09:53
10/22/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-06-01 11:10

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Հայաստանը թեև նավթ չունի, բայց ունի բնական այլ հանածոների մեծ պաշարներ: Հայաստանի հարավային դարպաս համարվող Սյունիքը հարուստ է բազմատեսակ բնական հանածոներով, այդ թվում պղնձով և մոլիբդենով: Եվ բնական է, որ նորանկախ Հայաստանի իշխանությունները պետք է խելամտորեն օգտագործեն այս բնական հարստությունները ի նպաստ մեր պետության: Հակառակ սրան Հայաստանի անկախության առաջին տարիներին փակվեցին և կիսով չափ թալանվեցին Սյունիքի արդյունաբերական գիգանտները անգործ թողնելով տեղի բնակչությանը, ինչպես նաև հսկայական վնաս հասցնելով հայրենի տնտեսությանը: Թվում է, թե անձերն այդքան էլ կարևոր չեն հաջողությունների հասնելու և համակարգեր ստեղծելու գործում, բայց այս տեսակետը իր գործունեությամբ փարատեց «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով 1998թ. ստանձնելով ընկերության ղեկավարի պաշտոնը, իր գիտելիքներով և նվիրվածությամբ արմատապես փոխեց իրավիճակը: Այսօր արդեն, ի շնորհիվ նաև այս գործչի, Հայաստանն ունի կայացած և մրցունակ լեռնարդյունաբերություն, որի շնորհիվ հսկայական հարկեր են վճարվում պետական գանձարան և սյունեցիներն ապրում են արժանապատիվ:

Այլ տնտեսական գործիչներից Մաքսիմ Հակոբյանը տարբերվում է նաև նրանով, որ վաստակած գումարները չի արտահանում Հայաստանից դուրս, այլ սրսկում է հայրենի տնտեսության այլ բնագավառներ ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր: Մաքսիմ Հակոբյանի անունը կգրվի Հայաստանի նորանկախ պատմության էջերում, որպես տնտեսական գործչի, գիտնականի, բարերարի և հայրենասեր մարդու:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի նա կառչած է իր հողից և օրնիբուն աշխատում է մեր հայրենիքի և պետության համար: Իր դաստիարակության շնորհիվ նրա որդիները ևս ծառայում են Հայաստանի Հանրապետությանը ներդրումներ կատարելով տնտեսության մեջ:

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց