապես` բուժկենտրոնի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոյի հետ համագործակցության արդյունքում: Բաժանմունքում աշխատում են փորձառու մասնագետներ, ներդրված են եվրոպական բարձրակարգ լաբորատորիաներում կիրառվող վերջին սերնդի սարքավորումներ, օգտագործվում է բարձրորակ դեղորայք, որոնք իրականացվող գործընթացների բարձր արդյունավետության ու հաջող ելքի կարևոր գրավականներ են: Բաժանմունքի ղեկավարն է բ.գ.դ. Կարինե Կիրակոսյանը, ով հանդիսանում է 40-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ և ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ:
Բաժանմունքի վիրահատարանը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, կիրառվող նորագույն տեխնոլոգիաներից բացի, այստեղ ներդրված են հեպաֆիլտրեր, որոնք ապահովում են օդի առավելագույն մաքրություն ու սաղմի զարգացման համար անհրաժեշտ խոնավություն: Հեպաֆիլտրերն իրենց տեսակով եզակի են Հայաստանում, ներդրված են միայն «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում:
Բաժանմունք դիմում են անպտղություն ունեցող բազմաթիվ զույգեր: Թեև վիճակագրության մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ կարճ ժամանակահատված է, ինչ այն գործում է, սակայն ստացված արդյունքներն արդեն իսկ խոսում են արդյունավետության բարձր ցուցանիշի մասին` շուրջ 67 տոկոս:
Բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Մոսկվայում, Իսրայելում, թեև պետք է նշել, որ բժիշկ Օրվիետոյի հետ ամենօրյա աշխատանքն ինքնին մեծ փորձառություն է:
Այլեվս կարիք չկա մեկնել Իսրայել` երջանկություն գտնելու, Իսրայելի բժշկությունը հասանելի է Հայաստանում` մատչելի պայմաններով:
Այստեղ իրականացվում են նաև պտղի գենետիկ հետազոտություններ: Բաժանմունքը համագործակցում է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ, որն էլ իր հերթին` եվրոպական բարձրակարգ լաբորատորիաների:


«Աստղիկ» բժշկական կենտրոնը Հայաստանի միակ բուժկենտրոնն է, որ ստացել է
«ISO 001:2015» որակավորում գերմանական TՆV Rheinland ընկերության կողմից: Հաջորդ նպատակն ամերիկյան ոսկե աստղ համարվող JCI որակավորումն է:

