01:47
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շուշան Պետրոսյան

2013-04-06 15:02

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)

- Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար  Մայրության և գեղեցկության  տոնը,  ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։

- Խորհուրդը, իհարկե, շատ գեղեցիկ է, ու թեև կինը ամբողջ տարին պիտի շրջապատված լինի կնամեծար տղամարդկանցով` ամուսին, որդի, եղբայր, ընկեր, այնուհանդերձ այդ օրը կինը պիտի լինի հատուկ ուշադրության կենտրոնում։ Դա ծաղկեփունջն է, դա սիրելիի հետ ընթրիք է, դա մի գեղեցիկ երկտող է, դա ջերմություն է… Խորհուրդը թե սեր է սփռում, չի կարող վատը լինել։

-   Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։

- Սպասելիքներ երբեք չեմ ունենում։ Սիրում եմ, երբ ամբողջ մի ամիսը իմ տանը գարնանային ծաղիկներ են լինում։ Չնայած ամբողջ տարին լիքն է ծաղիկներով համերգներից հետո կամ որևէ առիթով, բայց գարնանային առաջին ծաղիկները շատ են սպասված։ Օծանելիք եմ սիրում ու այն ամենն ինչ յուրաքանչյուր սովորական կին  սիրում է։   

-    Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք տոնի հետ կապված կամ ինչ յուրահատուկ նվեր եք ստացել։

- Յուրահատուկ նվերներ,  անշուշտ, ստացել եմ ու այնքան տարբեր, որ հիշել բոլորը անկարող եմ, բայց շատ սիրում եմ և գրասեղանիս վերևն են կախված մեծ տղայիս նկարները, որ ամեն տոնի առիթով նկարում է ինձ համար, ամուսնուս նվիրած ձեռագործ լուսամփոփը ու շատ շատ այլ բաներ...

- Ձեր բարեմաղթանքները։

- Ցանկանում եմ տեսնել կանանց սիրված, գեղեցիկ, խնամված, երջանիկ։ 

 

  

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...