19:51
12/14/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջուրը կյանք է

2013-02-02 14:55

«Դե Ֆակտո» N42

Այս կարգախոսի ներքո է իրականացվում ՙՄԳԱ Վոթըր՚ ընկերության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը` ՙՀանուն նորածինների առողջության՚ ծրագրի շրջանակներում: Սրանով իսկ մասնավոր սեկտորը նույնպես ներգրավվեց ՀՀ առողջապահության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  աշխատանքներում` ուղղված մեր երկրում  նորածիններին տրամադրվող բուժօգնության բարելավմանը:

-Տիկի՛ն Բաղդասարյան, այսօր, երբ ձեռնարկությունները խոսում են ֆինանսական ճգնաժամի մասին եւ կրճատում են իրենց ծախսերը, ՙՄաքուր ջուրն՚ ստանձնեց լրացուցիչ պատասխանատվություն:

-Այս հարցին ես միշտ պատասխանում եմ ոչ թե որպես տնօրեն, այլ որպես հայ կին եւ մայր. ոչինչ չի կարող խանգարել հայ կնոջը զգալ մայրության բերկրանքը: Ոչ մի ֆինանսական ճգնաժամ, ոչ մի այլ խոչընդոտ չեն կարող զրկել նորածնին իր ապրելու իրավունքից:

Ծրագիրն իրականացնելիս մենք եղանք բազմաթիվ ծննդատներում: Ակնհայտ է մի բան. մենք իրավունք չունենք վտանգել նորածնի կյանքը միայն այն պատճարով, որ ծննդատանը չկա անհրաժեշտ սարքավորում: Դա ոչ միայն պետության խնդիրն է, այլև ամբողջ հասարակության: Ամբողջ աշխարհում բիզնես ծավալել նշանակում է նաեւ ստանձնել սոցիալական պատասխանատվություն:  Ժամանակն էր, որ հայրենի ձեռնարկություններն էլ գիտակցեին այդ իրողությունը, ինչն էլ կամաց-կամաց տեղի է ունենում: Այսուհետ յուրաքանչյուր վաճառված ՙՄաքուր ջրից՚ որոշակի հասույթ է տրամադրում ՅՈՒՆԻՍԵՖ-ին` առաջնային անհրաժեշտության բուժսարքավորումներ Երեւանի եւ մարզերի ծննդատների համար:

Զուր չենք ընտրել նաեւ ծրագրի կարգախոսը. ՙՄիանանք հանուն երեխաների՚: Այսօր մեր կողքին են մեր բազմաթիվ սպառողները, որոնք գնելով ՙՄաքուր ջուր՚` արդեն իսկ իրենց ներդրումն են ունենում ծննդատների բարելավման գործում եւ պաշտպանում լույս աշխարհ եկած երեխայի կյանքի իրավունքը:

-Վերջերս ՙՄԳԱ Վոթըր՚ ընկերությունը զարմացրեց իր սպառողին` առաջարկելով նաեւ թեյի առաքում գրասենյակ եւ տուն:

-Այսօր մենք հանդիսանում ենք TEEKANNE գերմանական ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:  TEEKANNE թեյերը թեեւ նորույթ են հայկական շուկայում, սակայն արդեն 127 տարի եվրոպական շուկայում առաջարկում են բարձրակարգ թեյերի լայն տեսականի: Նոր առաջարկը արագ տարածում գտավ մեր սպառողների շրջանում: Պետք է կրկնվեմ եւ նշեմ, որ այսօր մեր կյանքն արագ է ընթանում, եւ  շատ կարեւոր է արդյունավետ օգտագործել ամեն մի րոպեն, իսկ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի խնայենք մեր պատվիրատուների ժամանակը:

-Տիկի՛ն Բաղդասարյան, այսօր ՙՄաքուր ջուրն՚ այն եզակի ընկերություններից է, որը նոր մշակույթ ձեւավորեց խմելու ջրի ոլորտում` առաջարկելով ոչ միայն շշալցված խմելու ջուր, այլ համալիր ծառայություն: Արդյո՞ք ռիսկային չէր ծավալել նման գործունեություն մի երկրում, որը հայտնի է իր ցայտաղբյուրներով, խմելու ջրի անզուգական համով:

-Այո՛, Դուք իրավացի եք: Երբ նոր էինք սկսում ծավալել մեր բիզնեսը, շատերն էին թերահավատորեն մոտենում նման  գործունեությանը: Այնուամենայնիվ, 2003թ. hունիսի 6-ին մենք առաքեցինք մեր առաջին ջուրը: Մեր առջեւ խնդիր ենք դրել ոչ միայն շշալցված ջուր վաճառել, այլև տարածել առողջ ապրելակերպի մշակույթը: Իսկ ջուրը, գիտեք, առողջության առաջին նախապայմաններից մեկն է:

-Թերհավատության մթնոլորտում ինչպե՞ս գտաք Ձեր ապառողին: 

