02:15
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մաքսիմ Հակոբյանի ղեկավարած տարիները ԶՊՄԿ համար աննահանջ վերելքի ու զարգացման տարիներ են

2013-04-03 11:34

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Քաջարանում է գտնվում Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ աշխատում է քաղաքի բնակչության մոտ 70%-ը։ Մեծ է կոմբինատի դերն ու նշանակությունը քաղաքի համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենայն պատասխանատվությամբ է աշխատում և լրջորեն հետևում էկոհամակարգի բնական հավասարակշռությունը չխաթարելուն։ Այս առումով շատ ամուր է քաղաքապետարան-ձեռնարկություն կապը. քաղաքապետարանը հետևողականորեն հսկում է կոմբինատի գործունեությունը էկոհամակարգի չախտոտման տեսանկյունից, իսկ կոմբինատն էլ ժամանակակից ֆիլտրերի, նորագույն սարքավորումների միջոցով նվազագույնի է հասցնում արտանետումները։

2012-ին ԶՊՄԿ-ն լուծեց Քաջարան քաղաքի բնակիչների բժշկական ապահովագրության խնդիրը։ Վերջինիս կողմից ապահովագրվեցին կոմբինատում և կից ձեռնարկություններում աշխատող անձինք և նրանց ընտանիքները։ Սա շատ ողջունելի և արդյունավետ քայլ էր, որի միջոցով թե՛ Քաջարանում, թե՛ մայրաքաղաքում այդ մարդիկ կարող են օգտվել բուժծառայություններից, ստանալ որակյալ բուժսպասարկում։

Քաջարան քաղաքը ԶՊՄԿ-ի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում է։ Այդ են վկայում նաև բազմաթիվ սոցիալական ծրագրերն ու բարեգործությունները, որոնք պարբերաբար նախաձեռնվում են կոմբինատի ղեկավարության կողմից։

Ձեզ ենք ներկայացնում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի կարծիքը Մաքսիմ Հակոբյան ղեկավարի և քաղաքացու վերաբերյալ։

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 62 տարեկան է, թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ մեր նորանկախ պետության տարեգրության տնտեսական և արդյունաբերական զարգացման մեջ ունի  իր անգնահատելի դերը։ Այդ 62 տարիներից 15-ը կոմբինատը ղեկավարվել է Մաքսիմ Հակոբյանի կողմից։ 62-ամյա կոմբինատի տարեգրության մեջ վերջին 15 տարիները չափազանց կարևոր են այնքանով, որ սրանք ինքնուրույն կայացման, մաքառումների, վերածննդի և անընդմեջ, աննահանջ վերելքի տարիներ էին։ 15 տարվա ընթացքում ձեռնարկությունը կրկնակի ավելացրել է հզորության ծավալները, բուն ձեռնարկությունը ունի ավելի քան 3200 աշխատակից։ Պարոն Հակոբյանն առանց միջնորդության` իր աշխատասիրության, արդյունավետ աշխատանքի շնորհիվ, բանվորից հասել է մինչև կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնին։ Այս 15 տարիների ընթացքում նա բազմապատկեց  ձեռնարկության հնարավորությունները, արտադրական ծավալները, նրա շնորհիվ ձեռնարկությունը դարձել է բարեգործական և սոցիալական աջակցության բազում ծրագրերի հովանավոր, նախաձեռնող. թեև Մաքսիմ Հակոբյանն ինքը չի սիրում բարձրաձայնել այդ մասին, սակայն չգնահատել տարբեր ոլորտներում նրա բազմաթիվ ներդրումները, որոնք կատարվել են Քաջարանում, չի կարելի։

Որպես մարդ` նրա համար անհնարին կամ անլուծելի խնդիրներ չկան, նա ամենայն պատասխանատվությամբ ձեռնամուխ է լինում նույնիսկ ամենադժվարին նախաձեռնություններին և պատվով դուրս գալիս դրանցից։ Նա հիանալի մասնագետ է, Մարդ բառի ամենախորը իմաստով։ Նա ազնվագույն մարդ է, և նույնը պահանջում է դիմացինից. չի ներում սուտը, կեղծիքը։ Նա խստապահանջ է ինքն իր, ինչպես նաև շրջապատի նկատմամբ»։

 Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...