«Աստղիկ» բժշկական կենտրոնն իր զարգացման տեմպին համընթաց` գործունեությունը համապատասխանեցնում է միջազգային չափանիշերին, դրա վառ վկայությունը երկու միջազգային ստանդարտների ընտրությունն է, որոնցից մեկն արդեն ներդրվել է բուժկենտրոնում, իսկ մյուսն ընթացքի մեջ է:
Առաջինը՝ ISO 9001:2015 որակի կառավարման համակարգն է, որը 2018թ. ընթացքում հաջողությամբ ներդրվեց բուժկենտրոնում: Արդյունքում` «Աստղիկը» դարձավ առաջին բուժկենտրոնը Հայաստանում, որը ստացավ ISO 9001:2015 սերտիֆիկատը: Սերտիֆիկացման գործընթացն իրականացվել է գերմանական «Տյուվ Ռեյնլանդ» ընկերության կողմից, որն ամբողջ աշխարհում սերտիֆիկացրել է ավելի քան 1000 բուժկենտրոն` այդ թվում գերմանական Հայդելբերգի համալսարանական կլինիկան:
Հարկ է նկատել, որ երրորդ կողմից տրվող միջազգային սերտիֆիկատը կարևոր գործոն է ընկերության որակավորման համակարգը զարգացնելու, կատարելագործելու համար: Այս ստանդարտների ներդրման նպատակը ոչ միայն միջազգային սերտիֆիկացումն է, այլև կառավարման արդյունավետության բարձրացումը, այցելուներին ուղղված միջավայրի բարելավումը, հիվանդների և նրանց հարազատների անվտանգության ապահովումը, սպասարկման որակի շարունակական բարելավումը և որպես արդյունք` բուժառուների բավարարվածության ավելացումը և միջազգային հեղինակության աճը: Այս սերտիֆիկացումը տվյալ ծրագրի առաջին քայլերից մեկն է, «Աստղիկ» բուժկենտրոնը պարտավորվում է իրագործել համակարգի շարունակական բարելավում, ներքին և արտաքին աուդիտների կազմակերպում:
ISO 9001 ստանդարտը ստեղծվել է 1987թ.-ին Ժնևում, այն 7 տարին մեկ անգամ վերաթողարկվում է` առավել կատարելագործված և նորացված տարբերակով, վերջինը թողարկվել է 2015թ.: Սերտիֆիկացման գործընթացից 3 տարի անց կազմակերպությունները աուդիտ են անցնում գերմանացի մասնագետների կողմից, և եթե նկատվում են կոպիտ խախտումներ, ապա ստուգող հանձնաժողովը հետ է վերցնում սերտիֆիկատը: ISO 9001:2015-ը ներդրվել է աշխարհի մի քանի միլիոն կազմակերպություններում և համարվում է որակի կառավարման ոսկե ստանդարտ: Դրա ներդրումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը առողջապահության ոլորտում: Այն նաև մրցակցային նոր դաշտ է ստեղծում ինչպես ՀՀ ներսում գործող բուժկենտրոնների շրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Երկրորդը` ամերիկյան JCI բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման համակարգն է, որն այժմ ներդրման փուլում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, և կդառնա «Աստղիկ»-ի 2019թ կարևոր ձեռքբերումներից մեկը: JCI հավաստագրումը պահանջներ է դնում ոչ միայն համակարգի, այլ նաև ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված, որի մեջ մտնում են սարքավորումները, մարդկային գործոնը` բժիշկները, բուժքույրերը, ինչպես նաև ընթացակարգերը, պրոտոկոլները և այլն: Ըստ այդմ` արդեն իսկ վերապատրաստում են անցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի մի խումբ բուժքույրեր (բժիշկները մշտապես անցնում են վերապատրաստումներ), ովքեր իրենց ստացած գիտելիքներն ու փորձը պետք է փոխանցեն մյուսներին:
JCI-ի պահանջներից է նաև մասնագիտական հանձնաժողովների ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրն իր առաքելությունը պետք է ունենա այս կամ այն գործընթացը վերահսկելու և կարգավորելու գործում, օրինակ, ռիսկերի կառավարում և կանխարգելում, դեղորայքի, հակաբիոտիկների օգտագործման կառավարում և այլն: Բուժկենտրոնն ունի հատուկ մշակված ռազմավարական պլան, որն ուղղված է բուժկենտրոնի լիարժեք զարգացմանը: Այս բոլոր աշխատանքների վերջնական արդյունքը պետք է լինի կենտրոնում ինքնագնահատման համակարգի ստեղծումը, որը թույլ կտա կանխել և անմիջապես վերացնել ընդունված կանոններից ցանկացած շեղում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնն այս քայլով փորձում է ոչ միայն կատարելագործել իր ծառայությունները, այլև դառնալ օրինակելի բուժհաստատություն Հայաստանում և տարածել բժշկական կենտրոնների միջազգային կառավարման մշակույթը, որն էլ կհանգեցնի Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ծառայություների որակի բարելավմանը և մրցունակությանը:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի խոսքով` բարձր որակի եվ արդյունքի հասնելու համար նորովի կառուցված հիվանդանոցը, բարձր որակավորում ունեցող եվ հաճախակի վերապատրաստումներ անցնող բուժանձնակազմը, գերժամանակակից եվ բացառիկ հանդիսացող սարքավորումները, բարեհամբույր եվ հոգատար վերաբերմունքը եվ այլ կառուցվածքային միավորները պետք է համատեղ կազմեն մեկ ամբողջություն եվ գործեն փոխկապակցված:
Այդ նպատակով հիվանդանոցում ներդրվել են միջազգային հանդիսացող JCI ստանդարտների (որակի ոսկե ստանդարտ) ընթացակարգերը, որոնք միտված են պացիենտի և պացիենտի հարազատների անվտանգության պահպանմանը:


Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...