04:51
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սուրեն Խաչատրյան

2013-05-23 11:55

«Դե Ֆակտո» 11 (2007թ.)

 Ի՞նչ է քաղաքականությունը։

  -Քաղաքականությունը ինձ համար ո՛չ դրական և ո՛չ բացասական երևույթ է։ Այն վաղուց ապացուցել է իր գոյության իրավունքը և ապրում է, անկախ նրանից մարդիկ դրական գնահատական կտան, թե բացասական։ Քաղաքականությունը և՛ արվեստ է և՛ գիտություն, բարոյականություն և, միարժամանակ, անբարոյականություն, աշխարհայացք, հոգու պարապություն, արկածախնդրություն։

Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ։

 -Կան քաղաքական գործիչներ, որոնց հանդեպ ունեմ անձնական համակրանք, օրինակ Գագիկը Ծառուկյանը, Դավիթ Հակոբյանը, Պարույր Հայրիկյանը։

 Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն։

   -Մի ժամանակ համակրանք ունեի դաշնակցության նկատմամբ։ Կուսակցության մեջ ինձ համար կարևորը այն է, որ նրանք կրող լինեն ինչ-որ գաղափարներ։ Այսօր կուսակցությունների մոտ տեսնում  եմ զուտ շահերի պաշտպանություն, իշխանություն, հարստություն և այլն։ Դրա համար ոչ մի կուսակցություն ինձ համար համակրելի չէ։

 Քաղաքական որևէ պաշտոնում Ձեզ պատկերեցնում ե՞ք։

  -Ինձ ցանկացած պաշտոնում պատկերացնում եմ, բայց եթե աստիճանաբար զարգացում ապրեմ։

 Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

  -Առաջին քայլս կլիներ օրենքի իշխանությունը, երկրորդը՝ կզարգացնեի արվեստն ու գիտությունը, և երրորդը՝ անիմաստ մասնավորեցված պետական հաստատություն- ները կվերադարձնեի պետությանը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...