14:09
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եթե մարդ ունենում է մեծ աշխատասիրություն, կամքի ուժ և իհարկե հավատում է իր ուժերին, ապա նա անպայման հասնում է իր նպատակին

2013-04-27 11:39

«Դե Ֆակտո» 12 (2007թ.)

Սարգիս Պողոսյան

 Ի՞նչ է քաղաքականությունը։

-Քաղաքականությունը բարդ մեխանիզմ է, այն  փակ տարածություն է, որտեղ ես չեմ ներխուժում, քանի որ կապ չունեմ քաղաքականության հետ։ Իմ կարծիքով քաղաքականությունը պետք է կայունացնի ժողովրդի վիճակը, որը մեզանում  այնքան էլ  արտահայտված չէ։ Քաղաքականությունը պետք է ամրացնի հարաբերությունները զարգացած երկրների հետ, որը մեր երկրի համար շատ կարևոր հանգամանք է։

 Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

 -Շատ սիրում եմ Մանուկ Գասպարյանին, քանի որ նա այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որը փորձում է պայքարել անարդարության դեմ։ Կան նաև այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ոչ թե պայքարում են անարդարության դեմ, այլ ելնելով իրենց շահերից` համագործակցում են անարդարության հետ։

 Ունե՞ք  նախընտրած քաղաքական կուսակցություն։

 -Անկեղծ ասած` ոչ, չունեմ։ Դա կապված չէ ինչ-որ հանգամանքի հետ, պարզապես, այսքան ժամանակ որևէ կուսակցության գործունեություն ինձ հավատ չի ներշնչել։

 Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

 - Քաղաքական ցանկացած բարձր պաշտոնում ինձ պատկերացնում եմ։ Բայց քանի որ ավարտել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, ավելի շատ կցանկանայի լինել կենտրոնական բանկի նախագահ, չնայած դա ընդամենը ցանկություն է, սակայն, եթե մարդ ունենում է մեծ աշխատասիրություն, կամքի ուժ և իհարկե հավատում է իր ուժերին, ապա նա անպայման հասնում  է իր նպատակին։

 Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

 -Առաջինը` կփոխեի իշխանությունը, երկրորդը` կկարգավորեի տրանսպորտային համակարգը Հայաստանում և երրորդը`  շոու-բիզնեսում կստեղծեի ազատ մրցակցություն և ամեն մեկին հնարավորություն կընձեռնեի իրեն ներկայացնել յուրովի, որը, ցավոք, մեզանում  ճիշտ հակառակն է. չկա մրցակցություն, մեր շոու- բիզնեսում կան միայն մի քանի անհատներ, որոնք  էլ որոշում են երգչի հետագա ուղին, իհարկե, դա ոչ բոլորին է վերաբերում։ 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...