17:56
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-05-23 11:51

«Դե Ֆակտո» 54 (2010թ.)

ժողովրդավարական պետություն կառուցելու համար պետք է ունենալ ժողովրդի շահերն արտահայտող և նրա իրավունքները հարգող խորհրդարան: նորանկախ Հայաստանի պատմության այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է ունենալ քիչ թե շատ կայացած պառլամենտ, որն իր բոլոր թերություններով հանդերձ մեծ դերակատարում ունի հայոց պետականության կայացման և զարգացման գործում: Այսօր շատ հաճախ խորհրդարան են մտնում մարդիկ, ովքեր առաջնորդվում են սեփական շահերով և նպատակ ունեն քաղաքական կարիերայի ճանապարհով բարեկեցիկ դարձնել սեփական կյանքը, բայց, այնուամենայնիվ, պետության և ժողովրդի համար լուրջ պահերին մեր խորհրդարանը միշտ էլ իր որոշումներով եղել է պետության և քաղաքացու կողքին: Անկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ունեցել է թվով 8 նախագահներ, ովքեր բոլորն էլ դրական հեղինակություն են ունեցել և Ազգային ժողովում, և նրա սահմաններից դուրս, և հատկապես օտարերկրյա իրենց գործընկերների շրջանակում:

Ունենալով կառավարման համակարգում աշխատանքային մեծ փորձ' խորհրդարանի գործող խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ընտրվելով Աժ նախագահ, խորհրդարան բերեց գործադիր մարմնում ձեռք բերած փորձն ու աշխատասիրությունը, որն էլ ակնհայտորեն ավելի ակտիվացրեց խորհրդարանի գործունեությունը, և, ինչպես ցույց են տալիս հարցումները, բարձրացրեց խորհրդարանի ընդհանուր վարկանիշը: Ցավալի է միայն այն, որ մի շարք անհատ պատգամավորների ոչ պատասխանատու վերաբերմունքից տուժում է ո չ միայն իրենց հեղինակությունը, այլ խորհրդարանինը' ևս:

Հուսով ենք' Ազգային ժողովի նոր նիստերի դահլիճը նոր լիցք կհաղորդի մեր խորհրդարանի գործունեությանը: Անշուշտ, խորհրդարանի նոր դահլիճի կառուցումը նոր էջ է մեր խորհրդարանի պատմության մեջ, որը ևս Հովիկ Աբրահամյանի նվիրվածության և աշխատասիրության արգասիքն է:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...