13:29
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-04-12 11:22

«Դե Ֆակտո» 65 (2011թ.)

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռք-հայրենիք հարաբերությունները բարձրացան նոր մակարդակի‚ երբ Սփյուռքում հաջողության հասած հայերը հասկացան‚ որ պետք է նպաստեն անկախ Հայաստանի զարգացմանը‚ իսկ Հայաստանի իշխանությունները ընդունեցին այն տեսակետը‚ որ ուժեղ Սփյուռք ունենալու համար պետք է ոչ միայն սպասել Սփյուռքից աջակցություն‚ այլ նաև՝ թիկունք կանգնել Սփյուռքի հայկական գաղթօջախներին։ Այս տարիների ընթացքում մեր սփյուռքահայ բարեկամները բազմիցս և կյանքի տարբեր բնագավառներում ապացուցեցին իրենց նվիրումը մեր ընդհանուր հայրենիքին։ Պատերազմի տարիներին հայաստանցիների կողքին կռվում էին նաև սփյուռքահայ տղաներ‚ որոնցից շատերը զոհվեցին հանուն հայրենիքի մղվող պատերազմում։ Եվ այսօր‚ խաղաղության պայմաններում հայրենիքից հեռու հաջողությունների հասած շատ սփյուռքահայեր իրենց ներդրումն են անում հայրենի տնտեսության‚ մշակույթի‚ սպորտի և այլ բնագավառներում։ Կարո Քեբաբջյանը այն սփյուռքահայ գործիչներից մեկն է‚ ով ներդրումներ է կատարում Հայաստանի և Արցախի տնտեսություններում‚ նպաստելով տուրիստական բիզնեսի զարգացմանը հայրենիքում։ Մենք պետք է միշտ շնորհակալ լինենք և խրախուսենք նման անհատներին սեփական հայրենիքի հետ կապվելու և իրենց երեխաների ապագան մայր հայրենիքի հետ կապելու համար։ Սփյուռքի մասին խոսելիս մենք չենք կարող չհիշել հայկական ավանդական երեք կուսակցություններին (Հայ Հեղափոխական Դաշնակցությանը‚ Հնչակյան Ազատական կուսակցությանը և Ռամկավար Ազատական կուսակցությանը)‚ որոնք մեծ դեր են ունեցել հայապահպանման և հայկական գործոնի ուժեղացման գործընթացում։

Թեև մեր Սփյուռքը նեցուկ է Հայրենիքին‚ բայց այնուամենայնիվ‚ ես երազում եմ այն օրվա մասին‚ երբ մենք բոլորս կապրենք Հայաստանի Հանրապետությունում։

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...