03:38
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր գյուղատնտեսությունն է, դա թույլ է տալիս մտածել, որ բոլոր հարցերն ու խնդիրները հետզհետե կստանան իրենց լուծումները։

2013-04-02 11:27

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

 

Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր գյուղատնտեսությունն է, դա թույլ է տալիս մտածել, որ բոլոր հարցերն ու խնդիրները հետզհետե կստանան իրենց լուծումները։

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ

Ես հանդիպումների ժամանակ մարդկանց մեծ խոստումներ չեմ տալիս, ուղղակի նրանց հետ կիսվում եմ այն ծրագրերով որոնք պետք է իրականացնենք համատեղ ուժերովե

-Պարո՛ն նախարար, Դո՛ւք կայացած և հաջողակ գործարար եք ինչո՞ւ որոշեցիք մտնել պետական ապարատ։

-Շատերն են ինձ այդ հարցը տալիս։ Ես աշխատել եմ որպես գյուղմթերքների վերամշակող

ճյուղերի ղեկավար, տնօրեն, այնուհետև սեփականատեր, ուստի գյուղատնտեսության ոլորտն ինձ համար շատ հոգեհարազատ է և ես խորամուխ լինելով այս գործի մեջ տեսա, որ շատ հարցեր կան, որոնք այսօր լուծում են պահանջում։ Ստանձնելով  գյուղնախարարի պաշտոնն աշխատում եմ դրական տեղաշարժեր կատարել այդ ոլորտում կիռարել առաջադեմ ձևեր, պայմաններ ստեղծել գյուղատնտեսության բոլոր ճյուղերի զարգացման և արտադրության ծավալի մեծացման համար։

-Իսկ խնդիրներն իրականում շա՞տ են։ Ձեր պատկերացումները Ձեր պաշտոնի վերաբերյալ մինչ նախարար դառնալը համապատասխանո՞ւմ են իրականությանը։

-Մինչ նախարար դառնալն ես ծանոթ լինելով այդ ոլորտին ունեի որոշակի պատկերացումներ աշխատանքիս վերաբերյալ, սակայն, երեք ամսվա պաշտոնավարման ընթացքում ես նոր բացահայտումներ եմ արել, հասկացել եմ, որ այս ոլորտում հիրավի շատ չլուծված հարցեր կան։ Հիմա պետք է աստիճանաբար լուծենք տարիների ընթացքում կուտակված բոլոր հարցերը։ Այս տարի ՀՀ նախագահը մեր ոլորտը համարեց գերակա ճյուղ երկրի  տնտեսության զարգացման համար։ Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր գյուղատնտեսությունն է, դա թույլ է տալիս մտածել, որ բոլոր հարցերն ու խնդիրները հետզհետե կստանան իրենց լուծումները։ Իհարկե հարցերը շատ են, ծավալուն և գյուղատնտեսության մեջ նման հարցերը լուծել մեկ ամսում կամ մեկ տարում հնարավոր չէ, բայց համախմբված, արդյունավետ աշխատաքների շնորհիվ մենք կհասնենք լավ արդյունքների։

- Դուք անընդհատ շրջում եք գյուղերով և ես վստահ եմ որ գյուղացին արտահայտելով իր դժգոհությունը խնդիրներ է բարձրացնում և ո՞րն է ամենահաճախ հնչող խնդիրը։

-Իրավացի եք, գյուղի բնակիչների հետ հանդիպելիս նրանք առաջին հերթին իրենց մտահոգող խնդիրներն են առաջադրում, բայց ես դրանից չեմ խուսափում։ Ես այս կարճ ժամանակահատվածում եկա այն եզրակացության, որ մենք վստահության քվեի անհրաժեշտություն ունենք, որպեսզի կարողանանք լուծել մեր հարցերը։ Այս հարցը միայն նախարարը և նախարարությունը լուծել չեն կարող, գյուղացիներն ևս պետք է գիտակցեն, որ այն ամենը ինչ ձեռնարկվում է, ի շահ իրենց է արվում։ Այդ հավատը  վերականգնելու լավագույն միջոցը նրանց հետ անմիջական շփումն է։ Ես հանդիպումների ժամանակ մարդկանց մեծ խոստումներ չեմ տալիս, ուղղակի նրանց հետ կիսվում եմ այն ծրագրերով, որոնք պետք է իրականացնենք համատեղ ուժերով։

