01:42
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Խոշորացված համայնքի խոշորացած խնդիրները. Տաթեւ

2020-08-29 10:18

 
«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի ղեկավար ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆԸ:

Տաթև համայնքը ստեղծվել Է Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշունի գյուղերի միավորումից: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 6000 մարդ: Բնակչությամբ ամենամեծը Շինուհայր գյուղն է, ամենափոքրը` Քաշունին:

-Տաթևը Սյունիքի մարզում առաջին խոշորացված համայնքն է, ի՞նչ փոխվեց խոշորացումից հետո:


-2016թ-ին, երբ կառավարությունը սկսեց կյանքի կոչել համայնքների խոշորացման ծրագիրը, Սյունիքի մարզում մենք դարձանք առաջինը: Դրական շատ կողմեր ունի համայնքների խոշորացումը` հատկապես փոքր համայնքների համար, որոնք սեփական եկամուտներ գրեթե չունեն: Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է Շինուհայր համայնքի մանկապարտեզի 3 մասնաշենքերից մեկը: Այս տարի կրկին սուբվենցիոն ծրագրի 25 մլն դրամ ֆինանսավորմամբ վերանորոգվում են Հալիձորի, Խոտի և Հարժիսի մանկապարտեզները: Հաջորդ տարի պլանավորում ենք վերակառուցել Տաթևի մանկապարտեզը և Շինուհայր համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը:
Համայնքային բյուջեով արդեն 6կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ է անցկացվում Շինուհայրում:

-Համայնքում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, ի՞նչ ծրագրեր են իրականացվում:

-Այս պահին պետական ծրագրով վերանորոգվում է ռազմավարական նշանակություն ունեցող 12,5 կմ երկարությամբ Տաթև-Աղվան ճանապարհը և 1,6 կմ երկարությամբ Խոտ համայնքի ճանապարհը: Եթե այս տարի չհասցնենք, ապա մյուս տարի անպայման կվերանորոգվի Տաթև-Կապան ճանապարհը, որը մեծ զարկ կտա զբոսաշրջությանը: Համայնքի համար մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը, որը վերջին շրջանում մեծ թափով էր զարգանում, բացվում էին հյուրատներ, ռեստորաններ, օդային ուղիներ, սակայն համավարակը կանգնեցրեց զարգացումը:

-Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, կարողանո՞ւմ է գյուղացին ապահովել օրվա հացը:

-Տաթև խոշորացված համայնքի փոքր գյուղերը դաշտերով հարուստ չեն: Եղածն էլ խոտհարք է: Խոշոր գյուղերում հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է: Ցանում են լոբի, կարտոֆիլ, իրացման խնդիր գրեթե չկա:

-Բուժհիմնարկներ ու ամբուլատորիաներ կա՞ն համայնքում:

-Տաթևում և գյուղերում ունենք ամբուլատորիաներ, բուժքույրերը կարողանում են առաջին օգնություն ցույց տալ բնակիչներին: Շինուհայրում ժամանակին մեծ հիվանդանոց է եղել, որն : Այն այժմ ստացիոնար ծառայություններ չի մատուցում, սակայն բուժօգնություն է ցուցաբերում մի քանի գյուղերի:


-Ինչպե՞ս եք կարողանում միաժամանակ կառավարել խոշորացված համայնքի 8 գյուղերը:


-Կառավարումը խնդիր չէ, աշխատանքային մեծ փորձ ունեմ համայնքի ղեկավարման գործում: Խոշորացված համայնքի 8 գյուղերում ունենք վարչական ղեկավարներ, որոնք բարձրաձայնում են ի հայտ եկող խնդիրները, որոնք բավականին շատ են: Փորձում ենք հնարավորինս արագ ու արդյունավետ լուծել այդ խնդիրները, սակայն ժողովուրդն անհամբեր է, սպասել չի սիրում:


-Ինչպիսի՞ Հայաստանում եք ուզում ապրել և ի՞նչ ապագա եք տեսնում Ձեր թոռների համար:
-Բոլոր ծրագրերը երկրորդական են դառնում, երբ երկրի սահմաններին խաղաղ չէ: Ցանկանում եմ խաղաղություն մեր երկրին, սահմաններին մարդկային կորուստներ չունենանք, հաղթահարենք համավարակը և վերադառնանք մեր նախկին կյանքին: Իսկ երեխաներին ապահով, անվտանգ ու գեղեցիկ ապագա եմ ցանկանում: Այլևս պետք է մեր երկրում բացառել տարաձայնությունները և քաղաքական վայրիվերումները: Մի բուռ ենք մնացել, պիտի միավորվենք ու համախմբված զարգացնենք մեր երկիրը: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ մեր պարտությունները գալիս են մեր ոչ միաբան լինելուց, միայն միասնաբար կկարողանանք կերտել մեր ապագա հաղթանակները: Միայն գաղափարապես առողջ սերունդը կկարողանա հաղթել հակառակորդին:


Հարցազրույցը՝ Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...