05:22
11/16/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշոտ Նավասարդյան

2013-05-15 11:25

«Դե Ֆակտո» 48 (2010թ.)

Աշոտ Ցոլակի Նավասարդյան

(28.03.1950 Երևան - 3.11.1997 Երևան) - պետական, քաղաքական գործիչ,

Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ` Աշոտ Նավասարդյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային ամբողջատիրական համակարգի դեմ և հանուն անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։ Դեռ երիտասարդ տարիքից` 1968-ից, ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ անդամագրվելով ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությանը  (ԱՄԿ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ)։ Այդ գործունեության համար 1969թ.-ից սկսած` խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում և ճամբարներում։

Անգամ ազատազրկումն ու աքսորները չեն ընկճել նրա աննկուն ոգին։ 1987-ին վերադառնալով ազատազրկման վայրից` շարունակել է քաղաքական պայքարը և1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։ 1989-ին հիմնադրել ևղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության ևԱրցախի ազատագրության համար մղված մարտերին` Երասխավանից մինչևՄարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի …

Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։

1990-ին ընտրվելով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր` Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ անկախ պետականության հաստատման ևազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 

1991թ. մայիսի 14-ից` ՀՀԿ հիմնադրման օրվանից մինչև իր մահը` 1997թ., եղել է ՀՀԿ նախագահ։

1995-ից Ազգային ժողովի պատգամավոր էր, պաշտպանության, ազգային անվտանգության ևներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։

1996 թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին ևստացել ռազմավարի որակավորում։

Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին։

Նրա կյանքը լի էր քաղաքական բուռն իրադարձություններով։ Ակտիվ խառնվածքով նա մշտապես եղել է կարևոր իրադարձությունների կիզակետում։



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց