21:05
11/08/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-02-13 11:12

«Դե Ֆակտո» N53 էքսկլյուզիվ

«Դե Ֆւսկտո»-ի այս համարը նվիրելով Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին` մենք փորձեցինք հայաստանյան ընթերցողին ներկայացնել Ռուսաստանի հայերի միության և Արա Աբրահամյանի կողմից այս 10 տարիների ընթացքում կատարած աշխատանքը, որպեսզի Հայաստանի քաղաքացին պատկերացում կազմի, թե ինչեր կարող են անել հայ գործիչները հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու: Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը ի դեմս Ռուսաստանի հայերի միության ունեն ամուր հենարան և ցանկացած խնդրի դեպքում միությունը և նրա ղեկավար Արա Աբրահամյանը կանգնած են ռուսաստանաբնակ հայության կողքին: Ռուսաստանի Դաշնությունը բազմազգ պետություն է, բայց առաջինը հայկական համայնքն էր, որ կարողացավ համախմբվել մեկ միության դրոշի ներքո և հանդես գալ ընդհանուր պատկերացումներով և տեսակետներով: Ռուսաստանի հայերի միությունը բացի Ռուսաստանի Դաշնության տարածքում ծավալած գործունեությունից, այս 10 տարիների ընթացքում բարեգործական մեծ նախագծեր է իրականացրել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, և դա է պատճառը, որ միության նախագահ Արա Աբրահամյանին ճանաչում և հարգում են նաև Հայաստանում:

Արա Աբրահամյանը հիմնադրել է նաև Համախշարհային հայկական կոնգրեսը, որի նպատակն է' համախմբել հայկական ուժերն ամբողջ աշխարհում, ուժեղացնելով հայկական գործոնը: «Դե Ֆակտո» ամսագիրը շնորհավորում է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակը` մաղթելով կամք և վճռականություն հայրենիքից հեռու ապրող հայ մարդու շահերի և տեսակետների պահպանման գործում:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...