-Չեմ  սխալվի, եթե ասեմ, որ սկզբում շշալցված ջուր օգտագործելն ընկալվում էր որպես ճոխություն, իսկ այսօր  այն դառնում է կենսակերպ: Ժամանակի ընթացքում մեր բնակիչների մեծամասնությունը հասկացավ մաքուր ջուր օգտագործելու առավելությունը:

Սկզբնական շրջանում ՙՄաքուր ջուրն՚ առաքվում էր հիմնականում կազմակերպություններին: Հետզհետե մեր սպառողները դարձան այդ կազմակերպությունների աշխատողները` հոգ տանելով իրենց ընտանիքի առողջ ապագայի մասին: Այսօր մենք ունենք անհատ սպառողների մեծ ցանց: 

Կրկնում եմ, մաքուր ջուր խմելը դարձել է ոչ թե պերճանք, այլ անհրաժեշտություն: Ոչ ոք չի պատրաստվում ժխտել մեր երկրի ջրի համն ու հոտը, զուր չենք միշտ գովերգել մեր երկրի ջրի անզուգական համը: Սակայն, ցավոք, խողովակներն այն վիճակում չեն, որ մենք հագիստ կարողանանք խմել ծորակից եկող ջուրը: Դա ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում է խնդիր:  Նման պայմաններում նույնիսկ ֆիլտրացնող սարքերն ի զորու չեն լիարժեք ապահովել խմելու ջրի մաքրությունը: Ներկա դրությամբ շշալցված ջուր օգտագործելն այդ խնդրի միակ լուծումն է: 6 տարիների մեր փորձը ցույց տվեց, որ կա մաքուր ջուր օգտագործելու պահանջարկ: 

  -Շատերն ասում են, որ բոլոր շշալցված ջրերը նույն համն ունեն: Ինչո՞վ է տարբերվում ՙՄաքուր ջուրը՚  շշալցված այլ ջրերից:

-Թվում է, թե բոլորն էլ ՙսովորական՚ ջրեր են, նույն համի եւ հոտի, սակայն բաղադրությունները տարբեր են:

Մենք շշալցնում ենք Գառնիի լեռնային աղբյուրների ջուրը: Ի դեպ, ջուրը չի  կորցնում իր բնական հանքային բաղադրությունը, այլ միայն մանրէազերծվում է: Մաքուր ջուրը պարունակում է այնպիսի կարեւոր հանքային նյութեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, կալիումը, նատրիում կալիումը, հիդրոկարբոնատները, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունը եւ գործառույթերն ունի մեր օրգանիզմի համար:  5 փուլ մանրէազերծումն անցնելուց հետո,  վերջում ՙՄաքուր ջուրը՚ հարստացվում է արծաթով: Բոլորս էլ մեր փոքրիկներին  հիմնականում արծաթյա բաժակներով կամ արծաթյա գդալը մեջը դրած ենք ջուր տալիս: Այդ բարի ավանդույթին մենք տվել ենք գիտական մոտեցում, որի շնորհիվ ՙՄաքուր ջուրը՚ ձեռք է բերում հակաօքսիդացող հատկանիշ: Մենք ուշադրություն ենք դարձնում ամեն մի մանրուքի, ընդհուպ մինչեւ փակիչները: Ամբողջը ներկրում ենք Եվրոպայից կամ Ռուսաստանից, սերտիֆիկացված են եւ նախատեսված են հենց խմելու ջրի համար: Իսկ պոլիկարբոնատային տարաները, շնորհիվ ապակու պարունակության, թույլ են տալիս պահպանել ջուրը երկար ժամանակ, որի ընթացքում այն չի էլ փոխում իր համը: 

Բացի այդ, մենք այն եզակի ընկերություններից ենք, որոնք խմելու ջուր են առաքում գրասենյակներ եւ տուն` խնայելով սպառողների ժամանակը: Հաշվարկները ցույց են տալիս, որ գրասենյակներում կուլերների (ջրի օգտագործման սարքավորումները), առկայությունն աշխատանքային 8 ժամվա ընթացքում խնայում է 24 րոպե, որը ծախսվում է սուրճ կամ թեյ պատրաստելու համար: Տարվա մեջ այդ թիվը կազմում է 100 ժամ: Այսօրվա տեմպի  համար գործարար աշխարհում  սա շատ լուրջ թիվ է: 

-6 տարի շշալցված ջրերի շուկայում ...

 -Չեմ կարող ասել, որ ջրի ճանապարհ ենք ունեցել: Իհարկե, եղել են  դժվարություններ, թերահավատություն:  Սակայն այսօր ՙՄԳԱ վոթըր՚ ընկերությունն ունի սպառողների մեծ ցանց: Ես չեմ ցանկանում անուններ տալ, որովհետեւ բոլորին նշել ուղղակի անհնար է:

Պարզապես մեր 6-րդ տարեդարձի առիթով ՙՄաքուր ջուր՚ ընկերության  աշխատակիցների անունից հպարտորեն ասում եմ. Շնորհակալություն Ձեր վստահության համար:

 

 

 vvv



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց