12:34
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հումորը սուր է, երբ այն դիպուկ է

2013-05-02 11:36

«Դե Ֆակտո» 12 (2007թ.)

Ռոբերտ Մարտիրոսյան

 Մասնագիտությամբ ես ապրանքագետ, ապրանքի որակի փորձագետ եմ։ Իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, բայց որովհետև սեփական խանութ ունենք, որոշ առընչություն ունեմ այդ բանգավառի հետ։ Բայց պետք է ասեմ, որ հիմնականում դիտորդի կարգավիճակում եմ և չեմ ցանկանում աշխատել այդ ոլորտում, որովհետև բացարձակապես չեմ սիրում իմ մասնագիտությունը։  32 ԱՏԱՄ-ում իմ մասնակցությունը շատ պատահական եղավ. տղաները զանգահարեցին, պատմեցին նախագծի մասին և առաջարկեցին միանալ իրենց, իսկ ես միանգամից հաճույքով համաձայնեցի։ Արդեն մեկ տարի է, ինչ մենք միասին աշխատում ենք այս նախագծում։ Հումորի հարցում պետք է շատ ուշադիր և հնարամիտ լինել, որովհետև նույն երգը կարելի է մի քանի անգամ լսել, շատ անգամներ պարել նույն երաժշտության ներքո, բայց հումորը լսում են մեկ անգամ։ Հումորը սուր է, երբ այն դիպուկ է։ Հումորի ասպարեզում հիմա բավականին մեծ փոփոխություններ են կատարվում, կար ժամանակ, երբ շատ բաներ չէին կարող իրենց անուններով կոչվել, իսկ հիմա ավելի մեծ ազատություն կա։  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...