18:58
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արսեն Գրիգորյան

2013-05-25 12:07

«Դե Ֆակտո» 11 (2007թ.)

Արսեն Գրիգորյան

 Ի՞նչ է քաղաքականությունը։

  -Ես չգիտեմ և չեմ կարող լիարժեք պատկերացնել, թե ինչ է քաղաքականությունը։ Դա մի գլոբալ երևույթ է, և ամեն մարդ չէ, որ կարող է լինել քաղաքականության մեջ և ճիշտ ընկալել այն։ Կան մարդիկ, ովքեր ամեն կեղտոտ քայլ կատարելով կարող են քաղաքական դաշտում հաջողության հասնել։

 Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

   -Շատ եմ սիրում Առնոլդ Շվարցենեգերին և իրեն համարում եմ լավ քաղաքական գործիչ։ Շատ բարդ է դերասանից դառնալ քաղաքական գործիչ և արդարացնել։

 Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն։

 -Ունեմ համակրանք դաշնակների նկատմամբ, նախընտրում եմ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ համակրանք ունենալով դեպի Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքական որևէ պաշտոնում Ձեզ պատկերացնո՞ւմ եք։

 -Մի հայտնի ասացվածք կա. «Եթե սիրում ես, սիրիր թագուհուն»։ Բնական է, ում էլ հարցնես, կասի ուզում եմ երկրի նախագահ լինել, բայց շատերը, չիմանալով ներքին խոհանոցը, հեշտ են պատկերացնում այդ պաշտոնը։ Երկրի նախագահ դառնալու համար մեծ գիտելիքներ են պետք, մեծ գաղափարներ, որպեսզի կարողանաս կառավարել երկիրը, ներկայացնես ամբողջ աշխարհին։ Ես կարծում եմ դա բավականին բարդ պաշտոն է։ Երբ ինքս ինձ հետ զրուցում եմ, այնքան լավ մտքեր են առաջանում, որ կցանկանայի իրականացնել դրանք՝ լինելով երկրի նախագահ։

Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

  -Առաջին քայլս կլիներ  փողոցային մարմնավաճառության վերացնելը, երկրորդը՝ մուրացկանությունը, և երրորդը՝ մեծ ուշադրություն կդարձնեի մշակույթին և արվեստին։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...