Անցյալ տարվա գյուղատնտեսության արտադրանքի ծավալի կտրուկ նվազման մեջ անշուշտ կար նաև կառավարման խնդիր, եթե ժամանակին առաջացած հարցերին տրվեր օպերատիվ լուծում, այդ անկումը կարող էր ավելի մեղմ լինելե

-Ինչո՞վ կբացատրեք այն, որ Հայաստանը տարիներ շարունակ համարվել է ագրարային երկիր, գյուղատնտեսական երկիր, սակայն անցյալ տարի մեծ տնտեսական ճգնաժամին զուգահեռ նաև գյուղատնտեսության մեջ էլ անկում գրանցվեց։

-Վերջին տաս տարիների ընթացքում նման անկում ինչպիսին գրանցվեց անցյալ տարի մենք չենք ունեցել։ Սակայն պետք է նշենք, որ նման իրավիճակ եղել է ողջ աշխարհում։ Ամեն տեղ գրանցվել է պարենային արտադրանքի անկում, որի արդյունքում էլ գնաճ է տեղի ունեցել։ Գյուղատնտեսությանը  մեծապես վնասեցին նաև անբարենպաստ եղանակները։ Անշուշտ կար նաև կառավարման խնդիր, եթե ժամանակին առաջացած հարցերին տրվեր օպերատիվ լուծում այդ անկումը կարող էր ավելի մեղմ լինել։

՞նչ ակնկալիքներ ունեք 2011 թ-ից, ինչպիսի՞ն այն կլինի մեր տնտեսության և գյուղացու համար։

-Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց դրական տեղաշարժը և գյուղացու մոտ վերականգնվող հավատը թույլ են տալիս մտածել, որ այս տարի մենք կունենանք դրական արդյունքներ։ Ապրիլի տասներեքի գիշերը, երբ կանխատեսվել էր ցրտահարություն ես համոզվեցի, որ մենք ունենք շատ մարդիկ, ովքեր նվիրված են իրենց համայնքին, իրենց աշխատանքին, հողին, գյուղացիներին։ Այդ գիշեր ես եղա Արարատի և Արմավիրի մարզի գրեթե բոլոր այն գյուղերում որտեղ կան պտղատու այգիներ և ականատես եղա գյուղացիների իրենց բերքը պաշտպանելու և փրկելու պատրաստակամությանը։ Դա շատ ոգևորիչ էր և հուսադրող։ Բայց փառք Աստծո ցրտահարություն չեղավ և չի կանխատեսվում, այնպես, որ մենք պտղի կորուստ այս տարի չենք ունենա։  

-Ելնելով դրանից կարելի՞ է ենթադրել, որ այս տարի քաղաքացին գյուղատնտեսական մթերքները գնելու է ավելի մատչելի գներով։

-Ես միայն մի բան կարող եմ ասել, որքան մենք շատ արտադրենք այնքան բերքը շատ կլինի և մենք կկարողանանք պահանջարկը բավարարել։

-Իսկ այս տարի կավելանա՞ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։

-Իհաˊրկե։ Դա վերաբերվում է  և՛ պտուղ-բանջարեղենին և՛ խաղողին և՛ մսամթերք-կաթնամթերքին։ Դրական տեղաշարժ արդեն իսկ նկատվում է, օրինակ` ավելանում է ոչխարների գլխաքանակը։ Մենք հիմա մշակում ենք ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որը շուտով կհաստատվի կառավարությունում, ինչը կնպաստի ոչխարների գլխաքանակի ավելացմանը։

-Պարոˊն նախարար, ջրի հարցը գյուղերում ամենապրոբլեմատիկ հարցերից մեկն է։ Ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը։ Ես գիտեմ, որ դա Ձեր համակարգի մեջ չի մտնում, բայց այդ խնդիրը ի վերջո պետք է լուծվի, որովհետև գրեթե բոլոր գյուղերում այդ հարցը բարձրացնում են։

-Գոյություն ունի ջրային տնտեսության առանձին պետական կոմիտե, որն էլ զբաղվում է այդ հարցերով։ Մենք ներկայումս ջրային կոմիտեի հետ սերտ համագործակցության մեջ ենք, աշխատում ենք համատեղ ուժերով ջրի և ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված բոլոր հարցերին լուծումներ տալ։

-Դուք հայտարարեցիք, որ հնարավոր է առաջին ջուրը տրվի անվճար, դա կիրագործվի՞, թե՞ ոչ։        

