00:06
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռոլանդ Ռեյ

2013-05-22 11:12

«Դե Ֆակտո» 17 (2007թ.)

-Ի՞նչ է քաղաքականությունը։

-Ես կարծում եմ, որ պետության զարգացման և բարգավաճման գործում ամենակարևոր գործոններից է քաղաքականությունը։ Այն կարևոր է բոլոր ոլորտներում և ճիշտ քաղաքականություն վարող պետությունը միշտ հասնում է իր նպատակներին։

-Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

-Իմ նախընտրած քաղաքական գործիչը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Ես կարծում եմ, որ նա ֆինանսական խնդիրներ չունի և իր գործունեությունն ուղղելու է ոչ թե հօգուտ սեփական շահերի, այլ` ժողովրդի։ 

-Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն։

-Նախընտրած քաղաքական կուսակցություն չունեմ, որովհետև կուսակցությունը դեռ շատ երկար քաղաքական կյանք պետք է անցնի և ապացուցի, որ կա համախմբվածություն, ճիշտ աշխատաոճ, ազնվություն և այլն։ Դեռ այդպիսի կուսակցություն, ես կարծում եմ, Հայաստանում չկա։

-Քաղաքական որևէ պաշտոնում Ձեզ պատկերացնո՞ւմ եք։

-Ես ինձ պատկերացնում եմ մշակույթի նախարարի պաշտոնում։ Ես մշակույթի բնագավառի մարդ եմ և մեկ այլ ասպարեզում ինձ չեմ պատկերացնում։

-Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

-Իմ առաջին քայլը որպես մշակույթի նախարար կլիներ հետևյալը. նախ կպահանջեի ՀՀ նախագահից ավելի մեծ ուշադրության արժանացնել մշակույթը, որովհետև այսօր մշակույթը ոչ միայն  վերելք չի ապրում, այլ, ցավոք, նաև աստիճանաբար կորցնում ու զիջում է իր դիրքերը։ Իմ երկրորդ քայլն ուղված կլինի մշակութային կրթօջախներին, երաժշտական դպրոցներին, որովհետև կան բաժիններ, որոնք պարզապես փակվում են։  Երրորդ և ամենակարևոր քայլերիցս կլիներ մշակույթի նախարարությունում վերահսկողության բաժնի ստեղծումը։ Բեմ բարձրանալը չպետք է այսքան հեշտ լինի, բավականին երկար և լուրջ ճանապարհ է պետք է անցնել։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...