10:10
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինչպես ռուսը կասեր.« Кому не лень» մտնում է ասպարեզ

2013-01-31 11:49

«Դե Ֆակտո» N31 էքսկլյուզիվ

-Ֆորշ,  ինչպե՞ս կգնահատեք այսօրվա երգարվեստը:

-Միանշանակ շատ վատ: Այսօր մեր երգի ասպարեզում անգրագիտություն և անմակարդակությունն է տիրում, ով բան ու գործ չունի անելու, որոշում է, որ ինքը պետք է դառնա երգիչ: Սա շատ բարդ մասնագիտություն է, որը պահանջում է երկար տարիների աշխատանք: Պետք է տիրապետես այն ամենին, ինչով զբաղվում ես: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում մեր երգարվեստի անվանի երգիչների կատարած սիրված երգերը նորովի մատուցելուն՝ երաժշտական նոր լուծումներ, ռեմիքս տարբերակներ և այլն:

-Այդ փաստը միանշանակ ողջունելի է, բայց այստեղ ևս մենք ունենք թույլ կողմեր: Կան մարդիկ որոնք անում են ինչ, որ անհասկանալի բան, վերցնում են մի լավ երգ, ձևափոխում այն ինչպես իրենք են ուզում, մտածում, որ դա ճիշտ է և ստիպում հանդիսատեսին ընդունել այն ինչը իրենք ճիշտ ենգտնում: Սակայն կան շատ անհատ կատարողներ, ովքեր այդ գործը անում են բարձր մակարդակի վրա:

-Ի հայտ եկան նոր կատարողներ, ովքեր հանդես են գալիս ռոք, ռեփ ոճերի մեջ, առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում այս երկու ոճերին:

-Ռոքը հիմա մեծ տարածում է գտնում Հայաստանում, ի հայտ են գալիս շատ երիտասարդ ռոք խմբեր, որը ողջունելի է: Ռոքը այն ոճն է, որն ունի կենսագրություն, պատմություն, և լավ է, որ երիտասարդները անրադառնում են վերջինիս: Իսկ ռեփին ես ընդհանրապես չեմ վերաբերվում, այնտեղ երաժշտություն չկա:

-Ինչը կմաքրեի՞ք մեր այսօրվա երգարվեստում:

-Կմաքրեի այն մարդկանց, ովքեր երաժշտության հետ ոչ մի կապ չունեն, նրանց անգամ բեմին չի կարելի մոտ թողնել, իսկ այդ մարդիկ հիմա, ցավոք, շատ են: Այն ժամանակ, երբ ես նոր էի մտնում երգի ասպարեզ` 80-ական թվականներին, գոյություն ուներ Գեղարվեստական Խորհուրդ, որտեղ ամեն ինչ շատ խիստ էին գնահատում, ինչի շնորհիվ եթերից այդպիսի թյուրիմացություններ չէինք լսում: Գեղարվեստական Խորհրդում գործում էր շատ խիստ հանձնաժողով, որի դատին էր հանձնվում յուրաքանչյուր երգ, ստեղծագործություն, իսկ հիմա դա վերացել է, և ինչպես ռուսը կասեր.« Кому не леньե մտնում է ասպարեզ:

- Ո՞վ և ինչպե՞ս պետք է պայքարի նախկինը վերականգնելու և այս անկարգություններին վերջ տալու համար:

-Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին պետք է կարգավորվի վերևից, պետական մակարդակով պետք է այդ հարցը նախ և առաջ լուծվի: Պետք է վերականգնել Գեղարվեստական Խորհուրդը, համալրել մասնագետներով, որոնք մենք ունենք և ոչինչ առանց Գեղարվեստական Խորհուրդի հանձնաժողովի թույլտվության եթեր չհանձնել: Այն անգրագիտությունը, որ այսօր տիրում է` սերունդ է փչացնում:

-Ձեր գնահատմամբ ի՞նչ մակարդակի վրա են արվեստի այլ ոլորտները:

-Հեռուստատեսությունը ցածր մակարդակի վրա է,իսկ թատրոնը ընդհակառակը վերելք է ապրում: Չնայած թատրոնում էլ երբեմն առկայծումներ լինում են վատ տեսանկյունից, երբեմն КВН-ը և նմանատիպ այլ ծրագրերը մատուցում են, որպես ներկայացում, սակայն ներկայացում չէ այլ ժամանցային ծրագիր: Սա է թատրոնի խնդիրը: Ինչ վերաբերվում է սերիալներին նույն անմակարդակությունն է տիրում ` փողոցային լեզու, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, երեխաները նայում են ինչ որ կրիմինալ բաներ: Իսկ այդ հեռուստատեսությունների դեմ պայքարելու համար պետք է սկսել նրանց տնօրեններից: Ես դեմ չեմ սերիալներին, բայց թող այդ ամենը նկարահանվի բարձր մակարդակի վրա, այլ ոչ թե, «արա ախպերսե, ինչն անընդունելի է:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...