-Ըստ նախագահի հանձնարարականի առաջին ջուրը պետք է տրվի անվճար, խոսքը վերաբերվում է հիմնականում ինքնահոս ջրերին, որոնք մինչև մայիս ամիս արդեն կմատակարարվեն։

Գյուղտնտեսություններին վարկեր կտրամադրվեն նախկին 24 տոկոս տոկոսադրույքի փոխարեն 14 տոկոս տոկոսադրույքովե

-Պարո՛ն նախարար,  Դուք բավականին սուր թեմա առաջադրեցիք բանկային համակարգերի մասով, որպեսզի տոկոսադրույքներն իջեցվեն։ Իրականում դրանք իջեցվելո՞ւ են, արդյո՞ք գյուղացին կկարողանա ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալ բանկերից։ 

-Արդեն իսկ գյուղացին կարող է ցածր տոկոսադրույքով վարկեր վերցնել  բանկերից։  Այդ աշխատանքների մեջ ներգրավված են երեք բանկեր`  «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկ, «Կոնվերս» բանկ և Արտշինինվեստ բանկ, վերջերս ևս մի բանկ ցանկություն է հայտնել ներգրավվել այդ աշխատանքների մեջ։ Սա շատ կարևոր առաջընթաց է մեզ համար, որում մեծ էր երկրի նախագահի աջակցությունը։ Բոլոր գյուղացիական տնտեսություններին վարկը տրվում է 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսը պետությունը սուբսիդավորում է։  

-Արդյո՞ք 14 տոկոսն էլ բարձր չէ գյուղացու համար։

-Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ իհարկե բարձր է, բայց եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին գյուղացին 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով է վարկ ստացել սա իսկապես մեծ առաջընթաց է և բացի դրանից, եթե նախկինում վարկը տրամադրվել է ամերիկյան դոլարով, ապա հիմա այն կլինի հայկական դրամով, որպեսզի կուրսի տատանումները  չազդեն գյուղացու վրա։ Վարկերի տրամադրումը մեր հսկողության տակ է։ Գյուղի և գյուղացու հետ կապը ավելի սերտ դարձնելու համար մենք ստեղծել ենք ‚շտապ գյուղատնտեսական օգնությունե ծառայություն, որտեղ գործում է 24 ժամյա հերթապահություն, մադիկ զանգահարում են իրենց հուզող հարցերով, խնդիրներով և դրանց շտապ լուծում է տրվում։

-Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս վերջին ամիսներին Հանրապետության նախագահն իսկապես կանգնած է  գյուղացու և գյուղատնտեսական խնդիրների կողքին։

-Դա միայն տպավորություն չէ, դա իսկապես այդպես է։ Փետրվարի 12-ին Ծաղկաձորում մենք կազմակերպեցինք խորհրդաժողով, որին մասնակցեց նաև Հանրապետության նախագահը և հենց խորհրդաժողովի ընթացքում բոլոր այն կառույցներին և կազմակերպություններին, որոնք առնչություն ունեն գյուղատնտեսության ոլորտի հետ տրվեց կոնկրետ հանձնարարականներ։

-Մյուս գերատեսչություններն աջակցո՞ւմ են Ձեզ։   Ունեք այն զգացողությունը, որ կառավարությունը կանգնած է Ձեր կողքին։

-Անկեղծ ասած մինչ օրս չի եղել այնպիսի մի հարց, որն ես բարձրացնեմ և այն լուծում չստանա։

՞րն է այսօր գյուղատնտեսության ոլորտում թիվ մեկ հարցը և ո՞րն է այն կետը, որին հասնելով Դուք կարող եք արձանագրել, որ այն նպատակներն, որոնք դրել էիք Ձեր առջև կարողացել եք իրագործել։

-Ամենագլխավոր խնդիրը, այն է, որ մենք գյուղացու հետ լինենք գործընկերներ, գյուղացին մեզ դիտի, որպես գործընկերոջ, ոչ թե վերադասի և մեր մեջ լինի փոխվստահություն։ Եթե մենք լինենք գործընկերներ մեր գործերն ավելի արագ և հաջող կընթանան։ Գյուղացին լավ գիտի իր անելիքը, նա բանիմաց է և աշխատասեր։ Մենք պետք է նրան օգնենք, որպեսզի նա իր գործը ճիշտ կազմակերպի, տեսնի իր չարչարանքի արդյունքը, կարողանա շահույթ ստանալ և պահել իր ընտանիքը։

                                                           Լիլիթ Սաֆարյան

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...